Ժելատին
From Wikipedia, the free encyclopedia
ժելատին (ֆր.՝ gélatine, լատին․՝ gelātus «սառեցված» բառից), անգույն կամ դեղին երանգ ունեցող մասնակի հիդրոլիզացված կոլագեն սպիտակուց, թափանցիկ մածուցիկ զանգված, կենդանիների շարակցական հյուսվածքի վերամշակման արդյունք (դենատուրացիա)։ Կախված հումքի և կիրառման նպատակներից, ունի տարբեր առևտրային անուններ՝ ճագարենու, մորթափառային (մաշկային), մագաղաթյա, ոսկրային, ձկնային (թառափի), ատաղձագործի (ոսկրի) և այլն։