Ուկրաինայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի տնտեսությունը զարգացող ազատ շուկայական տնտեսություն է։ Այն 2000-2008 թվականներին արագորեն զարգանում էր, սակայն երբ 2007-2010 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց և Ուկրաինայում սկսվեց 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամը։ Տնտեսությունը վերականգնվեց 2010 թվականին և շարունակեց զարգանալ մինչև 2013 թվականը։ 2014-2015 թվականներին Ուկրաինայի տնտեսությունը կտրուկ անկում ապրեց, 2015 թվականի ՀՆԱ-ն 2013 թվականի կեսից մի քիչ էր ավել։ 2016 թվականին տնտեսությունը նորից սկսեց աճել։ Մինչև 2018 թվականը Ուկրաինայի տնտեսությունը զգալիորեն աճեց և հասավ 2008 թվականի ՀՆԱ-ի գրեթե 80%-ին։
Արժույթ | Գրիվնա |
---|---|
Առևտրային կազմակերպություններ | ՎՈւԱՄ, ԱՀԿ, ԱՊՀԱԱԳ, ՍԾՏՀ |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 41,383,182 (2021 թվականի հուլիսի 1)[1] |
ՀՆԱ | |
ՀՆԱ տեղ | |
ՀՆԱ-ի աճ |
|
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
Գնաճ (ՍԳԻ) | 12,4 ± 0,1 տոկոս[4] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | |
Ջինիի գործակից | 26.1 ցածր (2018, Համաշխարհային բանկ)[7] |
Աշխատուժ | 20,203,893 (2019)[8] |
Աշխատուժ ըստ մասնագիտության |
|
Միջին համախառն աշխատավարձ | 17453 UAH / $639 / 295000 դրամ (2021 թվականի դեկտեմբեր) |
Հիմնական արտադրություններ | ածուխ, էլետրաէներգիա, սև և գունավոր մետաղներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, քիմիկատներ, սննդամթերք |
Արտաքին | |
Արտահանում | $68.2 միլլիոն (2021)[9] |
Արտահանվող ապրանքներ | սև և գունավոր մետաղներ, նավթ և նավթամթերք, քիմիկատներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, սննդամթերք |
Արտանհանման հիմնական գործընկերներ | |
Ներկրում | $54.1 միլիոն (2020 թվական)[11] |
Ներկրվող ապրանքներ | վառելիք (հիմնականում բնական գազ), սարքավորումներ, քիմիկատներ |
Ներկրման հիմնական գործընկերներ | |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ՀՆԱ-ի 60.93% (2018)[13] |
1990-ականներին Ուկրաինական ԽՍՀ-ի հետ համեմատած գերգնաճ ու տնտեսական արտադրանքի անկում արձանագրվեց։ Առաջին անգամ ՀՆԱ-ի աճ գրանցվել է 2000 թվականին և շարունակվել է ութ տարի շարունակ[14]։ Այս աճը դադարեցվել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով, սակայն Ուկրաինայի տնտեսությունը վերականգնվեց և դրական ՀՆԱ-ի աճ արձանագրվեց 2010 թվականի առաջին եռամսյակում[15]։ 2010-ականների սկզբին Ուկրաինան հայտնի էր նրանով, որ ուներ խոշոր եվրոպական տնտեսությանը բնորոշ շատ բաղադրիչներ՝ հարուստ գյուղատնտեսական հողեր[16][17], լավ զարգացած արդյունաբերական բազա, բարձր պատրաստվածություն ունեցող աշխատուժ և լավ կրթական համակարգ[18]։ Այնուամենայնիվ, 2013 թվականի հոկտեմբերին Ուկրաինան կրկին ընկավ ճգնաժամի մեջ[19]։ Նախորդ ամառ ուկրաինական ապրանքների արտահանումը Ռուսաստան էապես կրճատվեց Ռուսաստանի հետ սահմանին սահմանային և մաքսային հսկողության խստացման պատճառով[20]։ 2014 թվականի սկզբին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Դոնբասում պատերազմը Ուկրաինայի տնտեսությունը լրջորեն վնասեցին, և հատկապես վնասվեցին երկրի երկու ամենակարևոր արդյունաբերական շրջանները[21]։ 2013 թվականին Ուկրաինայում ՀՆԱ-ի աճը զրո էր[21]։ 2014 թվականին ՀՆԱ-ն ընկավ 6․8%-ով[22] և սա շարունակվեց 2015 թվականին՝ արձանագրվելով ՀՆԱ-ի 12% անկում[23]։ 2017 թվականի ապրիլին Համաշխարհային բանկը արձանագրեց, որ 2016 թվականին Ուկրաինայի տնտեսական աճի գործակիցը 2․3% էր՝ դրանով ավարտելով ճգնաժամը[24]։ Չնայած այս առաջընթացին ԱՄՀ-ն 2018 թվականին արձանագրեց, որ Եվրոպայի բոլոր երկրների մեջ Ուկրաինան ունի ամենացածր ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով[25][26][27]։
2020 թվականի ապրիլին Համաշխարհային բանկը զեկուցեց, որ 2019 թվականին տնտեսական աճը 3․2 տոկոս է եղել՝ լավ գյուղատնտեսական ապրանքի և ներքին սպառման ոլորտների շնորհիվ։ Այնուամենայնիվ, 2020 թվականին COVID-19 համավարակի պատճառով ՀՆԱ-ն անկում ապրեց 4․4%-ով[28]։