իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Խավիեր «Չավի» Էռնանդես Կրեուս[3] (կատ.՝ Xavier Hernández i Creus, հունվարի 25, 1980, Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իր գրեթե ամբողջ կարիերայում խաղացել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, իսկ հետո տեղափոխվել Ալ Սադ, ով Բարսելոնայի և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Չավին Բարսելոնայի առաջատարներից ու սիմվոլներից էր, հայտնի է իր գերճշգրիտ փոխանցումներով։ Խաղում է նաև Իսպանիայի ազգային հավաքականում։
Չավի Էռնանդես կատ.՝ Xavier Hernández Creus | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | անգլ.՝ Xavier Hernández i Creus[1] | ||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||
Մականուն | անգլ.՝ El Profe, El Maestro | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1980 (44 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Տեռասա, Իսպանիա | ||||||||
Հասակ | 170 սմ[2] | ||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ավարտելե կարիերան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
1991–1997 | Բարսելոնա | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
1997–2000 1998–2015 2015-ներկա |
Բարսելոնա Բ Բարսելոնա Ալ Սադ |
61 (4) 505 (58) 50 (13) | |||||||
Ազգային հավաքական | |||||||||
1997 1997–1998 1999 1998–2001 2000 2000–2014 |
Իսպանիա Մ-17 Իսպանիա Մ-18 Իսպանիա Մ-20 Իսպանիա Մ-21 Իսպանիա Մ-23 Իսպանիա |
10 (2) 10 (0) 6 (2) 25 (7) 6 (2) 130 (13) | |||||||
Մարզչական կարիերա | |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չավին եկավ Լա Մասիա, որը Բարսելոնայի երիտասարդական ակադեմիան է, 11 տարեկան հասակում։ Նա իր դեբյուտը նշեց Մալյորկա ԱՄԱ-ի դեմ սուպերգավաթային խաղում, որը տեղի ունեցավ 1998 թվականի Օգոստոսի 18-ին։ Նա խաղացել է 673 խաղ, խփել է 82 գոլ և 180 գոլային փոխանցում է կատարել 50 ֆուտբոլիստի։ Չավին Բարսելոնա ՖԱ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է որը խաղացել է 150 միջազգային հանդիպում[4]։ Նա Բարսելոնայի լավագույն կիսապաշտպաններից է ողջ պատմության մեջ և ամենաարդյունավետ փլեյմեյքերը[5][6][7][8]։
Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 1999 թվականին, 2000 թվականի Օլիմպիադայում Չավին իր հավաքականի հետ նվաճել է Արծաթե մեդալը։ 2000 թվականից սկսած՝ նա խաղացել 130 խաղ Իսպանիայի ազգային հավաքականում, և համարվում է հավաքականի երբեմնի հաջողություններին հսկայական աջակցած մարդ։ Նա ունեցել է առանցքային դեր 2010 թվականի Աշխարհի առաջնության, ինչպես նաև 2008 թ.ի և 2012 թ.ի եվրոպայի առաջնությունների Իսպանիայի հաղթանակներում։ Նրան ՈՒԵՖԱ-ից շնորհվեց 2008 թ.ի առաջնության լավագույն խաղացող մրցանակը[9], Չավին ընդգրկվել է 2010 թվականի Աշխարհի առաջնության, և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2008 և 2012 թվականների առաջնության խորհրդանշական հավաքականում։ Խաղալով Բարսելոնա ֆուտբոլային ակումբում, Չավին դարձել է Չեմպիոնների Լիգայի 2009 թվականի եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Չավին ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է (25) Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ[10][11] Նա 2010 թվականին World Soccer ամսագրի վարկածով դարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Չավին եղել է Ոսկե գնդակի թեկնածու, և զբաղեցրել է երրորդ տեղը 2009, 2010 և 2011 թվականներին։ 2011 թվականին նա Մեսսից հետո եղել է երկրորդ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Նա եղել է նաև IFFHS-ի վարկածով աշխարհի լավագույն փլեյմեյքեր 4 տարի անընդմեջ՝ 2008, 2009, 2010, 2011։ Չավին ընտրվել է FIFA World XI և ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացող 5 անգամ անընդմեջ՝ 2008, 2009, 2010, 2011, 2012։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի եզրափակչում նա կատարել է 2 գոլային փոխանցում։ Չավին դարձավ առաջին խաղացողը, որ եվրոպայի առաջնության եզրափակիչում դառնում է 2 գոլային փոխանցման հեղինակ, նա դրանից 4 տարի առաջ դարձել էր եզրափակչում միակ գոլի հեղինակ[12]։ Նա 2012 թվականին պարգևատրվել է սպորտային գծով Աստուրիասի թագավորի մրցանակով։
Նա ծնվել է Տեռասայում, որը գտնվում է Բարսելոնայում, Կատալոնիա[2]։ Չավին «Բարսելոնայի» երիտասարդական համակարգի՝ Լա Մասիայի աշխատանքի արդյունքն է և 11 տարեկանից կանոնավոր հաճախում է Կամպ Նոու։ Նրա հայրը՝ Խուակիմը, եղել է առաջին դիվիզիոնում «Սաբադելի» նախկին խաղացող[13]։ Չավին դարձել էր Ժորդի Գոնսալվոյի գլխավորած երիտասարդական և պահեստային «Բարսելոնա Բ»-ի անդամ, որը դարձել էրԵրկրորդ Դիվիզիոնի հաղթող։
Չավին 1997/98 մրցաշրջանի ընթացքում պատանեկան թիմից տեղափոխվեց «Բարսելոնա Բ»՝ դառնալով թիմի ուղեղը։
Չավին, 1998 թվականի ամռանը մասնակցելով Իսպանիայի սուպերգավաթի «Մալյորկայի» հետ հանդիպմանը կարողացավ ընդգրկվել ազգային հավաքականում։
1998–2001
Չավին խաղալ սկսեց երիտասարդական և պահեստային Բարսելոնա Բ-ում, որն այդ ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ լիգայում էր։
1998 թվականի մայիսի 12-ին նրան առաջին անգամ՝ «Սաութհեմփթոնի» դեմ ընկերական խաղում, հայտավորեցին առաջին թիմը փոխարինող պահեստային նստարանին[14]։ Նրա ազգային հավաքականում ընդգրկվելու երազանքն իրականացավ, երբ 1998 թվականի ամռանը նա մասնակցեց «Մալյորկայի» հետ հանդիպմանը։ Նա մեկնարկային կազմում էր և գոլ խփեց։ Նրա առաջին անգամ հայտնվելը Լա Լիգայում կայացավ 1998 թվականի հոկտեմբերի 3-ին «Վալենսիայի» դեմ խաղում, որտեղ «Բարսելոնան» հաղթեց 3։1 հաշվով։ Նա առաջին և հաղթական գոլը խփեց իսպանական «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խաղում, որտեղ «Բարսելոնան» հաղթեց 1։0 հաշվով, ինչը հնարավորություն տվեց մրցաշարային աղյուսակում բարձրանալ 10-րդ հորիզոնական։ Ավելի լավ դեբյուտի մասին նա չէր էլ կարող երազել։
Չավին էական դեր խաղաց նաև 1998-1999 խաղաշրջանի ժամանակ, երբ ակումբի ղեկավարն էր Վան Գալը։ Նա գոլի հեղինակ դարձավ «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խաղում և թիմին դարձրեց չեմպիոն։
1999-2000 խաղաշրջանը բարենպաստ էր Չավիի համար. Գվարդիոլայի ստացած վնասվածքի պատճառով խաղաշրջանի մեծ մասում նա մեկնարկային կազմի խաղացողներից էր։
Առաջին անգամ Չավին Իսպանիայի հավաքականի կազմում հայտնվեց 2000 թվականի նոյեմբերի 15-ին։
2001–2006
Այդ տարիներին «Բարսելոնան» սնանկացման եզրին էր և պայքարում էր պահպանել իր տեղը Իսպանական լիգայում։ Քոքուի, Ռիվալդոյի, Կլուվերտի և նրա երիտասարդ ժամանակից թիմակից Պույոլի սերնդի հետ Չավին էլ դարձավ խաղացողներից մեկը, ով վերահսկում էր խաղը։ Նա խաղում էր կիսապաշտպանի դիրքում, բայց ավելի շատ կատարում էր պաշտպանի դերը։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա կատարել է 20 գոլային փոխանցում և խփել 7 գոլ։
2002 թվականի մարտի 16-ին Չավին խփեց առաջին գոլը Էլ Կլասիկոյում։ Այդ ժամանակ նա դեռ նոր էր ոլորել իր 25 տարին։ Ռայկարդի հետ միասին Չավին ցույց տվեց, որ կարող է ոչ միայն խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան, այլև կարող է թիմի կենտրոնում գրավել յուրաքանչյուր տեղ՝ ունակություն, որի շնորհիվ Չավին 2004/05 խաղաշրջանի ամենավարկանիշային խաղացողներից էր՝ ընդհանուր առմամբ խաղալով 36 խաղ։ Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները և 5 ամիս խաղադաշտ դուրս չեկավ։
Նա 2004/05 մրցաշրջանում դարձավ թիմի փոխավագ և օգնեց կատալոնացիներին Իսպանիայի լիգան ու Իսպանիայի սուպերգավաթը նվաճելու գործում։
Չավին դարձավ Լա Լիգայի Իսպանացի լավագույն ֆուտբոլիստը 2005 թվականին։
Վերջին երկու խաղաշրջանների ընթացքում Չավին այն ֆուտբոլիստներից էր, ով մասնակցեց գրեթե բոլոր խաղերին։
2005/06 մրցաշրջանում Չավիի ձախ ծնկի մկանը կտրվել էր մարզման ժամանակ, դրա պատճառով նա չխաղաց հինգ ամիս, սակայն վերադարձավ ապրիլին և որից հետո 2006 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը «Բարսելոնայի» հաղթական պահեստային նստարանին անցկացրեց։
2006-2013
2007/2008 խաղաշրջանի ընթացքում նա գերազանցեց իր ռեկորդը՝ խփելով 7 գոլ։ Գվարդիոլայի կառավարման առաջին տարում Չավի Էռնանդեսը գերազանցեց իր իսկ անձնական ռեկորդը՝ 54 խաղերի ընթացքում խփելով 11 գոլ։ Ինիեստայի հետ միասին նա կազմում էր կենտրոնական խաղազույգ, որը մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակներում։ Բացի այդ, Չավի Էռնանդեսը խաղում էր նաև Իսպանիայի թիմում։ Նա խաղցել է 2002 և 2006 թվականներին՝ Աշխարհի գավաթի ժամանակ և 2008 թվականին՝ Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վերջինիս ժամանակ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող, քանզի Իսպանիայի թիմը հաղթեց տիտղոսը։
Նա օգնեց Բարսելոնայի առավելությունը եռապատկելու գործում և խփեց իր թիմի 4-րդ գոլը Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում տուգանային հարվածից, հաղթանակ 4–1 հաշվով Կոպա դել Ռեյ 2008–09-ի եզրափակիչում։ Լա Լիգայում, ի թիվս բազմաթիվ խաղերի, մեկն է առավել կարևոր եղել, որում 6–2 հաշովով Էլ Կլասիկոյում հաղթեցին Ռեալ Մադրիդին, մայիսի 2-ին։ Նա 4 գոլային փոխանցում է կատարել (մեկ անգամ Պույոլին, մեկ անգամ Անրին և երկու անգամ էլ Մեսսին) և 6 գոլի հեղինակ դարձել։ Չավին օգնեց Բարսելոնային հաղթելու 2009 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, որը ավարտվեց 2–0, երկրորդ գոլի փոխանցումն էլ կատարեց նա Լիոնել Մեսսիին 69-րդ րոպեին։ Չավիին ընտրեցին «ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն կիսապաշտպան» իր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2008–09-ի «Բարսելոնայի» հաղթանակի ներդրման համար[15]։ Չավին Լա Լիգայում ամենաշատ գոլային փոխանցման հեղինակն է նա կատարել է 20 գոլային փոխանցում[16]։ Նա նաև ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Չեմպիոնների Լիգայում 7 գոլային փոխանցումներ։ Չավին մեկ մրցաշրջանում ընդհանուր կատարել է 29 գոլային փոխանցում։
Չավին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2014 թվականը դա եղավ 2008–09 մրցաշրջանում։
2009-10 մրցաշրջանի ընթացքում, լրագրողները ավելի ընդգծեցին Չավիի ներդրումը Բարսելոնայում։ Օրինակ ՝
«Միանգամայն պարզ է, որ լավագույն կիսապաշտպաններից է ներկայիս դարաշրջանում։ Դա կարող է նույնիսկ պնդել, որ Չավին ու Մատեուսը երկու լավագույն խաղացողերն են այս դիրքում պատմության մեջ։ Մի քանի տարի է որ համաշխարհային կարգի խաղացող է, որը վերջին երեք մրցաշրջաններում, մասնավորապես 30-տարեկան է և դեռևս անգերազանցելի է։ Չավիի անցնող փոխանցումները նման են. Միշել Պլատինիի փոխանցումներին, նա ստեղծում է բազմաթիվ գոլեր և գնդակը վարում է ինչպես հանճարը, իսկ գործնականում երբեք չի հրաժարվում իր դիրքից»[17]։ |
2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ակումբային մունդիալի «Ատլանտեի» դեմ խաղում Չավի Էռնանդեսը անցկացրեց իր 500-րդ խաղը «Բարսելոնայի» կազմում։ «Կատալոնացիները» հաղթեցին 1։ 3 հաշվով և անցան եզրափակիչ, որտեղ հաղթեցին նաև «Էստուդիանտեսին»։
2009/10 մրցաշրջանում, Չավին կրկին գլխավորեց գոլային փոխանցուների աղյուսակը և իր գոլային փոխանցումներով ապահովեց 2–0 հաշվով Ռեալ Մադրիդի պարտությունը Սանտիյագո Բեռնաբեուում։ «Բարսան» առաջնությունը հաղթեց ռեկորդային 99 միավորով, իսկ նա պարգևատրվեց Իսպանիայի լավագույն խաղացող մրցանակով։ 2010 թվականի Հունիսի 3-ին, Մադրիդում աշխատող Marca պարբերականը 3-րդ տեղը պարգևատրեց Չավիին ամենամյա Տրոֆեո Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակում Լա Լիգայի լավագույն խաղացող, առաջ թողնելով Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին[18]։
2010 թվականի հունիսի 9-ին Չավին ստորագրեց նոր 4 տարվա պայմանագիր ակումբի հետ, որը կարող է ինքնաբերաբար նորացվել մինչև 2016 թվականի հունիսի 30-ը մի շարք խաղեր խաղալու հիմքով[19]։ Նոյեմբերի 29-ին նա խփեց իր թիմի երրորդ գոլը «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, իսկ «Բարսան» տանը հաղթեց 5-0 հաշվով։ Դեկտեմբերի 18-ին նա ևս մեկ անգամ դարձավ գոլի հեղինակ, որը եղավ «Էսպանյոլի» դեմ խաղում. այստեղ իր թիմը հաղթեց 1-5 հաշվով։ Չեմպիոնների Լիգայում Չավին խփեց արժեքավոր գոլ անգլիական «Արսենալի» դեմ տնային խաղի ընթացքում, որը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնային» դուրս բերեց 1/4 եզրափակիչ Դավիդ Վիլյայի գոլային փոխանցման օգնությամբ։
Նա մեկն էր երեք եզրափակիչի մասնակիցներից ՖԻՖԱ Ոսկե գնդակ 2010-ում Բարսելոնայի թիմակիցներ Լիոնել Մեսսիի և Անդրես Ինիեստայի հետ միասին։ Նա ավարտեց երրորդ տեղով՝ քվեարկության արդյուքում առաջ թողնելով Մեսսիին և Ինյեստային[20][21]։ Նա շատ քիչ ետ էր մնացել Մեսսիից, որպեսզի հաղթեր տարվա նշանակություն ունեցող World Soccer Magazine-ը։
2011 թվականի հունվարի 2-ին Լևանտեի դեմ լիգայի խաղում Չավին անցկացրեց իր 549-րդ հանդիպումը ակումբի բոլոր առաջնություններում՝ անցնելով Միգուելիի ռեկորդը։ Այդ խաղից հետո Չավին դարձավ Բարսելոնայի բոլոր ժամանակների ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը[22]։
2011 թվականի դեկտեմբերի 10-ին Չավին անցկացրեց իր 600-րդ խաղը «Բարսելոնայի» կազմում, որտեղ դարձավ գոլի հեղինակ հավերժական մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ։
Դեկտեմբերի 18-ին՝ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում (4–0 հաշվով Սանտոսի դեմ), նա խփեց գոլ և դարձավ մկրատ հնարքով գոլային փոխանցման հեղինակ, որի գոլը խփեց Լիոնել Մեսսին։
2012 թվականի դեկտեմբերի 18-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ մինչև 2016 թ.ի հունիսի 30-ը[23]։ Չավին դարձավ գոլի հեղինակ Ռեալ Մադրիդի դեմ խաղում իսկ Բարսելոնան հաղթեց 3-2 հաշվով։ Չավին այդ տարվա ՖԻՖԱ-ի կողմից ձևավորած աշխարհի հավաքականի 11 խաղացողներից մեկն էր։
2013-
Չավին ևս մեկ անգամ Չեմպիոնների Լիգա 2013-2014-ում գոլի հեղինակ դարձավ «Միլանի» դեմ խաղում։ 2014 թվականի հունվարի 16-ին, Չավին անցկացրեց իր 700-րդ խաղը առաջին թիմում, որը եղավ Խետաֆեի դեմ Կոպա դել Ռեյի խաղում[24]։
Չավիի ունակությունները ֆուտբոլային խաղադաշտում հանգեցրեցին իր թիմի հետ բազմաթիվ տիտղոսների և բարձր տեղերի միջև նրան դարձրին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից։ Փլեյմեյքերը հաղթել է միջազգային խոշոր տիտղոսներ Իսպանիայի հետ։ Նա խաղացել է 2002 և 2006 թվականներին՝ Աշխարհի առաջնության ժամանակ և 2008 ու 2012 թվականներին՝ Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վերջինիս ժամանակ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող, քանզի Իսպանիայի թիմը հաղթեց տիտղոսը։
Իր երկրի հավաքականի կազմում նա խաղացել է 2000 թվականի Օլիմպիադայում, ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2002-ում, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ում, ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2006-ոմ, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008, ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2009-ում, ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2010, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ում, և ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2013-ում։
Չավին դարձավ Եվրո 2008-ի առաջնության լավագույն խաղացողը եզրափակիչում 1-0 հաշվով Գերմանիայի դեմ Իսպանիայի տարած հաղթակից հետո։ Չավին միակ կիսապաշտպանն է, որը, ձևավորում է հարձակումը և շարժում է դեպի Իսպանիայի առաջին արծաթը՝ 1964 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած։
«Մենք ընտրել ենք Չավիին, քանի որ նա մարմնավորում է իսպանական խաղաոճը։ Նա ազդում է ամբողջ թիմի գնադակին տիրելու վրա, փոխնացում կատարելով և շրջանցելով՝ ստեղծում է մի խաղի տեսակ որով Իսպանիան խաղում է», - ասել է Էնդի Րոքսբուրգը ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովի ղեկավարը։
Չավին խփեց առաջին գոլը Իպանիայի կազմում կիսաեզրափակիչում Ռուսաստանի դեմ։ Նրա գոլով Ռուսների շանսը հաջորդ փուլ մտնելու զրոյացվել էր։
Չավին մեկ հպումով փոխանցեց գնդակը, ողղելով Գերմանիայի տուգանային հրապարակը, որտեղից էլ Տոռեսը կախելով դարպասապահի վրա եզրափակիչում խփեց հաղթական գոլը։
Չավին Իսպանիայի կազմում դարձավ 2010 թվականի Աշխարհի առաջնությանը Հարավային Աֆրիկայում, նվաճեց Աշխարհի առաջնության տիտղոսը։
Նա կարողացել է ապահովել մեծ թվով փոխանցումներ, տուգանային հրապարակում և ավելի հեռու, ոչ մի այլ խաղացող չի կարողացել անել դա այդ մրցաշարում։ Օրինակ, եզրափակիչում նա արել է 57 ճշգրիտ կիսափոխանցում հարձակվողներին[25]։
Չավին կարողանում է անցել ավելի շատ տարածություն – 80.20 կիլոմետր է անցել մրցաշարում, որը կազմում է 11.5 կիլոմետր խաղում[26]։ Եզրափակիչում նա հաղթահարել է 15 կիլոմետր տարածություն[27]։
Չավի Էռնանդեսի կրունկով փոխանցումից հետո 63-րդ րոպեին, Դավիդ Վիլյան ձախից հավածեց որից հետո Էդուարդոն ոտքով հեռացրեց, բայց դրանից հետո գնդակը նորից հայտնվեց նրա մոտ այդ անգամ նա դարձավ հաղթական գոլի հեղինակ[28]։
Չավին անկյունայինից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղից էլ Պույոլը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը[29]
«Պում, պում, պում» – Չավին նկարագրում է ձայնը փոխանցվող գնդակի միջև իր և Ինյեստայի[30]։
Չավին կատարել է 136 փոխանցում Եվրոպայի առաջնության մեկ խաղում (որոնցից 127 ավարտված, 94% հաջողությանբ փսակաված)։ Նախկին ռեկորդը ամենաշատ տված փոխանցումների պատկանում էր Ռոնալդ Կեմանին 117 փոխանցում Եվրո 1992-ում Հոլանդիա - Դանիա խաղում։ Չավին և Ինյեստան կատարել են 229 փոխանցում այդ խաղում, ընդհանուր 11 իռլանդացուն կառավարելով։
Չավին խաղաց Եվրո 2012-ը Իսպանիայի կազմում, Իտալիային պարտության մատնելով եզրափակիչում։ Չավին եզրափակիչում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, առաջինը Ժորդի Ալբային, երկրորդը Ֆեռնանդո Տոռեսին, նրան գոլային փոխանցում կատարել էր նաև 4 տարի առաջ, նա դարձավ միակ խաղացողը, ով կատարել է երկու գոլային փոխանցում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում[12] Նա իր թիմի հետ հաղթեց ՈՒՖԱ Եվրո 2012-ը, Չավին դարձավ ամենահաջողակ ֆուտբոլիստը Իսպանական Ֆուտբոլի Պատմության մեջ, ով միայն առաջին առաջնությունն է ձախողել իր թիմի հետ, որը նախինում կիսում էր Կառլես Պույոլի հետ[12]։
Պնդում են, որ նա իր սերնդի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկն է և, գուցե նաև, բոլոր ժամանակների լավագույներից է [5][6] նա մեծապես կախված է իր կարողությունից, նա կարողանում է տեսնել և անցնել տարածքը։ Նա ասել է. "Ինչ անեմ՝ ես փնտրում եմ բացթողումները։ Ողջ օրվա ընթացքում։ Ես միշտ փնտրում եմ"։ [31][32][33] Բարսելոնայի նախկին նախագահ Սանդրո Ռոսելլը կարծում է որ Չավին, Մեսսիի, Ինեստայի և Բուսկետսի հետ միասին, մտածում են ակումբի Թիքի-թաքա խաղաոճը[34]։
Մեկ տարի Կատարական Ալ Սադը գլխավորելոից հետո Բարսելոնան հրավիրում է մասնագետին գլխավորելու ակումբը։ Բարսելոնան ապրումեր երեվի թե իր պատմության ամենածանր ժամանակահատվածը, հեռացել էին Մեսին,Գրիզմանը միևնույն ժամանակ ֆինանսական կորուստներ ։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մասնագետի ջանքերավ ակումբին միացան Դանի Ալվեսը,Պիեռ Էմերիկ Օբամեյանգը,Ֆեռան Տոռեսը,Ադամա Տրաորեն։
2013 թվականի հուլիսի 13-ին ամուսնացան, ամուսնությունը եղավ իսպանիայի Բլան քաղաքում։ Ամուսինները հարսանիքից ստացված ողջ հասույթը տրամադրեցին քաղցկեղով հիվանդ երեխաների համար հիվանդանոց կառուցելու նպատակով։
Թարմացվել է 2013 թվականի հունվարի 12-ին[35][36]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոպա | Այլ[37] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բարսելոնա Բ | 1997–98 | 39 | 3 | – | – | – | 39 | 3 | |||
1998–99 | 18 | 0 | – | – | – | 18 | 0 | ||||
1999–2000 | 4 | 1 | – | – | – | 4 | 1 | ||||
Ընդհանուր | 61 | 4 | – | – | – | 61 | 4 | ||||
Բարսելոնա | 1998–99 | 17 | 1 | 2 | 0 | 6 | 0 | 1 | 1 | 26 | 2 |
1999–2000 | 24 | 0 | 4 | 1 | 10 | 1 | 0 | 0 | 38 | 2 | |
2000–01 | 20 | 2 | 7 | 0 | 9 | 0 | – | 36 | 2 | ||
2001–02 | 35 | 4 | 1 | 0 | 16 | 0 | – | 52 | 4 | ||
2002–03 | 29 | 2 | 1 | 0 | 14 | 1 | – | 44 | 3 | ||
2003–04 | 36 | 4 | 6 | 0 | 7 | 1 | – | 49 | 5 | ||
2004–05 | 36 | 3 | 1 | 0 | 8 | 0 | – | 45 | 3 | ||
2005–06 | 16 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 22 | 0 | |
2006–07 | 35 | 3 | 7 | 2 | 7 | 0 | 5 | 1 | 54 | 6 | |
2007–08 | 35 | 7 | 7 | 1 | 12 | 1 | – | 54 | 9 | ||
2008–09 | 35 | 6 | 5 | 1 | 14 | 3 | – | 54 | 10 | ||
2009–10 | 34 | 3 | 3 | 2 | 11 | 1 | 5 | 1 | 53 | 7 | |
2010–11 | 31 | 3 | 6 | 0 | 12 | 2 | 1 | 0 | 50 | 5 | |
2011–12 | 31 | 10 | 7 | 2 | 9 | 1 | 4 | 1 | 51 | 14 | |
2012–13 | 30 | 5 | 5 | 0 | 11 | 1 | 2 | 1 | 48 | 7 | |
2013–14 | 15 | 2 | 0 | 0 | 6 | 1 | 2 | 0 | 23 | 3 | |
Ընդհանուր | 459 | 55 | 62 | 9 | 156 | 13 | 22 | 5 | 699 | 82 | |
Ընդհանուր | 520 | 59 | 62 | 9 | 156 | 13 | 22 | 5 | 760 | 86 |
Ազգային հավաքական | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Իսպանիա | 2000–01 | 1 | 0 |
2001–02 | 5 | 0 | |
2002–03 | 8 | 0 | |
2003–04 | 5 | 0 | |
2004–05 | 8 | 1 | |
2005–06 | 13 | 0 | |
2006–07 | 7 | 3 | |
2007–08 | 16 | 4 | |
2008–09 | 14 | 1 | |
2009–10 | 17 | 0 | |
2010–11 | 7 | 1 | |
2011–12 | 14 | 1 | |
2012–13 | 11 | 1 | |
2013–14 | 4 | 1 | |
Ընդհանուր | 130 | 13 |
Յուրաքանչյուր խաղի ժամանակ Չավին փլեյմեյքեր է, ով չի նյարդայնանում և ղեկավարում է թիմը անհավանական սառը գլխով։ Բարսելոնա թիմում ընդգրկվելուց ի վեր նա խաղադաշտում ցույց է տվել աներևակայելի տեսարաններ։ Նա Բարսելոնայի պատանեկան թիմի լավ աշխատանքի ևս մեկ օրինակ է, թե անհրաժեշտության դեպքում ինչպես կարելի է կողմնորոշվել կիսապաշտպանի ցանկացած դիրքում։ Նրա փոխանցումներն առաջ և նրա՝ լարվածությունը հանելու և գնդակը պաշտպանելու ունակությունը, նրան դարձրել են խաղադաշտի համակարգող կենտրոններից մեկը։ Բացի այդ, նա ցույց տվել, որ ունակ է ելք գտնել անելանելի իրավիճակներից՝ իր հուժկու հարվածով խփելով մի շարք էական գոլեր։ Նա իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները։ Տերրասայի կիսապաշտպանը 2008 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի լավագույն խաղացող մրցանակաբաշխության թեկնածուներից էր, ով վերջում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Բարսելոնայի փլեյմեյքերը 2006 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ Իսպանիայի հավաքականի հիմնական խաղացողներից էր, թիմը անցավ 2 փուլ, մինչև Ֆրանսիան Իսպանացիներին 1-3 հաշվով կհաղթեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.