Շնագայլեր
կաթնասուն, գայլերի ցեղից որոշ տեսակներ / From Wikipedia, the free encyclopedia
Շնագայլ, շնանմանների (Canidae) ընտանիքի 3 կամ 4 տեսակի ընդհանրացված անունն է, որոնք բնակեցված են Աֆրիկայում, Ասիայում և Հարավ-Արևելյան Եվրոպայում[1]։ Շնագայլը զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայում գտնվող կոյոտների համանման էկոլոգիական որմնախորշը։ Ոչ մեծ կամ միջին չափի գիշատիչը սնվում է լեշերով և մնացորդներով։ Երկար ոտքերը և կոր ճանկերը հարմարեցված են ոչ մեծ չափի կաթնասուններ, թռչուններ և սողուններ որսալու համար։ Պահպանում է 16 կմ/ժ արագությունը երկար ժամանակ։ Ավելի ակտիվ է մթնշաղին։
Շնագայլների սոցիալական բջիջներում կան միամուսնական զույգեր, որոնք պաշտպանում են իրենց տարածքը մյուս զույգերից․, ակտիվորեն ճնշում են թշնամիներին և պատում են իրենց տարածքը մեզով և կղանքով։ Տարածքը կարող է լինել բավականին մեծ, որպեսզի երիտասարդ շնագայլերը կարողանան ապրել ծնողների հետ այնքան ժամանակ, մինչև կունենան սեփական տարածքը։ Շնագայլները հաճախ կազմում են ոչ մեծ ոհմակներ, օրինակ, զոհին հոշոտելու համար, բայց սովորաբար նրանք որսի են դուրս գալիս միայնակ կամ զույգերով։