From Wikipedia, the free encyclopedia
Կտակ, քաղաքացու կարգադրությունը մահվան դեպքում իր գույքային իրավունքները փոխանցելու մասին։ Կտակը միակողմանի գործարք է. արտահայտում է մեկ անձի կամքը։ ԽՍՀՄ-ում գույքը կարելի էր կտակել մեկ կամ մի քանի անձանց, այդ թվում նաև ըստ օրենքի ժառանգ չհանդիսացողներին, պետությանը, կոոպերատիվ կամ հասարակական առանձին կազմակերպությունների։ Ժառանգատուն կարող է ժառանգման իրավունքից զրկել ժառանգորդներին, բացառությամբ պարտադիր բաժնի իրավունք ունեցողների՝ անչափահաս, անաշխատունակ երեխաներ (այդ թվում՝ որդեգրվածներ), անաշխատունակ ամուսին, ծնողներ (որդեգրողներ), մահացածի խնամքի տակ գտնվողներ, որոնք ստանում են այն բաժնի 2/3-ը, որը կստանային ըստ օրենքի գույք ժառանգելու դեպքում։
Ժառանգվող գույքի մեջ չի մտնում խնայողական դրամարկղի կամ բանկի ավանդը, եթե կտակարարը կարգադրում է գումարը հանձնել որևէ անձի կամ պետությանը։ Այդ ավանդից պարտադիր բաժին նույնպես չի տրվում։ Կտակը կազմվում է գրավոր, նշվում կազմելու վայրը, ժամանակը, ստորագրվում կտակարարի ձեռքով և ենթարկվում նոտարական վավերացման։ Եթե նոտարական վավերացումը հնարավոր չէ, կտակը իրավասու են վավերացնել զինվորական մասերի, նավերի հրամանատարները, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, արշավախմբերի, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերը կամ այլ պաշտոնատար անձինք։ Կտակարարն իրավասու է ուզած ժամանակ փոխել կամ վերացնել կտակը կամ կազմել նորը։ Անգործունակ անձի կազմած կտակը անվավեր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 669)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.