From Wikipedia, the free encyclopedia
Կոմսություն (անգլ.՝ shire, county), Անգլիայի հիմնական վարչական միավոր։ Ստորև ներկայացված է Անգլիայի կոմսությունների ցանկը։ Ներկայումս դրանք 48-ն են[1]։
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Մասն է | Անգլիա | ||
Վարչական շրջանները կառավարվում են ընտրված խորհուրդներով, որոնք ներառում են նաև ավագանիներ / օլդերմեններ, որոնք ընտրվում են խորհրդի անդամների կողմից։ Բացի այդ, վարչական շրջաններում գործում են կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ՝ լորդ-կառավարիչ, շերիֆ և այլն[2]։
Պատմական կոմսությունների հետ մեկտեղ ներկայումս գործում են այսպես կոչված արարողակարգային (ceremonial), մետրոպոլային (metropolitan) և ոչ մետրոպոլային (non-metropolitan) կոմսություններ։
Կոմսությունները, որոնք կառավարում են նշանակված լորդ-կառավարչները, կոչվում են արարողակարգային կամ աշխարհագրական։ Ներկայումս Անգլիայում կան 48 արարողակարգային շրջաններ՝ համաձայն Lieutenancies Act 1997 -ի[1]։
|
|
|
|
|
Ներկայումս Անգլիայում կա 6 մետրոպոլային / մայրաքաղաքային կոմսություն՝ Մեծ Մանչեսթեր, Մերսիսայդ, Հարավային Յորքշիր, Թայն և Վիր, Արևմտյան Միդլենդս և Արևմտյան Յորքշիր ուրբանիզացված շրջաններն են։
Վարչական միավորի այս տեսակը ստեղծվել է 1974 թվականին։ Բոլոր մետրոպոլային կոմսությունները, իրենց հերթին, բաժանված են շրջանների և մարզերի։ 1986 թվականին Մ. Թեթչերի կառավարությունը վերացրել է այս միավորների կոմսական խորհուրդները, իսկ վարչական գործառույթները փոխանցվել են շրջաններին և մարզերի։
Կոմսությունները, որոնք կազմված են մի քանի վարչական միավորներից և մարզերից, մտնում են «շիր» կատեգորիայի մեջ, նույնիսկ եթե նրա անունը չի պարունակում -շիր վերջածանցը։
Այս կարգավիճակն այժմ ունեն 28 կոմսություններ.
Բաքինգհեմշիր, Բերքշիր, Արևելյան Սասեքս, Ուորսթերշիր, Գլոսթերշիր, Դևոն, Դերբիշիր, Դորսեթ, Արևմտյան Սասեքս, Կամբրիա, Քեմբրիջշիր, Քենթ, Լանկաշիր, Լեյսթերշիր, Լինքոլնշիր, Նորթհեմփթոնշիր, Նորֆոլկ, Նոթինգհեմշիր, Օքսֆորդշիր, Սաֆոլկ, Հյուսիսային Յորքշիր, Սոմերսեթ, Ստաֆորդշիր, Սուրրեյ, Ուորիքշիր, Հերթֆորդշիր, Հեմփշիր, Էսեքս:։
Բոլորը, բացի Բերքշիր կոմսությունից, ունեն շրջանային խորհուրդներ։
Մի շարք ոչ մետրոպոլային կոմսություններում ներքին մարզային բաժանում չկա։ Այս կոմսությունները կոչվում են ունիտար միավորներ։ 2009 թվականից ի վեր դրանք 55-ն են։ Շատերն ունեն շրջանային խորհուրդներ, բայց չունեն կոմսությունների խորհուրդներ։ Ուայթ կղզին պաշտոնապես ունի կոմսության խորհուրդ, բայց չունի շրջանային խորհուրդ, թեև բովանդակությունը դրանից չի փոխվում։
Անգլիայի մետրոպոլային և ոչ մետրոպոլային կոմսություններ | ||
|
|
|
* ունիտար վարչական միավոր
** կոմսության խորհուրդ չունեցող մետրոպոլային կոմսությու
*** կոմսության խորհուրդ չունեցող ոչ մետրոպոլային կոմսություն
¹ վարչական մարզ կամ շրջան (կոմսություն չէ)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.