Չիլիկոտե

From Wikipedia, the free encyclopedia

Չիլիկոտեmap

Չիլիկոտե[3] (անգլ.՝ Chillicothe[4]), քաղաք ԱՄՆ Օհայո նահանգում, Ռոս շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Օհայո նահանգի հարավում Սայոտո գետի մոտ։ Քաղաքի անվանումը ծագել է շոնի հնդկացիների լեզվի Chalahgawtha բառից, ինչը նշանակում էր «գլխավոր ավան»։ Չիլիկոտե քաղաքը եղել է Օհայո նահանգի առաջին և երրորդ մայրաքաղաքը։

Արագ փաստեր Չիլիկոտե, Տեսակ ...
Չիլիկոտե
Thumb
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում և շրջանային կենտրոն
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքRoss County?
ԲԾՄ190 ± 1 մետր
Մակերես27,441733 կմ²[1] և 27,442043 կմ² (ապրիլի 1, 2010)[2]
Ձևավորում1803
Thumb
Thumb
Thumb
Փակել

Պատմություն

Thumb
Ռոս շրջանի դատարանի շենքը

Հնում Չիլիկոտեի տեղում Հոուփվելյան ավանդույթի կենտրոնն էր՝ հնդկացիների ցեղերի սոցիալական և մշակութային շփումների լայն ցանցը, որը գոյություն ուներ մ.թ.ա. 200 թվականից մինչև մ.թ.ա. 500 թվականն ընկած ժամանակահատվածում։ Հոուփվելյան առևտրային ուղիները հասնում էին մինչև Ժայռոտ լեռներ, իսկ Սայոտոյի և Օհայոյի գետերի հովիտներում նրանք կառուցել էին բազմաթիվ կուրգաններ։ Ավելի ուշ՝ եվրոպացիների այդ վայր ժամանելուց առաջ, այստեղ վերաբնակվել են շոնի ցեղի հնդկացիները։

Եվրոպական բնակավայրերի մեծ մասը այստեղ առաջացել են արդեն ամերիկյան հեղափոխությունից հետո։ Վիրջինիայից և Կենտուկիից ներգաղթյալները Օհայո գետի երկայնքով շարժվել են դեպի արևմուտք՝ հող փնտրելով։ Չիլիկոտե քաղաքը 1803 թվականին նահանգի առաջացման պահից դարձել Է Օհայոյի առաջին մայրաքաղաքը, 1810 թվականին երկու տարով մայրաքաղաք է դարձել է Զանսվիլը՝ փոխզիջումային համաձայնության արդյունքում[5]։ 1812 թվականին կրկին մայրաքաղաք է դարձել Չիլիկոտեն, սակայն արդեն 1816 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Կոլումբուս քաղաք՝ որպես բնակչությանը ավելի հասանելի վայր[6]։

Չիլիկոտում ներգաղթյալների թվում կային բազմաթիվ ազատ աֆրոամերիկացիներ, որոնք այստեղ ակտիվ համայնք են ստեղծել։ Չիլիկոտեն ծառայել է որպես ստորգետնյա երկաթուղու անցակետերից մեկը՝ կիսալեգալ և անօրինական շփումների ցանց՝ փախած ստրուկներին հյուսիսային նահանգներ տեղափոխելու համար։

Աշխարհագրություն

Thumb
Չիլիկոտոտեում գտնվող Սայտո գետը 2003 թվականին

Քաղաքը գտնվում է Ալեգեյնի Արևմտյան բարձրավանդակի էկոշրջանում[7]։ Այն գտնվում է Սայոտո և Փեյնթ Կրիկ գետերի միջև, միախառնման վայրից ոչ հեռու։

ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 10,60 քառակուսի մղոն (27,45 կմ²), որից 10,43 կմ²-ին (27,01 կմ²) ցամաք է, իսկ 0,17 կմ²-ին (0,44 կմ²)՝ ջուր[8]։

Քաղաքը շրջապատված է ֆերմերային համայնքներով, և Չիլիկոտեի բնակիչները այդ շրջանը անվանում են Ապալաչայի նախալեռներ։

Բնակչություն

ԱՄՆ-ի 2000 թվականի մարդահամարի համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 21 796 մարդ։ 2007 թվականի մարդահամարի գնահատականներով՝ բնակչությունն աննշան աճել է՝ հասնելով 22 187-ի[9]։

Տնտեսություն

Որպես շրջանի միակ խոշոր քաղաք՝ Չիլիկոտեն տնտեսական ակտիվության կենտրոն է։ Առևտրի կենտրոնները, հիվանդանոցները, բանտերը և ուսանողական քաղաքներն հանդիսանում են խոշոր գործատուներ։ Այս շրջանում ամենախոշոր գործատուներից մեկը Pixelle թղթի գործարանն է (ավելի վաղ՝ Glatfelter, որը նախկինում կոչվում էր Mead Paper), որն արդեն աշխատում է ավելի քան 100 տարի։ Գործարանը երբեմն կարող է վնասակար հոտեր ստեղծել, որոնք բնակիչները անվանում են «փողերի հոտ»[10][11]։

Չնայած քաղաքի փոքր բնակչությանը, այդտեղ կա միանգամից երկու ուղղիչ հիմնարկներ՝ Չիլիկոտեի բանտը (1966) և Ռոս շրջանի բանտը (1987)։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.