Ուորեն Բաֆեթ
ամերիկացի ձեռնարկատեր / From Wikipedia, the free encyclopedia
Ուորեն Էդվարդ Բաֆեթ (անգլ.՝ Warren Edward Buffett, օգոստոսի 30, 1930(1930-08-30)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Աշխարհի ամենահաջողակ ինվեստորն է[6][7][8]։ Բաֆեթը Բերքշիր Հեթուեյի (անգլ.՝ Berkshire Hathaway) նախագահն է, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը[9]։ Համարվում է աշխարհի ամենահարուտ մարդկանցից մեկը։ 2008 թվականին ճանաչվել է ամենահարուստ[10], իսկ 2015 թվականին աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը[11]։ 2012 թվականին Թայմ ամսագիրը նրան անվանեց աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[12]։
Ուորեն Բաֆեթ անգլ.՝ Warren Buffett | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1930(1930-08-30)[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան (1950), Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց (1951), Ուորթոնի դպրոց, Վուդրո Վիլսոնի անվան ավագ դպրոց (1947), Կոլումբիայի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան և New York Institute of Finance? |
Մասնագիտություն | ներդրող, ձեռնարկատեր, Բաժնետեր, ֆինանսիստ և տնտեսագետ |
Ամուսին | Սյուզան Բաֆեթ և Astrid Menks? |
Ծնողներ | հայր՝ Howard Homan Buffett?, մայր՝ Leila Stahl Buffett?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Հովարդ Գրեհեմ Բաֆեթ, Սյուզան Ալիս Բաֆեթ և Փիթըր Բաֆեթ |
Ստորագրություն | |
Warren Buffett Վիքիպահեստում |
Բաֆեթին հաճախ են կոչում «Օմահայի հրաշագործ», «Օմահայի մարգարե»[13] կամ «Օմահայի իմաստուն»[14] և աչքի է ընկնում ներդրումներ կատարելուն հավատարիմ մնալով և չնայած իր վիթխարի հարստությանը՝ անձնական խնայողություններով[15]։