Չժեն Չենգուն
From Wikipedia, the free encyclopedia
Չժեն Չենգուն (Չինարեն ավանդական 鄭成功, պարզեցված՝ 郑成功, պինին՝ Zhèng Chénggōng, պեվեդզի՝ Tēⁿ Sêng-kong, Թեյ Սեյկո (ճապ.՝ 鄭成功)), եվրոպական աղբյուրներում ավելի հայտնի է, որպես Կոկսինգ ((Չինարեն) 国姓爷, պևեձի Kok-sèng-iâ/Kok-sìⁿ-iâ կայսերական ազգանունով պարոն, օգոստոսի 28, 1624(1624-08-28)[1], Hirado, Նագասակի, Ճապոնիա - հունիսի 23, 1662(1662-06-23)[2][3], Kingdom of Tungning), հանդիսանում է ամենահայտնի չինացի ծովահենը, որը առաջնորդում էր Չինաստանի հարավ-արևելքում մանջուրական զավթիչների դեմ ազատագրական պայքարը։ Ֆորմոզից (Թայվան) վտարել է։ Նրա սերունդները կառավարում էին Ֆորմոզյան թագավորությունը մինչև 1683 թվականը։
Չժեն Չենգուն ճապ.՝ 鄭成功, չինարեն՝ 鄭成功 և անգլ.՝ Koxinga | |
Մասնագիտություն՝ | ռազմական հրամանատար, ապստամբ, ծովահեն և քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1624(1624-08-28)[1] |
Ծննդավայր | Hirado, Նագասակի, Ճապոնիա |
Վախճանի օր | հունիսի 23, 1662(1662-06-23)[2][3] (37 տարեկան) |
Վախճանի վայր | Kingdom of Tungning |
Դինաստիա | House of Koxinga? |
Քաղաքացիություն | Մին դինաստիա, Kingdom of Tungning և Southern Ming dynasty |
Ի ծնե անուն | չինարեն՝ 鄭森 |
Հայր | Zheng Zhilong?[4] |
Մայր | Tagawa Matsu? |
Ամուսին | Dong? |
Զավակներ | Zheng Jing?[5] և Zheng Cong? |
Կոկսինգը ծնվել է Ճապոնիայում, ճապոնացի մորից և չինացի հորից, որը Թայվանական նեղուցում ծովահենությամբ էր զբաղվում։ Մինչև 7 տարեկանը նա մոր հետ ապրել է Ճապոնիայում, հետո տեղափոխվել հոր մոտ Ֆուցզյան, որը պաշտոն էր ստացել մինյան Չինաստանի ծովային գերատեսչությունում։ 1644 թվականից կրթվել է Նանկինյան համալսարանում ավանդական կոնֆուցիական ծրագրով։