Ուսոտանիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ուսոտանիներ (լատին․՝ Brachiopoda), անողնաշարավոր կենդանիների տիպ։ Ծովային նստակյաց ձևեր են։ Մինչե 10 սմ երկարությամբ մարմինը փորի և մեջքի կողմից պարփակված է կրային խեցու մեջ, որի երկու փեղկերը միանում են իրար հատուկ մկաններով կաս ատամիկներից և փոսիկներից կազմված փականով։ Հատակին ամրանում են մարմնի ետին մասից դուրս եկող ցողունիկով։ Մարմինը գրավում է խեցու ետին մասը, իսկ առջեի մասը պատված է թիկնոցով և կրում է իր մեջ 1 զույգ երկար, ոլորված հավելված՝ «ձեռքեր»։ Դրանց վրա կան թարթչապատ շոշափուկներ, որոնք թիկնոցի խոռոչում ջրի հոսք առաջացնելով, ապահովում են ուսոտանիներին սննդով և թթվածնով։ Բերանը տեղավորված է «ձեռքերի» հիմքում, որոշ տեսակների աղիքը կույր է վերջանում։ Ունեն մարմնի երկրորդային խոռոչ, արյունատար համակարգ, շուրջկլանային նյարդային հանգույց և նյարդեր։ Բաժանասեռ են, զարգանում են կերպարանափոխությամբ, թրթուրն ազատ լողացող է։ Հայտնի է ուսոտանիների շուրջ 200 ժամանակակից և 7000 բրածո տեսակ։
Ուսոտանիներ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Brachiopoda
Duméril, 1806[1]
|
||||
Հոմանիշներ | ||||
|