Ուեսլի Քլեր Միտչել
From Wikipedia, the free encyclopedia
Ուեսլի Քլեր Միտչել (անգլ.՝ Wesley Clair Mitchell, օգոստոսի 5, 1874(1874-08-05)[1][2][3], Ռաշվիլ, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 29, 1948(1948-10-29)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])՝ ամերիկացի տնտեսագետ, ինստիտուցիոնալիստ։
Ուեսլի Քլեր Միտչել Wesley Clair Mitchell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1874(1874-08-05)[1][2][3] Ռաշվիլ, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1948(1948-10-29)[4][1][2][…] (74 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան, Նոր Դպրոց, Կոլումբիայի համալսարան և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Գիտական ղեկավար | J. Laurence Laughlin? |
Եղել է գիտական ղեկավար | Սայմոն Կուզնեց, Արթուր Բյորնս, Ֆրեդերիկ Միլս, Moses Abramovitz?[6], Ջորջ Սթոքինգ[6], Raymond J. Saulnier?[6] և Eli Ginzberg? |
Պարգևներ | Ֆրենսիս Ուոքերի մեդալ |
![]() |
Նա եղել է հանրահայտ ամերիկացի տնտեսագետ Թորստեյն Վեբլենի ուսանողը[7]։
Դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ Եղել է Էկոնոմետրիկ հասարակության նախագահ (1942—1943 թթ.)։ 1924 թ. դարձել է Ամերիկյան տնտեսագիտական միության նախագահ։ Պարգևատրվել է Ֆրենսիս Ուոքերի մեդալով (1947 թ)։
Փորձել է վիճակագրական վերլուծությունը օգտագործել ապացուցելու ինստիտուցիոնալիզմի դրույթները։ Նա ուսումնասիրել է տնտեսական ցիկլերի բնությունը, ղեկավարել է (1920—1945 թթ.) Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոն, որն այդ ժամանակ կենտրոնացված էր տնտեսական գործընթացների մասին փաստացի տվյալների հավաքագրման և դասակարգման վրա։ Մեծ ճանաչում են ստացել նրա՝ մեծածախ գների ինդեքսներին նվիրված աշխատանքները։