Պայթյուններ Բեյրութի նավահանգստում
From Wikipedia, the free encyclopedia
Պայթուններ Բեյրութի նավահանգստում, Բեյրութում տեղի ունեցած պայթյուններ, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Արդյունքում զոհվել է առնվազն 207 մարդ, ավելի քան 6500-ը վիրավորվել են, իսկ շատերն` անհետ կորել[3]։ Ըստ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդի պայթյունների հետևանքով անօթևան է մնացել մինչև 300.000 հազար մարդ[4]։ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հիմնական պայթյունը կապված է եղել 2750 տոննա ամոնիումի նիտրատի հետ։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին, հրդեհը հիմնականում մարվել է։ Օգոստոսի 5-ին երկրի կառավարությունը Բեյրութը հայտարարել է բնական աղետների գոտի և քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն[5][6]։
Արագ փաստեր Պայթյուններ Բեյրութի նավահանգստում, Տեսակ ...
Պայթյուններ Բեյրութի նավահանգստում | |
---|---|
Տեսակ | արդյունաբերական միջադեպ, պայթյուն և industrial fire? |
Վայր | Բեյրութի մարզ |
Տեղադրանք | Բեյրութի նավահանգիստ |
Երկիր | Լիբանան |
Տարեթիվ | օգոստոսի 4, 2020 |
Զոհվածներ | 218 մարդ[1] |
Վիրավորներ | 7000 |
Անհետ կորածներ | 32[2] |
2020 Beirut explosions Վիքիպահեստում |
Փակել