From Wikipedia, the free encyclopedia
Չերքեզիա (ադըղե.՝ Адыгэ Хэку[1], ռուս.՝ Черке́сия, վրաց.՝ ჩერქეზეთი, արաբ․՝ شيركاسيا[2], թուրքերեն՝ Çerkesya), պատմաաշխարհագրական տարածք Ռուսաստանի Դաշնության հարավ-արևմուտքում[3]։ Հանդիսանում է չերքեզ ժողովրդի պատմական հայրենիքը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սոչի | |||
Լեզու | չերքեզերեն և այլ | |||
Կրոն | իսլամ, քրիստոնեություն, ավանդական հավատալիքներ | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Կայսր | |||
Պատմություն | ||||
- Հիմնադրում | մոտ 1500 | |||
- Ռուս-չերքեզական պատերազմ | 1763-1864 | |||
- Կազմալուծված | 1864 |
Չերքեզիան գտնվում էր Արևելյան Եվրոապյում, Սև ծովի արևելյան ափին։ Մինչև Ռուսաստանի կողմից Կովկասի գրավումը (1763–1864) Չերքեզիան ընդգրկում էր Կովկասի հյուսիս-արևմուտքի ողջ բերքաբեր հարթավայրերը և տափաստանները՝ 3-4 միլիոն մարդ բնակչությամբ։
Չերքեզիայի պատմական տարածքը ընկած էր Թամանի թերակղզուց արևմուտքից մինչև Մոզդոկ քաղաքը ժամանակակից Հյուսիսային Օսիայում։ Պատմականորեն Չերքեզիան ընդգրկում էր այսօրվա Կրասնոդարի երկրամասի հարավային մասը, Ադիգեիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետությունները, Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության և Ստավրոպոլի երկրամսի հատվածները մինչև Կուբան գետը հյուսիսում, որը սահման էր հանդիսանում Ռուսական կայսրության հետ։
Չերքեզիայի մայրաքաղաքն է ավանդականորեն համարվում Սոչին[4]։ Որոշ չերքեզ հետազոտողների պնդմամբ, 2014 ձմեռային օլիմպիական գյուղը կառուցված է չերքեզների զանգվածային գերեզմանի տեղում, որն առաջացել է 1864 թվականին պատերազմում ռուսներին պարտվելուց հետո[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.