![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/BBC_News_2022_%2528Alt%252C_boxed%2529.svg/langhy-640px-BBC_News_2022_%2528Alt%252C_boxed%2529.svg.png&w=640&q=50)
BBC News
From Wikipedia, the free encyclopedia
BBC News, կրճատ՝ «Բի-բի-սի Նյուզ», բրիտանական Բրիտանական հեռարձակման կորպորացիայի բաժին[1], որը հավաքում և հեռարձակում է նորություններ և գործում որպես լրատվական ծառայություն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f4/BBC_News_%282008%29.svg/320px-BBC_News_%282008%29.svg.png)
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Հեռարձակման գոտի | ողջ աշխարհ |
Հեռարձակման լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Միացյալ Թագավորություն |
🌐 | bbc.co.uk/news |
BBC News-ը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հեռարձակվող լրատվական կազմակերպությունը և օրական իրականացնում է մոտ 120 ժամ ռադիո և հեռուստատեսային հեռարձակում, ինչպես նաև իրականացնում առցանց ինտերնետային հաղորդում[2][3]։ Ծառայությունը ունի 50 նորությունների գրաենյակներ այլ երկրներում և ավելին քան 250 թղթակիցներ ամբողջ աշխարհում[4]։ 2018 թվականի հունվարից BBC News-ի Նորությունների և իրադարձությունների տնօրենն է Ֆրան Անսֆորդը[5][6]։
Բաժնի տարեկան բյուջեն գերազանցում է 350 միլիոնը, ունի ավելին քան 3,500 աշխատակից, որոնցից 2,000 լրագրողներ են[2]։ BBC News-ի տեղական, գլոբալ և առցանց նորությունների բաժանմունքները աշխատում են Եվրոպայի ամենամեծ նորությունների գրասենյակում՝ Բրոդքասթինգ Հաուզ-ում, որը գտնվում է կենտրոնական Լոնդոնում։ Պառլամենտական նորությունները նախապատրաստվում և հաղորդվում են Միլլբանկի գրասենյակից Լոնդոնում։