Ուդայպուր
From Wikipedia, the free encyclopedia
Ուդայպուր[1], քաղաք Հնդկաստանի Ռաջաստան նահանգում՝ համանուն շրջանի կենտրոն։ Նախկին Ռաջպուտյան իշխանության կազմում Մևարի թագավորության պատմական մայրաքաղաքն է, որը հայտնի է VIII դարից ի վեր։ Նախկինում Մևարի պատմական մայրաքաղաքը Չիտորգարխն էր։ Տեղական կառավարիչը համարվում էր Ռաջպուտի բոլոր իշխանների ավագը։ Երբ Աքբարի ղեկավարությամբ մոնղոլական զորքերը ավերեցին Չիտորգարխը, ռաջան ընտրեց բարձրադիր վայր և 1570 թվականին սկսեց նոր ամրացված նստավայրի կառուցումը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ուդայպուր | |||
անգլ.՝ Udaipur | |||
Երկիր | Հնդկաստան Բրիտանական Հնդկաստան | ||
Մակերես | 37 կմ² | ||
ԲԾՄ | 600±1 մետր | ||
Բնակչություն | 451 100 մարդ | ||
Ժամային գոտի | UTC+5:30 | ||
Հեռախոսային կոդ | 0294 | ||
Փոստային դասիչ | 313001 | ||
Ավտոմոբիլային կոդ | RJ-27 | ||
Պաշտոնական կայք | udaipurmc.org(անգլ.) | ||
| |||
Ուդայպուրը ներկայումս մրցում է Ջայպուրի և Ջոթպուրի հետ, Արևմտյան Հնդկաստանի հիմնական զբոսաշրջային գլխավոր կենտրոն համարվելու համար։ Քաղաքը լիքն է լճերի ափերին տեղակայված գեղատեսիլ պալատներով, որոնցով Ուդայպուրը վաղուց էր հայտնի։
Ուդայպուրի ամենահայտնի հուշարձաններից են ռաջաների պալատի համալիրը (XVI-XVIII դարեր), Սպիտակ մարմարով կառուցված լճային պալատը և Ջագ Մանդիր պալատը, որտեղ Շահ Ջահանը թաքնվել է իր հոր՝ Ջահանգիրի բարկությունից։