Ուայթ կղզի
From Wikipedia, the free encyclopedia
Ուայթ կղզի, կոմսություն Անգլիայում և վերջինիս ամենամեծ ու բնակչության թվով երկրորդ կղզին։ Այն տեղեկայված է Լա Մանշում՝ Հեմփշիր կոմսությունից 2-5 մղոն հեռավորության վրա՝ առանձնացված Սոլենթ նեղուցով։ Կղզին ունի հանգստավայրեր, որոնք Վիկտորյան դարաշրջանից ի վեր ծառայել են որպես հանգստատեղեր։ Այն հայտնի է իր մեղմ կլիմայով, առափնյա տեսարանով, դաշտային գեղեցիկ բնապատկերներով, հարթավայրերով ու լեռնաշղթաներով։
' | |
---|---|
Տեսակ | կղզի, արարողական կոմսություն և unitary authority area in England? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածքային միավոր | Հարավարևելյան Անգլիա |
Մասն է | Հարավարևելյան Անգլիա |
Մակերես | 380,1644 կմ² (2016)[1] |
Կղզում ապրել են բանաստեղծներ Ալգերնոն Չարլս Սուինբյորնը, Ալֆրեդ Թեննիսոնը և թագուհի Վիկտորյան, ով Օսբորն Հաուսի Իսթ Քաուս քաղաքում կառուցել է իր շատ սիրելի ամառային հանգստավայրը։ Կղզին հայտնի է նավերի ու առագաստանավերի կառուցմամբ, հիդրոինքնաթիռների, օդաբարձիկով նավերի ու բրիտանական տիեզերահրթիռների արտադրությամբ։ Կղզում ամեն տարի անցկացվում են երաժշտական փառատոններ՝ ներառյալ Ուայթ կղզու փառատոնը, որը 1970 թվականին երբևէ տեղի ունեցած ամենամեծ փառատոնն էր՝ նվիրված ռոք երաժշտությանը[2]։ Կղզին ունի լավ պահպանված վայրի բնություն։ Այստեղ են գտնվում Եվրոպայի ամենավայրի ժայռերից որոշները և դինոզավրի բրածո մնացուկների քարհանքեր։
Կղզին մինչև 1293 թվականը պատկանում էր մի նորմանդական ընտանիքի, իսկ ավելի վաղ այն «Վիտվարա» անվամբ թագավորություն էր իր իսկ տիրապետության հաստատմամբ[3]։ Թագավորական կախյալ տարածքների հետ մեկտեղ բրիտանական տարածքն այն ժամանակ ներկայացված էր որպես կղզի, որի վրա մինչև 1995 թվականը տիրում էր Ուայթ կղզու կառավարիչը։ Կղզին կարևոր դեր է խաղացել Սաութհեմփթոն և Պորտսմութ նավահանգիստների պաշտպանության ժամանակ. այն դարեր շարունակ այնպիսի հակամարտությունների, ինչպիսիք են Անպարտելի արմադան և Բրիտանիայի համար մղված ճակատամարտը, առաջնագծին մոտ դիրք է գրավել։ Ուշ 19-րդ և վաղ 20-րդ դարերում կղզին էական քաղաքական զարգացում ապրեց շնորհիվ պատմության միջոցով ձեռք բերած գյուղական հեղինակության, Վիկտորյան նորաձևության և հանգստավայրերի մատչելիության։ Կղզին, որը պատմականորեն պատկանում է Հեմփշիրին, 1890 թվականին դարձավ առանձին ադմինիստրատիվ կոմսություն։ Այն մինչև 1974 թվականը շարունակեց մնալ Լորդ լեյտենանտի հրամանատարության տակ, մինչ որպես առանձին կոմսություն հաստատվելը։ Բացի ոստիկանական ուժերից և կղզում գտնվող անգլիական եկեղեցիներից, որոնք պատկանում են Վինչեսթերի թեմին, այլևս ոչ մի ադմինիստրատիվ կապ չկա Հեմփշիրի հետ, չնայած Սաութհեմփթոնի և Պորտսմութի տեղական միացյալ իշխանությունը պետք է լիներ նրանց միջև հաղորդակցական կամուրջ, բայց քննարկումների արդյունքում գործին ընթացք չտրվեց[4][5]։
Ամենաարագ հասարակական տրանսպորտը դեպի մեծ կղզի Ռայդից Սաուզսի տանող օդաբարձիկով նավն է։ Գործում են նաև լաստանավեր և այլ փոխադրամիջոցներ։