Չարլի Մանգեր
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Թոմաս Մանգեր (անգլ.՝ Charlie Munger, հունվարի 1, 1924(1924-01-01)[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[2] - նոյեմբերի 28, 2023(2023-11-28)[3][1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, իրավաբան, ներդրող և բարերար։ Եղել է Ուորեն Բաֆեթի կառավարած Բերքշիր Հեթուեյ ընկերության փոխնախագահը։ Բաֆեթը Մանգերին անվանել է «իմ գործընկեր»։ Մանգերը 1984-2011 թթ. աշխատել է որպես Wesco Financial Corporation-ի տնօրեն (Wesco-ի 80%-ն այդ ժամանակ պատկանում էր Բերքշիր Հեթուեյին)։ Նա նաև Լոս Անջելեսում տեղակայված Daily Journal Corporation-ի նախագահն էր և Costco Wholesale Corporation-ի տնօրենը։
Չարլի Մանգեր անգլ.՝ Charles Thomas Munger | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1924(1924-01-01)[1] |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[2] |
Մահացել է | նոյեմբերի 28, 2023(2023-11-28)[3][1] (99 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Հարվարդի իրավունքի դպրոց (1948), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Omaha Central High School? |
Մասնագիտություն | ներդրող |
Աշխատավայր | Բերքշիր Հեթուեյ |
Ծնողներ | հայր՝ Alfred Case Munger?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | board of directors member? և board of directors member? |
Ստորագրություն | |
Charlie Munger Վիքիպահեստում |
Ֆորբս ամսագիրը 2015 թվականին նրա կարողությունը գնահատել է 1,3 միլիարդ դոլար[6]։
Մանգերը ծնվել է Օմահայում, Նեբրասկա։ Որպես պատանի աշխատել է Ուորեն Բաֆեթի պապին պատկանող Buffett & Son խանութում։ Միչիգանի համալսարան ընդունվելուց հետո, որտեղ նա սովորել է մաթեմատիկա, այցելություններից բացի այլևս չի վերադարձել Օմահա[7]։ 1943 թվականին նա դուրս է եկել քոլեջից՝ ծառայության անցնելով ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո ավարտել է Հարվարդի Իրավունքի դպրոցը և սկսել իրավաբանությամբ զբաղվել Լոս Անջելեսում։
1962 թվականին Մանգերը ստեղծել է իր ներդրումային ընկերությունը, որը նման էր Բաֆեթի ընկերությանը։ 1962-1975 թվականներին նրա ընկերությունը ունեցել է տարեկան միջինը 19.8 տոկոսի եկամուտ, ինչը գրեթե չորս անգամ ավելի է եղել շուկայի ցուցանիշներից։
1976 թվականին տեղի է ունեցել Բերքշիր Հեթուեյի և Blue Chip Stamps ընկերությունների միաձուլումը, որտեղ Մանգերը զբաղեցնում էր տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը։