From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Վենս Միլար (անգլ.՝ Charles Vance Millar, 1853, Aylmer, Elgin County, Օնտարիո, Կանադա[1] - հոկտեմբերի 31, 1926, Տորոնտո, Կանադա), կանադացի փաստաբան և գործարար, որը հռչակ է ձեռք բերել իր խաղարկությունների և կտակի շնորհիվ։
Չարլզ Վենս Միլար անգլ.՝ Charles Vance Millar | |
---|---|
Ծնվել է | 1853 |
Ծննդավայր | Aylmer, Elgin County, Օնտարիո, Կանադա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1926 |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և գործարար |
Չարլզ Միլարն ընդունվել է Տորոնտոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և այն ավարտել 98 % բարձր միավորներով, որից հետո Տորոնտոյում բացել է բացել է իր սեփական իրավաբանական բյուրոն[2]։
Միլարը հաջողակ գործարար է եղել։ 1897 թվականին Բրիտանական Կոլումբիայի Կարիբու շրջանի պետական փոստի առաքման ենթակապալ Սթիվեն Թինգլիից գնել է BC Express ընկերությունը[3]։
Երբ լուր է տարածվել Վինիպեգից խաղաղօվկիանոսյան ափ երկաթուղի (Grand Trunk Pacific Railway) կառուցելու մասին, որը պետք է անցներ Ֆորտ-Ջորջ քաղաքով (այժմ՝ Պրինս-Ջորջ), Միլարն իր ընկերության գործունեության տարածքն ընդլայնել է նաև դեպի այդ շրջանը և այդ նպատակով սարքել երկու անվավոր շոգենավ՝ անվանելով BX և BC Express[4]:
Միլարը կանխատեսում էր, որ Ֆորտ-Ջորջը կդառնա Բրիտանական Կոլումբիայի հյուսիսային մասի խոշոր կենտրոնը և քայլեր է ձեռնարկել, որպեսզի Ֆորտ-Ջորջի շրջանում տեղացի հնդկացիներից հողեր գնի նրանց ռեզերվացիայից։ Երկաթուղու ղեկավարությունն արդեն պլանավորել էր այդ գնումը և կարողացել էր հնդկացիների գործով կանադական դեպարտամենտին համոզել անհրաժեշտության դեպքում դադարեցնել Միլարի հետ բանակցությունները։ Միլարը դատական գործ է հարուցել երկաթուղու դեմ և դատական հայց ներկայացրել 200 ակր (0,81 կմ2) հող ստանալու համար, որը հայտնի է դարձել Millar Addition անվանումով[5][6]։
Իր կյանքի ընթացքում Միլարը եղել է հաջողակ ներդրող, բայց նա առավել հայտնի է եղել իր խաղարկություններում։ Նրա նախասիրածներից մեկը եղել է մայթին փող նետելն ու այնուհետև պատսպարված հետևելը, թե ինչպես են անցորդները փորձում գաղտնի գրպանել այն[7]։ Միլարի ամենահայտնի խաղարկությունը դարձել է նրա կտակը, որի ներածականում ասվում է.
Այս կտակը դիտավորյալ անսովոր է և քմահաճ, քանի որ ես ոչ ժառանգներ կամ մերձավոր ազգականներ ունեմ, ոչ էլ մահից հետո իմ ունեցվածքը տնօրինելու հանձնառություն։ Այն, ինչ ես անում եմ, իմ քմահաճույքն է, ավելին, քան ես կարող էի ինձ թույլ տալ կյանքում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)This Will is necessarily uncommon and capricious because I have no dependents or near relations and no duty rests upon me to leave any property at my death and what I do leave is proof of my folly in gathering and retaining more than I required in my lifetime.
— Time, 1926-12-20
Կտակը լի էր անսովոր կետերով.
Կտակի տասներորդ կետում նշված էր, որ Միլարի մնացած ամբողջ ունեցվածքը պետք է վաճառվի նրա մահից տասը տարի անց, իսկ փողը պետք է տրվի Տորոնտոյի այն կնոջը, որն այդ ընթացքում կունենա ամենաշատ երեխաները[8]։ Այն դեպքում, երբ մի քանի մասնակիցներ ունենան նույն արդյունքը, գումարը հավասար պետք է բաժանվի նրանց միջև։ Մրցակցության արդյունքում տեղի ունեցած իրադարձությունը պատմության մեջ մտել է «Արագիլների մեծ մրցավազք» անվանումով[8][9]։
Կտակի հրապարակումից հետո 10 տարվա ընթացքում այն ենթարկվել է բազմաթիվ դատական հարձակումների և այն վիճարկելու փորձերի, այդ թվում՝ Միլարի հեռավոր հարազատների կողմից[10]։ Սակայն Միլարը կտակը կազմել էր հանգամանորեն. բազմաթիվ տարիների դատավեճերից հետո Կանադայի Գերագույն դատարանը հաստատել է դրա վավերականությունը[11]։
Միլարը կատարել էր չափազանց հաջող ներդրումներ, մասնավորապես՝ Դետրոյթ-Վինձոր թունելի բաժնետոմսերում, որոնք 10 տարվա ընթացքում աճել են հսկայական գներով և հասել 750000 դոլարի, ինչն այդ ժամանակաշրջանի դեֆլյացիոն տնտեսության պայմաններում ավելի մեծ աճ էր նշանակում։ Պարգևի մեծ մասը բաժանվել է Տորոնտոյի չորս կանանց միջև, որոնցից յուրաքանչյուրն այդ ընթացքում ունեցել էր 9 երեխա[11][12]։ Նա 12500 դոլար փոխանցել է երկու կանանց, որոնց արդյունքը համարվել է կասկածելի։ Այդպիսով՝ Միլարը մահից հետո դարձել է 36 երեխայի հայր (փոխաբերական իմաստով)։ Ընդդիմախոսները պնդում էին, որ Միլարը կտակն այդպես է պատրաստել, որպեսզի վարկաբեկի ծնելիության վերահսկման կողմնակիցներին[3]։
Կտակի հետ կապված իրադարձությունները ցուցադրվել են «Արագիլների մեծ մրցավազք» հեռուստաֆիլմում՝ Միգան Ֆոլլոուզի մասնակցությամբ[13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.