From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Մոս Դյուկ կրտսեր (անգլ.՝ Charles Moss Duke Jr., հոկտեմբերի 3, 1935[1], Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։
Չարլզ Դյուկ անգլ.՝ Duke | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1935 |
Ծննդավայր | Շառլոտ, Հյուսիսային Կարոլինայի նահանգ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, Ծովակալ Ֆարագուտի ակադեմիա, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Lancaster High School? |
Մասնագիտություն | տիեզերագնաց-օդաչու |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | charlieduke.net/index.html |
Charlie Duke Վիքիպահեստում |
1957 թվականին ԱՄՆ-ի ծովային ակադեմիայում ստացել է ռազմածովային գիտությունների բակալավրի, իսկ 1964 թվականին՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ «օդագնացություն և տիեզերագնացություն» մասնագիտության գծով մագիստրոսի աստիճան։ Տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1972 թվականի ապրիլի 16-27-ը, որպես լուսնախցիկի օդաչու, Զ․ Յանգի, և Թ․ Մաթինգչիի հետ, «Ապոլլոն-16» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թվականի ապրիլի 21-ին Դյուկը և Յանգը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա՝ Դեկարտ խառնարանի շրջանում։ Դյուկը Լուսնի վրա մնացել է ընդամենը 71 ժամ 2 րոպե, 3 անգամ (20ժ, 14ր ընդհանուր տևողությամբ) դուրս գալով Լուսնի մակերևույթ։ Դյուկը և Յանգը Լուսնի վրա շարժվել են լուսնագնացով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.