կաթնասունների ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Նապաստակներ (լատ. Lepus), ճագարանմանների ընտանիքի ցեղ, որն ունի 30 տեսակ։ Տարածված է ամենուր, բացի Ավստրալիայից և Անտարկտիդայից։ Նապաստակները տարբերվում են երկար ականջներով, կարճ բարձրացրած պոչով, չզարգացած վերջույթներով, երկար հետևի թաթերով, որը թույլ է տալիս շարժվել թռչկոտելով։ Ռուսակի արագությունը կարող է հասնել առավելագույնը 70կմ/ժ արագություն։
Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում։ Նապաստակները ծնվում են արդեն զարգացած՝ բրդով և բաց աչքերով։ Մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում։ Այդ իսկ պատճառով շատ նապաստակներ մահանում են գիշատիչներին։ Նապաստակների տեսողությունը թույլ է, իսկ հոտառությունն ու լսողությունը՝ զարգացած։ Բազմաթիվ թշնամիների (մարդ, գիշատիչ կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ։
Սնվում է տարբեր խոտաբույսերով. խոտով, հացազգի բույսերով, բանջարեղենով, ծառի կեղևով և կարող է նշանակալի գյուղատենտեսական վնաս հասցնել; հատկապես սիրում է մաղադանոս, կաղամբ, բողկ և այլն։
Գարնանը, զուգավորման շրջանից հետո, արուները պայքարում են էգերի համար. կանգնում են հետևի թաթերի վրա և մեկը մյուսին հարվածում է դիմացիններով։
Նապաստակների ցեղի մեջ ներառվում են հետևյալ տեսակները.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 181)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.