From Wikipedia, the free encyclopedia
Պասկուալ Յորդան (գերմ.՝ Pascual Jordan; հոկտեմբերի 18, 1902[1][2][3][…], Հաննովեր, Գերմանական կայսրություն[4] - հուլիսի 31, 1980[1][2][3][…], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆիզիկոս և մաթեմատիկոս։
Սովորել է Հաննովերի տեխնիկական համալսարանում և Գյոթինգենի համալսարանում։ Աշխատել է Մաքս Բոռնի և Վերներ Հայզենբերգի հետ քվանտային մեխանիկայի և դաշտի քվանտային տեսության խնդիրների վրա և զգալի ներդրում է ունեցել դրանց մեջ։
1933 թվականից Յորդանը եղել է ՆՍԳԲԿ-ի անդամ և գրոհային ջոկատների մասնակից։ 1930-ական թվականների կեսերին Յորդանը միացել է գիտության ռազմական հավելվածների հետ կապված խնդիրներին և աշխատել է Փենեմյունդի հրթիռային կենտրոնում։
Երկրորդ աշխարհամարտից հետո, Վոլֆգանգի բարեխոսության շնորհիվ, Յորդանը արագորեն վերադարձել է լիարժեք գիտական գործունեության, ինչպես նաև ներգրավվել է քաղաքականության մեջ և 1957 թվականից մինչև 1961 թվականը եղել է Քրիստոնեական-դեմոկրատական միության Բունդեսթագի պատգամավոր։ 1957 թվականին Յորդանը պաշտպանել է Բունդեսվերի տակտիկական միջուկային զենքով զինելու գաղափարը, մինչդեռ «Göttingen 18» խումբը, որի մեջ մտնում էին Մաքս Բոռնը, Վերներ Հայզենբերգը, Վոլֆգանգ Պաուլին և այլ հայտնի ֆիզիկոսներ, հանդես են եկել այդ որոշմանը դեմ բողոքով։
Յորդանի անվան հետ կապված է, այսպես կոչված յորդոնավա հանրահաշիվը։ Նման հանրահաշիվները անհրաժեշտ են քվանտային մեխանիկայի հիմունքները աքսիոմատիզացնելու համար, այնուհետև կիրառություն են գտել հանրահաշվում, վերլուծության և երկրաչափության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.