Remove ads
իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սերխիո Բուրգոս Բուսկետս (Կատալոներեն՝ Sergio Busquets i Burgos, հուլիսի 16, 1988[1][2][3][…], Սաբադել, Իսպանիա[4]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Նա Կարլես Բուսկետսի որդին է, վերջինս պաշտպանում էր Բարսելոնայի դարպասը 1990-ականներին։
2008 թվականի սեպտեմբերի 13-ին Լա Լիգայում Բուսկետսը նշում է իր դեբյուտը Սանտանդեր քաղաքի «Ռասինգ» ակումբի դեմ խաղով։ Չեմպիոնների լիգայում իր դեբյուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին շվեյցարական «Բազել»-ի դեմ խաղով, և այդ իսկ խաղում էլ Բուսկետսը խփում է իր առաջին գոլը «Բարսելոնա»յի կազմում, իսկ կատալոնացիները 5:0 հաշվով ջախջախեցին մրցակցին։ Իր երկրորդ գոլը Չեմպիոնների լիգայում Սերխիոն խփում է խմբային փուլի վերջին խաղում խաղալով դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ, որում «Բարսելոնան» դուրս էր եկել խաղալու պահեստային խաղացողներով։ 2009 թվականի մարտի 7-ին Սերխիոն խփում է իր առաջին գոլը Լա Լիգայում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։ Բուսկետսը Բարսելոնայի կազմում իր առաջին մրցաշրջանում խաղացել է 24 խաղ Լա Լիգայում, 7 խաղ Իսպանիայի գավաթում և 8 խաղ Չեմպիոնների լիգայում։ Եվ առաջնության առաջին կեսում Սերխիոն ոչ շատ հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ, իսկ երկրորդ կեսում էլ ավելի հաճախ է սկսում հայտնվել մեկնարկային կազմում, առաջին իսկ րոպեից խաղացել է նաև Իսպանիայի գավաթի եզրափակչում բասկյան «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում (4:1) և Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (2:0)։
Այդ մրցաշարից հետո Բուսկետսը համարվեց Լա Լիգայի 2008/2009 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։
Բացի դրանից, 2009 թվականին Սերխիոն դառնում է Բրավոյի Տիտղոսի հաղթող, պարգևատրվել է նաև Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակով։
2009/2010 մրցաշրջանում կատալոնացին աստիճանաբար դառնում է ակումբի առաջատար հենակետային պաշտպանը, տեղահանելով կոտդիվուարցի Յայա Տուրեին։ Լա Լիգայում նա խաղում է 33 խաղ, ևս 10 խաղ կատալոնացին անցկացնում է Չեմպիոնների լիգայում։ Ավելի մեծ դեր խաղալով Բուսկետսը ակումբին օգնում է նվաճել մրցաշրջանում հնարավոր բոլոր 6 տիտղոսները, մասնավորապես հենց ինքն է կարողանում 2009 թվականի աշխարհի ակումբային մրցաշրջանի կիսաեզրափակչում մեքսիկական «Ատլանտե» ակումբի դեմ խաղում գոլ խփել, երբ իր թիմը հանդիպման ընթացքում զիջում էր մրցակցին։
2010/11 մրցաշրջանում իր միակ և առաջին գոլը Բուսկետսը խփել է «Ատլետիկ Բիլբաո»յի դարպասին, իսկ խաղը ավարտվեց կատալոնացինների հաղթանակով 3:1 հաշվով։
2010 և 2011 թվականներին L'Équipe վարկածով մտնում է տարվա խորհրդանշական հավաքականի կազմի մեջ։
2011/12 մրցաշարում իր առաջին գոլը խփում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում խաղալով անգլիական «Չելսի»ի դեմ։ Իսկ մրցաշրջանի երկրորդ գնդակը Սերխիոն խփում է վերջում, 38-րդ տուրում, իսպանիայի առաջնությունում «Ռեալ Բետիս»-ի դեմ խաղում, որը վերջանում է 2:2 հաշվով։
2013 թվականի հունիսի 16-ին, խաղացողի ծննդյան օրը, պաշտոնապես հայտարարվեց ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին, մինչև 2018 թվականը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո։
2014/15 մրցաշրջանում Սերխիոն իր խաղային համարը 16-ից փոխում է և դարձնում է 5։ Ընդ որում, երբ ակումբից հեռացավ և իր ֆուտբոլային կարիերան ավարտեց Կառլես Պույոլը և «Բարսելոնան» լքեց Վիկտոր Վալդեսը, Սերխիոն դարձավ ակումբի չորրորդ ավագը` Չավիից, Ինիեստայից և Լիոնել Մեսսիից հետո։
2015/2016 մրցաշրջանի սկսվելուց առաջ դառնում է «Բարսա»յի երկրորդ փոխավագը Լիոնել Մեսսիից հետո։
2009 թվականի ապրիլի 2-ին Բուսկետը իր դեբյուտն է նշում ազգային թիմում, երկրորդ խաղակեսի ժամանակ փոխարինելով Դավիդ Սիլվային, Թուրքիայի հավաքականի դեմ խաղում, խաղը ավարտվում է իսպանացինների 2:1 հաշվով հաղթանակով։
2010 թվականի հուլիսին Բուսկետսը Իսպանիայի հավաքականի հետ միասին դառնում է աշխարհի չեմպիոն, հաղթելով ՀԱՀ-ի հարկի տակ բոլոր 7 խաղերում։
2012 թվականին Սերխիոն դառնում է Եվրոպայի չեմպիոն և մտնում է ՈՒԵՖԱ-ի վարկածով առաջնության խորհրդանշական հավաքականում։
2014 թվականի սեպտեմբերի 8-ին Բուսկետսը հարվածեց իր առաջին գոլը հավաքականի կազմում, Եվրոպայի առաջնության ժամանակ` Մակեդոնիայի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 5:1 հաշվով հօգուտ իսպանացիների։ Երկրորդ գոլը հարվածել է նույն մրցաշարում, նոյեմբերի 15-ին` Բելառուսի դեմ խաղում։ Իսպանացիները այդ խաղում հաղթեցին 3:0 հաշվով։
2017 թվականի հոկտեմբերի 9-ին Սերխիոն անց կացրեց իր հարյուրերորդ հանդիպումը Իսպանիայի հավաքականում, Իսրայելի դեմ խաղում, որն ավարտվեց 1:0` իսպանացիների հաղթանակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.