Ուստաշներ, խորվաթական ֆաշիստների ազգայնական, անջատական կազմակերպություն։ Ստեղծել է Իրավունքի խորվաթական կուսակցության պարագլուխ Ա․ Պավելիչը, 1929 թվականի հունվարին, արտասահմանում (հենակետեր է ունեցել Իտալիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում և այլուր)։ 1934 թվականին ուստաշներ իրականացրին հիտլերականների կողմից կազմակերպված Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդրի և Ֆրանսիայի արտգործմինիստր Ա․ Բարտուի սպանությունը։ Ֆաշիստական զորքերի կողմից Հարավսլավիայի գրավումից (1941) հետո, ուստաշները օկուպանտների աջակցությամբ, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում ստեղծեցին խամաճիկ «Խորվաթիայի անկախ պետություն»՝ Պավելիչի գլխավորությամբ։ Ուստաշները կոտորել են Հարավսլավիայի հարյուր հազարավոր բնակիչների։ 1945 թվականին ֆաշիստական օկուպացիայից Հարավսլավիայի ազատագրումից հետո ուստաշների կազմակերպության շատ անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Վտարանդիության մեջ գտնվող ուստաշների հետևորդները շարունակում են տեռորիստական գործողությունները սոցիալիստական Հարավսլավիայի ներկայացուցիչների դեմ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուստաշներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.