Չորաքիթ պրիմատներ
From Wikipedia, the free encyclopedia
Չորաքիթ պրիմատներ (լատին․՝ Haplorrhini), պրիմատների ենթակարգի ներկայացուցիչներ, որոնք ունեն չոր քիթ և թույլ հոտառություն։ Ենթակարգը ներառում է շուրջ 300 տեսակի կապիկներ, որոնք բնակավում են Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում, հանդիպում են նաև Եվրոպայում և Ճապոնիայում։
Չորաքիթ պրիմատներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բաբուին (Papio cynocephalus) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Haplorhini
Pocock, 1918
|
||||||||||||
Կարգեր | ||||||||||||
| ||||||||||||
|
Սովորաբար ունենում են մեկ ձագ, էվոլյուցիոն առումով ավելի զարգացած են, քան խոնավաքիթ պրիմատները։ Այս ենթակարգի ներկայացուցիչն է համարվում մարդը։ Ենթակարգը բաժանվում է երկու ինֆրակարգի՝ երկարակրունկներ և կապկակերպեր։
Երկարակրունկների ինֆրակարգը կազմված է երկարակրունկների ընտանիքից (Tarsiidae) և ներառում է 3 ցեղի 10 տեսակի կենդանիներ, որոնք բնակվում են Հարավարևելյան Ասիայում` ինդոնեզական և ֆիլիպինյան կղզիներում։ Երկարակրունկների մարմնի երկարությունը 9-16 սմ է, քաշը` մինչև 160 գ։ Պոչը մարմնից ավելի երկար է։ Գլուխը կարող է պտտվել մինչև 3600։
Երկարակրունկները ունեն անսովոր խոշոր դեղին աչքեր, որոնք լույս են արձակում խավարում։ Ապրում են ծառերի վրա, ակտիվ են գիշերը, սնվում են միջատներով։ Հրաշալի մագլցում են, ծառից ծառ։ Երկարակրունկները միակ պրիմատներն են, որոնք բացառապես կենդանական սնունդ են օգտագործում։