ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Չառլի Ֆոլկներ Փլամեր (անգլ.՝ Charlie Faulkner Plummer, մայիսի 24, 1999[1], Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Վենետիկի կինոփառատոնի Մարչելլո Մաստրոյանիի մրցանակի դափնեկիր է։
Չառլի Փլամեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1999[1] (25 տարեկան) |
Ծննդավայր | Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | մայր՝ Maia Guest? |
Պարգևներ և մրցանակներ | |
Չառլի Փլամերը ծնվել է Նյու Յորք նահանգի Փոքիփսի քաղաքում[2][3]՝ թատրոնի դերասանուհի Մայի Գեսթի և գրող Ջոն Քրիստիան Փլամերի ընտանիքում, և մեծացել է նույն նահանգի Քոլդ Սփրինգ բնակավայրում։ Չառլի Փլամերն ունի կրտսեր եղբայր՝ Ջեյմս։ Ընտանիքի հաճախակի տեղափոխումների պատճառով Չառլի Փլամերը սովորել է յոթ տարբեր դպրոցներում՝ երեքը՝ Լոս Անջելեսում, երկուսը՝ Նյու Յորք նահանգում, երկուսը՝ հենց Նյու Յորքում[4]։ Ծնողների ազդեցության տակ, որոնց մասնագիտությունը կապված է եղել թատրոնի հետ, Փլամերը դեռ վաղ մանկությունից սկսել է էպիզոդիկ դերեր խաղալ փոքր թատրոնների թատերական բեմադրություններում, իսկ արդեն 10 տարեկանում սկսել է նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում։
2011 թվականին Չառլի Փլամերը նկարահանվել է գանգստերներին նվիրված «Ընդհատակյա կայսրություն» սերիալի ութ դրվագներում։ Այնուհետև նա խաղացել է ավելի քիչ հայտնի սերիալի՝ «Գրանիտե բնակարանների» բոլոր դրվագներում[5][6][7][8], և այդ ժամանակ էլ նա ստացել է առաջին էպիզոդիկ դերը ռեժիսոր Դևիդ Չեյզի «Մի անհետացիր» լիամետրաժ ֆիլմում։
2015 թվականին Փլամերը գլխավոր դեր է ստացել «Թագավոր Ջեք» անկախ ֆիլմում[9], որը ռեժիսոր Ֆելիքս Թոմփսոնի առաջնելութային աշխատանքն է։ Ֆիլմում Չառլին խաղացել է քաղաքի խուլ ծայրամասից դեռահասի դեր, որը փորձում է իրեն այցելած կրտսեր եղբոր վրա «լավ տղայի» տպավորություն թողնել, մոտիկից ծանոթանալ մի գեղեցիկ աղջկա հետ և գոյատևել խուլիգանների դեմ դիմակայություններում։
Ավելի ուշ Փլամերը եղել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում Սարդ-մարդու դերի հավակնորդներից մեկը, սակայն այդ դերը, ի վերջո, բաժին է հասել Թոմ Հոլանդին[10][11][12][13]։
2017 թվականին Փլամերը Ռիչարդ Գիրի, Սթիվ Կուգանի և Լորա Լինիի հետ նկարահանվել է Օրեն Մուվերմանի «Ընթրիք» դրամատիկ թրիլլերում[14]։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի մայիսի 5-ին Միացյալ Նահանգներում և, չնայած աստղային դերասանական կազմին, ստացել է խառը գրախոսականներ։
Շատ ավելի հաջող էր Փլամերի մասնակցությամբ հաջորդ նախագիծը։ 2017 թվականին նա Ռիդլի Սքոթի «Աշխարհի բոլոր փողերը» քրեական թրիլլերում խաղացել Է միլիարդատեր Փոլ Գեթիի առևանգված ժառանգորդ Ջոն Փոլ Գեթի 3-րդի դերը։ Նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն էին Միշել Ուիլյամսը, Քրիստոֆեր Պլամմերը և Մարկ Ուոլբերգը։ Քանի որ Չառլի Փլամերը խաղացել է Փոլ Գեթիի թոռանը, որի դերը կատարել է Քրիստոֆեր Փլամերը, որոշ հեռուստադիտողների մոտ թյուրիմացություն է առաջացել, որ նրանք հարազատներ են նաև իրական կյանքում։ Իրականում Քրիստոֆեր Փլամերը նախագծում փոխարինել է Քևին Սփեյսիին, որի դերը, արդեն ամբողջությամբ մարմնավորած, ֆիլմից կտրել են սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։ Արդյունքում բոլոր տեսարանները, որոնցում խաղացել է 58-ամյա Սփեյսին, 10 օրվա ընթացքում կրկին նկարահանվել են 88-ամյա Քրիստոֆեր Փլամերի մասնակցությամբ[15], որը, քննադատների կարծիքով, հաջողությամբ է կատարել իր դերը։ Այսպիսով, նկարահանման հրապարակում երկու տարբեր Փլամերների ներկայությունը ի սկզբանե նախատեսված չէին։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգներում և, ընդհանուր առմամբ, ստացել դրական արձագանքներ[16]։
Նույն տարում Փլամերը Էնդրյու Հեյգի «Ապավինեք Պիտային» դրամայում խաղացել է լքված պատանի Չառլիի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում, որտեղ ֆիլմը բարձր է գնահատվել քննադատների կողմից, իսկ Չառլի Փլամերը, որպես լավագույն երիտասարդ դերասան, պարգևատրվել է Մարչելլո Մաստրոյանիի մրցանակով։ Ֆիլմի անգլալեզու տարբերակը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 6-ին։
2018 թվականին Փլամերը Մարիսա Թոմեյի և Թիմոթի Օլիֆանտի հետ նկարահանվել է Ջոշուա Լեոնարդի «Տես իմ սիրտը» դրամայում[17][18], որը թողարկվել է 2018 թվականի հուլիսին, դեռևս միայն ռուսերենով։
2018 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ Փլամերն ունի 7 առաջիկա կամ ընթացքի մեջ գտնվող կինո-հեռուստանախագծեր։
Փլամերն ապրում է Նյու Յորքում։ Բուսակեր է[19]։ Դերասանական գործունեության հետ մեկտեղ Փլամերը սպորտի հանդեպ մեծ սիրո համար հավակնում էր դառնալ ֆուտբոլային մենեջեր։ Ատլանտա Ֆալկոնս ակումբի երկրպագու է[20]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ս | «Ընդհատակյա կայսրություն» | Boardwalk Empire | Մայքլ Թոմփսոն |
2012 | ֆ | «Մի անհետացիր» | Not Fade Away | Գրեյսի կրտսեր եղբայր |
2013 | ս | «Գրանիտե բնակարաններ» | Granite Flats | Թիմի Սանդերս |
2015 | ֆ | «Թագավոր Ջեք» | King Jack | Ջեք |
2017 | ֆ | «Ընթրիք» | The Dinner | Մայքլ Լոման |
2017 | ֆ | «Ապավինեք Պիտային» | Lean on Pete | Չառլի |
2017 | ֆ | «Աշխարհի բոլոր փողերը» | All the Money in the World | Ջոն Փոլ Գեթի 3-րդ |
2018 | ֆ | «Տես իմ սիրտը» | Behold My Heart | Մարկուս Լենգ |
2018 | ֆ | «Մահվան հանգույց» | The Clovehitch killer | Թայլեր Բյորնսայդ |
2019 | ս | «Ալյասկայի որոնումներում» | Looking for Alaska | Մայլզ «Տոլստյաչոկ» Հոլթեր |
2020 | ֆ | Բառեր լոգասենյակի պատերին | Words on Bathroom Walls | Ադամ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.