Պաննա կոտտա
From Wikipedia, the free encyclopedia
Պաննա կոտտա (իտալ.՝ panna cotta «եփված սերուցք»), հյուսիսիտալական աղանդեր՝ պատրաստված սերուցքից, շաքարից, ժելատինից և վանիլինից[1]։
Ենթատեսակ | creamy pudding? |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա |
Հիմնական | սերուցք և շաքար |
Panna cotta Վիքիպահեստում |
Աղանդերի հայրենիքը իտալական Պիեմոնտն է։ Այս քաղցրավենիքի անունը իտալերենից բառացիորեն թարգմանած նշանակում է «եփված սերուցք», սակայն այն ավելի շատ սերուցքային պուդինգ կամ ուղղակի սերուցքային ժելե է, որին ավելացնում են տարբեր բաղադրիչներ։
Անուշեղենի պատրաստման համար սերուցքը շաքարի և վանիլինի հետ միասին տաքացնում են և 15 րոպե եփում են թույլ կրակի վրա։ Ստացված զանգվածին ավելացնում են ժելատին, այնուհետև խառնուրդը լցնում են հատուկ տարրաների մեջ, իսկ սառչելուց հետո դրանք հանում են տարրաներից և դնում ափսեների մեջ։ Պաննա կոտտան մատուցում են փոքր չափաբաժիններով՝ մրգային թանձրուկներով, մրգերի կամ հատապտուղների, նաև շոկոլադե կամ կարամելային թանձրուկներով։ Ավանդական պաննա կոտտան ունի սպիտակ գույն[2]։