![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/18th_century_Panchatantra_manuscript_page%252C_the_talkative_turtle.jpg/640px-18th_century_Panchatantra_manuscript_page%252C_the_talkative_turtle.jpg&w=640&q=50)
Պանչատանտրա
From Wikipedia, the free encyclopedia
«Պանչատանտրա» (սանսկրիտ՝ पञ्चतन्त्र, բառացիորեն՝ «Հինգ գիրք», «Հինգ ձեռնարկ» կամ «Հինգ ուղեցույց»), սանսկրիտ պատմողական արձակի հուշարձան։ Կազմվել է մոտավորապես III—IV դարերում, ունի վաղնջական բանահյուսական ակունքներ։ «Պանչատանտրայի» ամենավաղ պահպանված սանսկրիտ ձեռագիրը թվագրվում է XI դարով։ Հեղինակը, գրքի ստեղծման պատմությունը, նրա «բանահյուսականության» և «գրական մշակման» աստիճանը ցայժմ գիտական որոշակի լուծում չի ստացել։ Ավանդույթն իբրև հեղինակ հիշատակում է ոմն բրահման Վիշնուշարմանի (Վիշնու Շարման), ով ապրելիս է եղել V—VI դարերում, և ով ոմն ռաջայի ՝ պետությունը իմաստնորեն կառավարել սովորեցնելու խնդրանքով կազմել է այս ուսուցողական պատմություններով այլաբանական ժողովածուն[1]։ Այն հիմնված է վաղնջագույն բանավոր ավանդույթների վրա, ներառյալ «կենդանիների մասին առակները, որոնք այնքան հին են, որ ընդունակ ենք պատկերացնել», ինչպես նաև բուդդհիստական Ջատակա պատմվածքները[2][3]։
Պանչատանտրա սանսկրիտ՝ पञ्चतन्त्र | |
---|---|
![]() | |
Հեղինակ | անհայտ |
Տեսակ | գրական ստեղծագործություն, հեքիաթների ժողովածու և պատմվածքների ժողովածու |
Ժանր | առակ |
Բնօրինակ լեզու | սանսկրիտ |
Ստեղծման տարեթիվ | մոտ մ. թ. ա. 300 |
Երկիր | անհայտ |
Հրատարակիչ | անհայտ |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Syrischer_Maler_von_1354_001.jpg/640px-Syrischer_Maler_von_1354_001.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Kelileh_va_Demneh.jpg/640px-Kelileh_va_Demneh.jpg)