Չուպակաբրա
From Wikipedia, the free encyclopedia
Չուպակաբրա (իսպ.՝ chupacabras, chupar «ծծել» + cabra «այծ»․ բառացի «այծ ծծող, այծի վամպիր»), գիտությանը անհայտ արարած, քաղաքային լեգենդի կերպար։ Ըստ առասպելի՝ չուպակաբրան սպանում է կենդանիներին (հիմնականում այծերին) և ծծում նրանց արյունը։ Չուպակաբրան հաճախ դառնում է գեղարվեստական ֆիլմերի, հեռուստասերիալների, գրքերի[1] և մուլտֆիլմերի հերոս։
Արագ փաստեր Չուպակաբրա, Տեսակ ...
Չուպակաբրա | |
---|---|
Տեսակ | Կրիպտիդներ և առասպելական էակ |
Chupacabra Վիքիպահեստում |
Փակել
Չուպակաբրայի գոյության մասին հավաստի տեղեկություններ չկան։ Այդուհանդերձ, լրատվամիջոցները պարբերաբար տարածում են տարբեր շրջաններից ստացվող ականատեսների վկայություններ, որոնք իբր տեսել են չուպակաբրա։ Հաճախ հիվանդությունների կամ մուտացիաների արդյունքում փոփոխությունների ենթարկված կենդանիներին (շներ, կոյոտներ, աղվեսներ, շնագայլեր) սխալմամբ ընդունում են որպես չուպակաբրա[2][3]։