ինֆորմացիայի փոխանակում From Wikipedia, the free encyclopedia
Շփում (Լատիներենից commūnicāre թարգմանաբար՝ կիսվել)[1], նշանակության փոխանցման գործողություն` հասկանալի նշանների կամ սեմիոտիկ կանոնների միջոցով, որը փոխանցվում է մեկ անհատից կամ խմբից մյուս անհատին կամ խմբին ։
Շփումը երկու և ավելի մարդկանց համագործակցությունն է, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։ Շփման մասնակիցները շփման սուբյեկտներն են, որոնք կարող են լինել ինչպես կենդանիներ, կենդանի օրգանիզմներ, այնպես էլ մարդիկ։ Սակայն մարդկանց միջև իրականացվող շփումը տարբերվում է կենդանիների շփումից իր գիտակցվածության աստիճանով, կապակցվածությամբ, նաև այն փաստով, որ կարող է լինել ինչպես ոչ վերբալ, այնպես էլ վերբալ։
Հիմնական քայլերը, որոնք բնորոշ են հաղորդակցության բոլոր տեսակներին[2]՝
Հաղորդակցության գիտական ուսումնասիրությունը կարելի է բաժանել՝
Հաղորդակցության փոխանցման ալիքները կարող են լինել տեսողական, լսողական, շոշափելի (ինչպես Բրեյլի գրերը), հոտառական, էլեկտրամագնիսական և բիոքիմիական։ Մարդկային հաղորդակցությունը յուրահատուկ է իր տեսակի մեջ՝ իր աբստրակտ լեզվով։ Քաղաքակրթության զարգացումը ուղեկցվել է թվային հաղորդակցության առաջընթացին զուգահեռ։
Շփման տեսակները դասակարգում են ըստ այն նշանային համակարգերի, որոնք օգտագործվում են շփման ժամանակ։ Հիմնական խմբերը, որոնք առանձնացվում են վերբալ և ոչ վերբալ շփումն է։ Ոչ վերբալ շփումը ներառում է մի քանի տարատեսակ. կինեստետիկ, պարալինգվիստիկ և էքստրալինգվիստիկ, կոմունիկատիվ գործընթացի ժամանակա-տարածային կազմակերպում, վիզուալ կոնտակտ։ Վերբալ շփման ժամանակ որպես նշանային համակարգ և տեղեկատվության կոդավորման միջոց օգտագործվում է խոսքը։ Վերբալ շփումը հնարավոր է երկրորդ ազդարարային համակարգի շնորհիվ և բնորոշ է միայն մարդկանց։ Վերբալ շփման ժամանակ, անգամ եթե հաղորդակցվողների մոտ գոյություն ունի նշանային համակարգի միևնույն կոդավորման և ապակոդավորամն համակարգը, այնուամենայնիվ՝ հնարավոր է շփման գործընթացի խափանում կամ սխալ ընթացք՝ պայմանավորված խոսքի ընկալման յուրահատկություններով։ Այդ իսկ պատճառով վերբալ կոմունիկացիան մեծ մասամբ ուղեկցվում է ոչ վերբալ հաղորդակցմցմբ։ Ոչ վերբալ հաղորդակցման ժամանակ շփման գործիք է դառնում մարդու մարմինը, որն ունի արտահայտչական մեծ պոտենցիալ և տեղեկատվության փոխանցման տարատեսակն միջոցներ, ինչով բացատրվում է այն փաստը, որ տեղեկատվության 60-70%-ը շփման ընթացքում մարդիկ փոխանցում են «մարմնի լեզվի» շնորհիվ։ Ոչ վերբալ շփումը կարող է տեղի ունենալ ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական մակարդակների վրա։ Մի դեպքում, կոմունիկատորը կարող է անգիտակցական ազդակներ հղել ռեցիպիենտին, վերջինս էլ անգիտակցականորեն ըմբռնել դրանք, մյուս դեպքում, ոչ վերբալ ինֆորմացիան կարող է գիտակցվել հաղորդակիցներից միայն մեկի կողմից, ինչպես նաև այն կարող է գիտակցվել շփման բոլոր մասնակիցների կողմից։ Ոչ վերբալ շփման միջոցներից են ժեստերը, դիմախաղը, պանտոմիմիկան, որոնք օգտագործվում են օպտիկո-կինետիկ նշանների համակարգի շնորհիվ։ Սրանց միջոցով արտահայտվում է խոսակցի վերաբերմունքը, հույզերն ու ապրումները, փոխանցվում են որոշակի մտքեր։ Օպտիկո-կինետիկ շփման միջոցները ունեն ինչպես պատմա-էվոլյուցիոն, այնպես էլ մշակութային ծագում։ Դա ապացուցվում է նրանով, որ գոյություն ունեն տարբեր ազգերի համար թե ընդհանուր, թե տարբեր, հաճախ անգամ հակադիր, իմաստներով շարժումներ և ժեստեր։ Նշանների պարալինգվիստիկ և էքստրալինգվիստիկ համակարգերը նույնպես լրացնում են խոսքային շփումը։ Պարալինգվիստիկ համակարգը վերաբերում է ձայնի որակին, դիապազոնին, տոնայնությանը, իսկ էքստրալինգվիստիկը՝ խոսքի մեջ ներառված դադարները, հազը, լացը, ծիծաղը, խոսքի տեմպը և այլն։ Այս լրացումները շեշտում են տեղեկատվության նշանակալիությունը, դրա իմաստը։ Շփման տարածության և տեղի կազմակերպումը նույնպես ազդում է կոմունիկատիվ գործընթացի վրա, կրում է իմաստ և համարվում է հաղորդակցման իրավիճակի բաղկացուցիչ մաս։ Դրա մեջ մտնում է, ինչպես վայրը, որտեղ տեղի է ունենում շփումը, այնպես էլ հաղորդակցվողների միջև եղած հեռավորությունը, նրանց տեսքը, նստելու կամ կանգնելու դիրքը։ «Աչքերի կոնտակտը» նույնպես հանդես է գալիս որպես նշանային համակարգի կրող։ Աչքերի արտահայտության միջոցով փոխանցված տեղեկատվությանը մեծ նշանակություն է տրվում շփման ընթացքում։ Նաև որոշ հետազոտողներ ոչ վերբալ հաղորդակցման մեթոդների շարքին են դասում տակտիլ և օլֆակտոր գործոնները, որոնք առկա են լինում շփման ժամանակ, այսինքն՝ հպումները և շրջակա միջավայրի հաճելի և տհաճ հոտերը։
Ոչ վերբալ հաղորդակցությունը նկարագրում ինչ-որ տեսակի տեղեկատվության փոխանցման գորնթ``՝աց ոչ լեզվաբանական ներկայացմամբ։ Ոչ վերբալ հաղորդակցության օրինակներ են շոշափելու միջոցով հաղորդակցությունը, քրոնեմիկ հաղորդակցությունը, ժեստերը, մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունները, տեսողական կապը և հագուկապը։
Ոչ վերբալ հաղորդակցությունը կապակցվում է նաև հաղորդագրության նպատակի հետ։ Նպատակի օրինակներ են կամավոր, ենթագիտակցական շարժումները՝ ձեռքով անելը կամ աչքով տալը, ինչպես նաև ակամա քրտնելը[3]։ Խոսքը կարող է նաև պարունակել պարալինգվիստիկայի մասնիկներ, օրինակ` ռիթմ, ինտոնացիա, տեմպ (երաժշտական) և շեշտադրություն։ Դա ենթագիտակցական մակարդակում ամենից շատն է ազդում հաղորդակցության վրա և ստեղծում վստահություն։ Այնուամենայնիվ, ձեռագիր տեքստը ևս ներառում է ոչ վերբալ մասնիկներ, ինչպես օրինակ ձեռագրի ձևը, բառերի դասավորությունն ու հեռավորությունը իրարից, ժպտուկների օգտագործումը։
Վացլավեկի օրենքը սահմանում է ոչ վերբալ հաղորդակցությունը. դուք չեք կարող չհաղորդակցվել։ Այն պահին, երբ կապվածությունը վերափոխվում է իմացության, կենդանի օրգանիզմները սկսում են վերծանել ցանկացած ստացված տեղեկատվություն[4]։ Մարդկանց մեջ ոչ վերբալ հաղորդակցության որոշ գործառույթներ նախատեսված են լրացնելու, լուսաբանելու, ամրապնդելու, շեշտելու, փոխարինելու և փոխանակելու, վերահսկելու և կարգավորելու, հերքելու կամ ժխտելու իմաստավորված հաղորդագորությունը։
Ոչ վերբալ ազդանշանները մեծ մասամբ նպատակաուղղված են շփվելու, այլոց հաղորդակցությունը վերծանելու, ինչպես նաև փոխարինելու բանավոր խոսքը։ Այնուամենայնիվ, ոչ վերբալ հաղորդակցությունը երկիմաստ է։ Երբ վերբալ հաղորդագրությունները հակասում են ոչ վերբալ հաղորդագրություններին, ոչ վերբալ վարքագծի ուսումնասիրությունը ավելի շատ ենթադրում է մյուսների սովորությունների ու զգացմունքների դատողություն քան միայն վերբալ հաղորդագրության իմաստի ընկալում։
Կան մի քանի պատճառներ, թե ինչու ոչ վերբալ հաղորդակցությունը ավելի կարևոր դեր է խաղում, առհասարակ, հաղորդակցության մեջ։
«Ոչ վերբալ հաղորդակցությունը ամենահաս է»[5] : Դրանք ներառված են հաղորդակցության յուրաքանչյուր գործառնության մեջ։ Ամբողջական հաղորդակցություն ունենալու համար, բոլոր ոչ վերբալ ալիքները և շրջակա միջավայրի այլ ազդակները պետք է ներգրավված լինեն դեմ առ դեմ շփման ընթացքում՝ ինչպես օրինակ մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունը, ձայնը, արտաքին տեսքը, հպումը, հեռավորությունը, ժամանակի ընտրությունը։ Գրավոր հաղորդակցությունը նույնպես կարող է ունենալ ոչ վերբալ հաղորդակցությանը բնորոշ հատկանիշներ։ Էլեկտրոնային նամակները և կայքերի առցանց զրուցարանները թույլ են տալիս անհատներին ունենալ գործիք՝ տեքստի տառատեսակի գույնը փոխելու համար, անփոփոխ թողնելու, ժպտուկներ օգտագործելու և ոչ վերբալ ազդանշանները վերբալ միջավայրում ըմբռնելու համար։
«Ոչ վերբալ վարքագիծը բազմաֆունկցիոնալ է»[6]։ Ոչ վերբալ տարբեր ալիքներ միաժամանակ ներգրավված են հաղորդակցության նույն գործառնությունների մեջ և հնարավորություն են տալիս միաժամանակ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ։ «Ոչ վերբալ վարքագիծը կարող է ձևավորել համընդհանուր լեզվական համակարգ»[6]։ Ժպտալը, լացելը, ուղղորդելը, հոգատարությունը, զայրույթը ոչ վերբալ վարքագծեր են, որոնք օգտագործվում և ընկալվում են անկախ ազգությունից։ Այսպիսի ոչ-վերբալ ազդանշանները թույլ են տալիս ունենալ առաջնային հաղորդակցություն, մինչդեռ վերբալ հաղորդակցությունը արդյունավետ չէ լեզվական խոչընդոտների պատճառով։
Վերբալ հաղորդակցությունը գրավոր կամ բանավոր հաղորդագրության փոխանցումն է։ Մարդկային լեզուն կարելի է սահմանել, որպես սիմվոլների համակարգ (որոշ դեպքերում հանդիպում է, որպես լեքսիկա) և քերականություն, որի միջոցով սիմվոլները կարգավորվորում են լեքսիկական վերլուծությունը։ «Լեզու» բառը բոլորին հայտնի լեզուների նույն հատկանիշներն ունի։ Լեզուների ուսումնասիրությունը բնական երևույթ է անհատի մանկության ժամանակ։ Լեզուների մեծ մասը օգտագործում են ձայնի կամ ժեստի օրինակներ սիմվոլների համար, որոնք հնարավորություն են տալիս շրջապատի հետ հաղորդակցության մեջ մտնել ժեստերի միջոցով։ Լեզուները միտում ունեն կիսելու որոշակի հատկանիշներ, չնայած կան բացառություններ։ Չկա կոնկրետ ձևակերպված սահման լեզվի և բարբառի միջև։ Արհեստական լեզուները, ինչպես Էսպերանտոն, ծրագրավորման լեզուները, և բազմաթիվ մաթեմատիկական ձևակերպումներ անհրաժեշտ չէ սահմանափակել մարդկային լեզվի վրա տարածվող սահմանափակ հատկանիշերով։
Վերոնշյալից ելնելով՝ կարող ենք ձևակերպել,որ լեզուն կարող է սահմանվել որպես սիմվոլիկա։ Չարլզ Օգդենը և Ի. Ա. Ռիչարդսը զարգացրել են սիմվոլների բացատրության մոդելի եռանկյունին (բառերի միջև կապը), բնութագիրը (այն, ինչը բացատրվում է) և նշանակությունը (միտք, որը ասոցացվում է բառի և բնութագրի հետ)։
Լեզվի առանձնահատկությունները կառավարվում են կանոններով։ Լեզուն հետևում է հնչունաբանական կանոններին (ձայներ, որոնք հայտնվում են լեզվում), կետադրության և շարադասության կանոններին (բառերի հերթականություն և նախադասության մեջ դրանց կետադրություն), սեմանտիկ կանոններին (բառերի նշանակության համաձայնեցում) և պրագմատիկ կանոններին (կոնտեքստից բխող նշանակություն)։
Բառերին կից նշանակությունը կարող է լինել բառացի կամ ուղղակի, քննարկվող թեմային վերաբերող կամ կարող է բխել կոնտեքստից և անհատների միջև կապից, այլ կերպ ասած, այն կարող է կապված լինել հաղորդակցվողների զգացմունքների, պատմության և ակտիվության հետ[7]։
Շփումը բազմաֆունկցիոնալ գործընթաց է։ Որպես հիմանական կարելի է նշել շփման կոմունիկատիվ-տեղեկատվական, կոմունիկատիվ-կարգավորիչ, կոմունիկատիվ-աֆեկտիվ գործառույթները։ Առաջինը, իր լայն իմաստով, կայանում է հաղորդակցվողների միջև տեղեկատվության փոխանակման մեջ, ինչը ենթադրում է սուբյեկտների փոխադարձ ազդեցությունը միմյանց մտքերի, զգացմունքների և վարքի վրա։ Կոմունիկատիվ-կարգավորիչ կամ ինտերակտիվ գործառույթը վերաբերում է շփման ընթացքում համատեղ գործունեության կարգավորմանը, ղեկավարմանը և կազմակերպմանը։ Աֆեկտիվ-կոմունիկատիվ ֆունկցիան կապված է մարդու հուզական ոլորտի հետ, քանի որ մարդկային շատ հույզեր և զգացմունքներ պայմանավորված են հաղորդակցմամբ, առաջանում և զարգանում են դրա ընթացքում։ Բացի այս հիմանականներից առանձնացնում են նաև երկրորդային գործառույթներ, որոնք են. ինքնաարտահայտման, սոցիալականացման, սոցիալական վերահսկաման, մարդկանց միավորման, դերային և միջանձնային հարաբերությունների կայացման և զարգացման, փոխադարձ ճանչման գործառույթները։
Շփման կառուցվածքի մեջ, դրա հիմնական գործառույթներին համապատասխան, առանձնացնում են 3 հիմնական ոլորտ՝ կոմունիկատիվ, ինտերակտիվ և պերցեպտիվ։ Շփման կոմունիկատիվ կողմը կապված է անհատների միջև տեղեկատվության փոխանակման յուրահատկությունների բացահայտման հետ։ Մարդիկ գործունեության ընթացքում փոխանակում են մտքեր, կարծիքներ, զգացմունքներ, տրամադրություններ, մտավախություններ, հիշողություններ, որոնք կարելի է համարել տեղեկատվություն, իսկ դրա փոխանակումը՝ կոմունիկացիա կամ հաղորդակցություն։ Շփման ինտերակտիվ կողմը բնութագրում է հաղորդակցման այն բաղադրիչները, որոնք կապված են համատեղ գործունեության կառուցման և դրա շուրջ փոխհամագործակցման հետ։ Սոցիալական պերցեպցիան մարդկանց կողմից սոցիալական օբյեկտների՝ իրենց, այլ մարդկանց, սոցիալական խմբերի, ըմբռնում է։ Շփման պերցեպտիվ կողմը ներառում է այլ մարդու՝ ֆիզիկական հատկանիշների, վարքի ընկալման միջոցով և հիման վրա հոգեկան պատկերի ձևավորումը։
Երկար ժամանակ հաղորդակցության ձևերը և գաղափարները զարգացել են տեխնոլոգիաների շարունակական զարգացման միջոցով։ Առաջընթացն ներառում է ուսումնասիրության համար առաջ եկած նոր դաշտ՝ հաղորդակցության հոգեբանություն և մեդիա հոգեբանություն։
Գրավոր հաղորդակցության առաջընթացը կարելի է բաժանել 3 «տեղեկատվական հաղորդակցության հեղափոխությունների»[8]։
Գործարար հաղորդակցությունը գործածվում է գործունեության լայն շրջանակներում, ինչպես օրինակ ռազմավարական հաղորդակցության պլանավորման ժամանակ, ԶԼՄ կապերում, հասարակայնության հետ կապերում (իր մեջ կարող է ներառել սոցիալական մեդիան, հեռարձակումները, գրավոր հաղորդակցության միջոցները և այլն), ապրանքանիշի կառավարման մեջ, հեղինակության մենեջմենթում, խոսքագրության (speech-writing) մեջ, հաճախորդ/սպառող հարաբերություններում, և գործատու/աշխատակից հաղորդակցության մեջ։
Սահմանափակ ռեսուրսներով ընկերությունները կարող են ներգրավվել այս բոլոր գործողություններից միայն մի քանիսում, մինչդեռ ավելի մեծ ընկերությունները կարող են իրենց թույլ տալ ունենալ հաղորդակցության ամբողջ սպեկտրը։ Քանի որ բավականին դժվար է զարգացնել հմտությունների այս լայն շղթան, հաղորդակցության մասնագետները հաճախ մասնագիտանում են մեկ կամ երկու ոլորտումներում։ Սակայն վերջիններս ունենում են պրակտիկ բավարար գիտելիքներ ամբողջ դաշտից։ Անշուշտ, հաղորդակցության մասնագետների ամենակարևոր հատկանիշները պետք է լինեն գրավոր խոսքի գերազանց տիրապետումը, հաղորդակցային հմտությունները, քննադատական և ռազմավարական մտքի տիրապետումը։
Հաղորդակցությունը քաղաքական ռազմավարության մեջ ամենակարևոր գործիքներից է՝ ներառյալ համոզմունքը և քարոզչությունը։ Զանգվածային լրատվամիջոցների և առցանց մեդիա հետազոտություններում, ռազմավարություն պլանավորողի հիմնական ջանքերն ուղղված են «հաղորդագրության ռեակտիվ դիմադրությունը» չեղյալ համարելու՝ ապակոդավորելու ուղղությամբ, ինչը հաղորդագրության ժխտումն է։ Հաղորդագրություն ստանալու ռեակցիան մեծապես կախված է հաղորդագրության նկատմամբ վերաբերմունքից։
Ընտանեկան հաղորդակցությունը հաղորդկացության հեռանկարի ուսումնասիրությունն է որոշակի ընտանիքում՝ վստահության և մտերմության հարաբերություններով հանդերձ[13]։ Ընտանեկան հաղորդակցության հիմնական նպատակը ընտանիքի փոխհարաբերությունները և ընտանիքի անդամների վարքագծային մոդելները տարբեր հանգամանքերում հասկանալն է։ Բաց և անկեղծ հաղորդակցությունը ստեղծում է մթնոլորտ, որը թույլ է տալիս ընտանիքի անդամներին արտահայտել իրենց տարաձայնությունները, ինչպես նաև սերը և հիացմունքը միմյանց նկատմամբ։ Այն օգնում է հասկանալ փոխադարձ զգացմունքները։
Ընտանիքի հաղորդակցության հետազոտությունը ուսումնասիրում է ընտանիքի կանոնները, ընտանիքում դերերի բաժանումը, ընտանիքի դիալեկտիկան և թե ինչպես այս գործոնները կարող են ազդել ընտանիքի անդամների միջև հաղորդակցության վրա։ Հետազոտողները զարգացնում են տեսություններ հաղորդակցության վարքագիծը հասկանալու համար։ Ընտանեկան հաղորդակցության ուսումնասիրությունը նաև խորը ուսումնասիրում է ընտանեկան կյանքի որոշակի ժամանակահատվածներ, ինչպես օրինակ ամուսնությունը, ծնողավարությունը, ամուսնալուծությունը և թե ինչպես է փոխվում հաղորդակցությունը նման իրավիճակներում։ Ընտանիքի անդամների համար շատ կարևոր է հասկանալ հաղորդակցությունը, ինչպես վստահելի ալիք, որը տանում է դեպի լավ կազմավորված ընտանիք։
Միջանձնային հաղորդակցությունը հաղորդակցություն է անձի և մեկ այլ անձի (կամ անձանց) միջև։ Հաճախակի այն մեջբերում են ինչպես երկու (և ավելի) մարդկանց միջև հաղորդակցություն։ Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունը, կամ մարմնի լեզուն դեր են խաղում մի մարդու մյուսին հասկանալու գործընթացի մեջ։ Վերբալ միջանձնային հաղորդակցության մեջ կա հաղորդագրությունների 2 տեսակ, որոնք կարող են ուղարկվել՝ բովանդակային և հարաբերակցային։ Բովանդակային հաղորդագրությունները այն հաղորդագրություններն են, որոնք անմիջականորեն վերաբերում են թեմային, իսկ հարաբերակցային հաղորդագրությունները ինքնին հարաբերությունների մասին են[14]։ Սա նշանակում է, որ հարաբերակցային հաղորդագրություններին հանդիպում ենք, երբ և թե ինչպես ինչ-որ մեկը կարող է ասել մի բան և արտահայտել ինչ-որ մեկի զգացմունքները՝ դրական կամ բացասական, այն անձի հանդեպ ում հետ խոսում է, մատնանշելով ոչ միայն ինչ զգացմունքներ ունի կոնկրետ թեմայի շուրջ, բայց նաև ինչ է զգում մեկ այլ անհատի հետ հարաբերություններում։
Կան տարբեր տեսակետներ միջանձնային հաղորդակցության մասին, ներառյալ՝
- Հաղորդակցության Խնդիրների Աուդիովիզուալ Ընկալում[15]։
Այն նաև բացահայտում է այն հասկացությունը, որ խոսքի ժամանակ կակազելը ցույց է տալիս լսարանին, որ կա խնդիր կամ, որ իրավիճակը էլ ավելի սթրեսային է։
- Կապվածության տեսություն[16]։
- Զգացմունքային տեղեկատվություն և տագնապներ[17]։
- Վերագրման տեսություն[18]։
Սա այն ուսումնասիրությունն է, թե ինչպես են անհատները բացատրում ինչն է տարբեր դեպքերի և վարքագծի պատճառը։
Բառերի զորությունը (Վերբալ հաղորդակցություն)[19]։
- Ոչ վերբալ հաղորդակցություն
- Էթիկան անձնային հարաբերություններում[20]։
- Սուտը հաղորդակցության մեջ[21]։
- Կոնֆլիկտ զույգերի հարաբերություններում[22]։
Արդյունավետ հաղորդակցության խոչընդոտները կարող են ուշացնել կամ աղավաղել հաղորդագրությունը կամ ուղարկվող հաղորդագրության միտքը։ Սա կարող է դառնալ հաղորդակցության գործընթացի խափանման պատճառ կամ բերել անցանկալի արդյունքի։ Այն ներառում է զտում, ընտրովի ընկալում, տեղեկատվության ծանրաբեռնվածություն, զգացմունքների, լեզվի, լռության, հաղորդակցության ըմբռնում, սեռային տարբերություններ և քաղաքական գրագիտություն[23]։
ներառում է «գիտելիք-համապատասխանություն» հաղորդակցության արտահայտելու բացակայություն, որն առաջանում է, երբ անհատը օգտագործում է անորոշ կամ իրավական բարդ բառեր, բժշկական բառապաշար, իրավիճակի կամ միջավայրի նկարագրություն, որը չի ընկալվել հաղորդագրության հասցեատիրոջ կողմից։
Երկրների ներսում կան մշակութային տարբերություններ (ցեղային/տարածաշրջանային տարբերություններ, բարբառներ և այլն) կրոնական խմբերի և կազմակերպություններում կամ կազմակերպական մակարդակի վրա, որտեղ ընկերությունները, թիմերը և միավորները կարող են ունենալ տարբեր սպասելիքներ, նորմեր և իդիոլեկտներ։ Ընտանիքներ և ընտանիքների խմբեր կարող են փորձարկել մշակութային խոչընդոտների ազդեցությունը հաղորդակցության մեջ կամ տարբեր ընտանիքի անդամների կամ խմբերի միջև։ Օրինակ՝ բառերը, գույները, սիմվոլները, ունեն տարբեր նշանակություն տարբեր մշակույթներում։ Աշխարհի երկրների մեծ մասում, բացառությամբ մի քանի երկրի, գլխով անելը համաձայնության նշան է, իսկ գլուխը թափահարելը` անհամաձայնության[27]։
Մշակույթը և մշակութային տարբերությունները մեծապես ազդում են հաղորդակցության վրա[28][29][30][31]։
Հաղորդակցությունը մշակութային տեսանկյունից հասկանալը ենթադրում է տարբեր մշակույթների ճանաչում միջմշակութային հաղորդակցության արդյունավետության նպատակով։ Հաղորդակցությունը մշակութային տեսանկյունից հիմնավորված է ժամանակակից աշխարհում, որը այսօր գլոբալ գյուղ է գլոբալիզացիայի շնորհիվ։ Հաղորդակցության մշակութային տեսանկյունը ենթադրում է մշակութային տարբերություններ, որոնք ազդում են հաղորդակցության վ`րա անկախ սահմաններից։ Մշակութային տարբերությունների ազդեցությունը հաղորդակցության բաղկացուցիչների վրա բացատրվում է ստորև.
1) Վերբալ հաղորդակցությունը վերաբերում է հաղորդակցության այն տեսակին, որն օգտագործում է խոսակցական և գրավոր բառեր և փոխանցում տեսակետներ և գաղափարներ։ Լեզուն վերբալ հաղորդակցության ամենակարևոր գործիքն է և այստեղ է, որ մշակութային տարբերություններն իրենց դերն են խաղում։ Բոլոր երկրներն ունեն իրենց տարբեր լեզուները և ավելի լավ ընկալում ունենալու համար պահանջվում է տարբեր լեզուների տիրապետում։
2) Ոչ վերբալ հաղորդակցությունը շատ լայն կոնցեպտ է և ներառում է հաղորդակցության այլ տարատեսակները, որոնք չեն օգտագործում ո՛չ գրավոր, ո՛չ խոսակցական բառեր։ Ոչ վերբալ հաղորդակցությունը ունենում է հետևյալ ձևերը՝
Ըստ Մայքըլ Ուոլշի և Գիլադ Ցուկեռմանի, արևմտյան խոսակցական փոխգործակցությունը սովորաբար «դիադիկ է», երկու սովորական անձանց միջև, երբ տեսողական կապը կարևոր է և խոսողն է վերահսկում փոխգործակցությունը, համեմատաբար կարճ ժամանակային շրջանակում։ Այնուամենայնիվ, ավանդական «բնիկ» խոսակցական փոխգործակցությունը «համընդհանուր է», շատ մարդկանց փոխանցվող, տեսողական կապը շատ կարևոր է, լսողն է վերահսկում փոխգործակցությունը և շարունակական, տարածված ավելի երկար և չսահմանափակված ժամանակահատվածի վրա[32][33]։
Հարաբերական հեռավորության պատճառով առաջացած խոչընդոտների ասպեկտներ
Հաղորդակցության ռիսկայնության մասին հետազոտության արդյունք է[34], «4 հեռավորությունների մոդելը» (Հապավում « 4ՀՄ», գրված Դանիել Տրեվիսանի կողմից, 1990 թվականին[35]) ընդգծում է «հարաբերական հեռավորությունների» առկայությունը համակարգից համակարգ և անհատից անհատ հաղորդակցության մեջ, հեռավորություն, որի ազդեցությունը աստիճանաբար նվազում է հասկացություն և համաձայնության առումով։ Որքան բարձր է հարաբերական հեռավորությունը, այդքան ավելի բարդ է հաղորդակցության արդյունքին հասնելը։
«4 հեռավորությունների մոդելը» հաշվի է առնում տարբերությունները (1) «Անհատի հեռավորություն» ասվածի, ուրիշների դերերի(օր՝. ուսուցիչ-ուսանող) ինքնաընկալման ընդունման կամ ժխտման, (2) Հաղորդակցության ազդանշանների համակարգ (լեզվաբանական կամ ոչ վերբալ) (3) ընդգծելով արժեքներ և աշխարհահայացք, և (4) անձնական փորձ (և՛ զգացմունքային և՛ առարկայական)։ Մի շարք ոլորտներում կիրառվել է մոտեցում ներառյալ առողջապահության մասնագիտությունների ոլորտներում[36], «Միջազգային տիեզերակայանում»[37]՝ հաղորդակցության թյուրըմբռնման պատճառով տեղի ունեցած կրիտիկական պատահարների վերլուծություն և «Խելացի որոշումների կայացման համակարգ»-ում՝ առաջնորդության համար[38]։
Ցանկացած տեղեկատվության փոխանակում կենդանի օրգանիզմների միջև` այսինքն ազդանշանների տարածում, որոնք ներառում են կենդանի ուղարկող և ստացող կարող է դիտարկվել որպես հաղորդակցության ձև, և անգամ ամենապարզ օրգանիզմներն ինչպիսիք են մարջանները ունակ են հաղորդակցվելու։ Ոչ մարդկային շփումը կարող է ներառել նաև բջիջների ազդանշաններ, բջջային հաղորդակցություն և քիմիական տրանսմիսիա ամենապարզ օրգանիզմների միջև ինչպես օրինակ բակտերիաների, բույսերի և սնկերի միջև։
Կենդանիների միջև հաղորդակցությունը լայն ուսումնասիրման ոլորտ է, որ ներառում է էթնոլոգիայի բոլոր ասպեկտները։ Կենդանիների հաղորդակցությունը կարելի է սահմանել, որպես մի կենդանու ցանկացած վարքագիծ, որը ազդում է մյուս կենդանու ներկայի կամ ապագայի վարքագծի վրա։ Կենդանիների հաղորդակցության վարքագծի ուսումնասիրությունը կոչվում է կենդանաբանական սեմիոտիկա,(տարբերակված է անտրոպոսեմիոտիկայից, մարդկային հաղորդակցության ուսումնասիրություն) կարևոր դեր է խաղում էթոլոգիայի, սոցիոկենսաբանության զարգացման և կենդանիների ճանաչման մեջ։
Կենդանիների հաղորդակցությունը և առհասարակ կենդանական աշխարհի հասկացությունը, շատ արագ աճող ոլորտ է, և անգամ 21-րդ դարում սկզբնական հասկացությունները տարաբնույթ ոլորտներում անձնական սիմվոլիկ անունի օգտագործումը, կենդանիների զգացմունքները, կենդանիների մշակույթը, սովորելը և անգամ սեռական վարքագիծը, որոնք հասկանալու համար երկար ուսումնասիրվել են, փոփոխվում են։
Բույսեր և սնկեր
Բույսերի օրգանիզմներում դիտարկվել է բույսի բջիջների ներսում և բջիջների միջև գոյություն ունեցող հաղորդակցությունը, միևնույն կամ հարակից տեսակների բույսերի միջև, բույսերի և ոչ բուսական օրգանիզմների միջև, հատկապես արմատների հատվածը։ Բույսի արմատները հաղորդակցման մեջ են կոճղարմատի բակտերիաների, սնկերի և հողի միջատների հետ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բույսերի միկրոօրգանիզմների մեծամասնության հաղորդկացությունը նեյրոնի վարքագիծն ունեն[39]։ Բույսերը հաղորդակցվում են նաև որոշակի նյութերի օդ արտանետման միջոցով զգուշացնելով հարևան բույսերին բուսակեր կենդանիների վտանգի մասին[40]։ Զուգահեռաբար բույսերն արտադրում են նյութեր, որոնք գրավում են միջատների, որոնք իրենց հերթին հարձակվում են բուսակեր կենդանիների վրա։
Սնկերը հաղորդակցվում են կոորդինացնելու և կազմակերպելու իրենց աճն ու զարգացումը, ինչպես օրինակ միցելիայի և պտղատվության ձևավորումը։ Սնկերը հաղորդակցվում են ինքնուրույն իրենց տեսակի և մոտ բուսատեսակների հետ, ինչպես նաև ոչ սնկային օրգանիզմների սիմբիոտիկ փոխգործակցության լայն շրջանակում, հատկապես բակտերիայի հետ, միաբջիջ էոկարիոտի, բույսերի և միջատների բիոտիկ ծագման բիոքիմիկատների միջոցով։
Բիոքիմիկատները առաջացնում են սնկային օրգանիզմներ հատուկ կերպով ռեակցիա տալու համար, երբ նույն քիմիական մոլեկուլները չեն կազմում բիոտիկ հաղորդագրության մաս, դրանք չեն առաջացնում սնկային օրգանիզմ ռեակցիա տալու համար:Սա ենթադրում է, որ նույն սնկային օրգազիմները կարող են տարբերել
բիոտիկ հաղորդագրության մեջ մասնակցություն ունեցող մոլեկուլների և միանման, բայց տվյալ իրավիճակում անհամապատասխան մոլեկուլները։ Դեռևս հայտնի են միայն հինգ տեսակի ազդանշանային մոլեկուլներ, որոնք համակարգում են տարբեր վարքագծային մոդելներ, ինչպիսիք են թելիկավորումը, զուգավորումը, աճը և պաթոգենությունը։ Վարքագծային կոորդինացիային և ազդանշանների նյութերի արտադրությանը հասնում են մեկնաբանության գործընթացի շնորհիվ, որը թույլ է տալիս օրգանիզմներին տարբերել ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն, բիոտիկ ցուցիչը, նույնանման հաղորդագրությունը բիոտիկ հաղորդագրությունից, կապակցված կամ անկապ տարատեսակների և անգամ ֆիլտրել «աղմուկ», այսինքն, միանման մոլեկուլներ առանց բիոտիկ պարունակության[41]։
Բակտերիայի կազմի զգայունություն
Հաղորդակցությունը ոչ միայն մարդկանց կողմից օգտագործվող գործիք է, այն օգտագործվում է նաև բակտերիաների պես միկրոօրգանիզմների կողմից։ Գործընթացը կոչվում է կազմի զգայունություն։ Կազմի զգայունության միջոցով, բակտերիան ի վիճակի է զգալ բջիջների խտությունը, և համապատասխանաբար կարգավորել գենի արտահայտումը։ Սա կարելի է տեսնել և գրամ դրական և գրամ բացասական բակտերիաների մեջ։ Առաջին անգամ հետազոտվել է Ֆուքուայի կողմից այլ ծովային միկրոօրգանիզմների շրջանում ինչպիսիք են (Vibrio harveyi) և (Vibrio fischeri)[42]:
Դեռահասություն տարիքի հետ կապված թեմաները հուզում են գրեթե բոլոր ծնողներին, քանի որ հենց այդ տարիքում են առաջանում կոնֆլիկտային իրավիճակներ դեռահասի և ընտանիքի ավագ անդամների միջև։ Դեռահասության տարիքը մարդու կյանքում ամենաբարդ տարիքն է։ Այդ ժամանակ մարդը անցնում է դեպի իրքնուրույն կյանքի, նրա առջև կանգնում են մի շարք խնդիրներ՝
Երեխան սկսում է իրեն որպես մեծահասակ զգալ, «կոտրվում» են նրա մանկական հայացքները։ Դեռահասության տարիքում կոմունիկացիա ուսումնասիրությունների արդիականությունը բացատրվում է նրանով, որ այդ ժամանակահատվածում ակտիվորեն ընթանում է անձի կայացումը, ի հայտ են գալիս նոր ապրումներ։
Դեռահասները սկսում են քննադատորեն գնահատել իրենք իրենց, սեփական խոսքը, ինտելեկտը, արտաքինը, արարքները։ Շատ քննադատորեն են մոտենում նաև այլ մարդկանց արարքներին։ Կյանքը դեռահասներին ներկայացնում է նոր պահանջներ՝ դնելով նրանց սթրեսային իրավիճակների մեջ՝ քննություններ հանձնել, դժբախտ սիրահարություն, ընտանեկան խնդիրներ, ծնողների քննադատություն և այլն։ Այս պատճառները ազդում են դեռահասի հոգեկան վիճակի վրա՝ դնելով անձի սեփական կնիքը՝ ինչ-որ տեղ բարենպաստ, իսկ ինչ-որ տեղ ոչ։ Դեռահասի ֆիզիկական և հոգևոր կյանքի կենտրոնը տեղափոխվում է դեպի արտաքին աշխարհ։ Հարաբերությունները հասակակիցների հետ կառուցվում են ավելի լուրջ ձևով։
Դեռահասների մոտ գլխավոր միտումներից է այն, որ նրանք ավելի շատ սկսում են շփվել հասակակիցների, այլ ոչ թե ծնողների հետ։ Դա բացատրվում մի շարք պատճառներով՝
Շփման հոգեբանությունը դեռահասության տարիքում կառուցվում է երկու պահանջմունքների հիման վրա՝
Դեռահասների մոտ մեծանում է անկախ լինելու պահանջմունքը։ Դեռահասների խմբերին բնորոշ գիծ է չափից բարձր կոնֆորմիզմ ը։ Դեռահասների շփման մեջ դիտվում են մի շարք առանձնահատկություններ՝ «դեռահասները անընդհատ մտահոգված լինելով իրենք իրենցով և ենթադրելով, որ ուրիշները կիսում են իրենց մտահոգությունը սովորաբար ցանկանում են ազդել ենթադրվող կամ իրական հանդիսատեսի ռուս.՝ аудитория վրա»[44]։
Հարաբերությունների ևս մեկ կարևոր ոլորտ է դեռահասների հարաբերությունը մեծահասակների՝ մասնավորապես ծնողների հետ։ Ծնողական ազդեցությունը այս ժամանակահատվածում սահմանափակ է, սակայն ընտանիքը մնում է որպես ռեֆերենտ (դոմինատող) խումբ։
Անցումային տարիքը ժամանակահատված է ծնողներից էմանսիպացիա (ազատագրվելու) համար, այսինքն ընտանիքից բաժանման, ինքնավարության գործընթաց։ Էմանսիպացիան կարող է ցույց տալ դեռահասի հուզական շփումը ծնողի հետ ի համեմատ այլ մարդկանց։ Այն վարքային դրսևորում է՝ ինչպես են ծնողները կարգավորում իրենց որդու կամ դստեր վարքը, կամ արդյոք համապատասխանում են ծնողի և երեխայի արժեհամակարգն ու նորմերը[45]։
Շփման առանձնահատկությունները մեծահասակների հետ
Դեռահասների շփումը մեծահասակների հետ ստեղծվում է մեծահասակ լինելու զգացողության առաջացման ազդեցության տակ։ Դեռահասները սկսում են դիմադրություն գործադրել մեծերի կողմից տրված նախկին պահանջմունքների հանդեպ։ Նրանք ավելի ակտիվորեն են պաշտպանում սեփական իրավունքները՝ հիվանդագին ընդունելով դրանց ոտնահարում։ Դեռահասների մոտ պահանջ կա կիսվելու սեփական ապրումների մասին, սակայն մտերմիկ մթնոլորտ ստեղծելը նրանց համար ամենաբարդն է[46] :
Դեռահասների շփումը հիմնականում պայմանավորված է տրամադրության փոփոխությամբ։ Կարճ ժամանակահատվածում այն կարող է փոփոխվել ճիշտ հակառակ ձևով։ Տրամադրության փոփոխությունները տանում են դեռահասների ոչ ադեկվատ ռեակցիաների։
Այսպես, ապրումակցման ռեակցիաները, որոնք դրսևորվում են մեծահասակների հսկողությունից դուրս գալու ձգտման մեջ, կարող են պահի ազդեցության տակ ընդունել դրսևորման այնպիսի ձև, ինչպիսինն է՝ փախուստ տնից[47] :
Դեռահասների անկայունությունը, մեծերի կողմից ճնշմանը դիմադրել չկարողանալն է, որ բերում է դեռահասի՝ իրավիճակից փախչելուն։ Դեռահասի վարքը որոշակիորեն բնութագրվում է մանկական ռեակցիաներով։
Հասակակիցների հետ շփման առանձնահատկություններ
Շփվելով միմյանց հետ դեռահասները սովորում են ռեֆլեքսիա (մարդու գիտակցական հոգեկան գործունեության ձևերից մեկն է, որի ընթացքում նա իրեն հաշիվ է տալիս իր կատարած գործողությունների մասին, վերլուծում է դրանց իրագործման կանոնները, մեխանիզմներն ու հետևանքները, սոցիալական նորմերին համապատասխան կամ անհամապատասխան լինելը և այլն։
Փոխադարձ հետաքրքրությունը և շրջապատող աշխարհի համատեղ ընկալումը դառնում է արժեքավոր։ Շփումը այնքան ձգող է դառնում, որ դեռահասները մոռանում են դասերի և տնային պարապմունքների մասին։ Դեռահասը իր գաղտնիքների, գործերի, պլանների մասին արդեն վստահում է ոչ թե ծնողների այլ ընկերին։ Հասակակիցների մոտ իր հաջողությունները ավելի բարձր են գնահատում, այդ շրջապատում ձևավորվում եմ սեփական օրենքները։ Այստեղ բարձր են գնահատում հավատարմությունը, պատժվում են դավաճանությունը, ժլատությունը, խոստում չկատարելը։
Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը
Դեռահասության շրջանում մեծ լինելու զգացումը դեռահասներին դրդում է հարաբերությունների նոր տեսակի յուրացմանը։ Բնականաբար դրան նպաստում են բուռն մարմնական զարգացումը և նույնականացումը մեծահասակի հետ։ Նշված գործոնները զգալիորեն ազդում են աղջիկների և տղաների միջև հարաբերությունների փոփոխման վրա։ Նրանք սկսում են մեկը մյուսի հանդեպ հետքրքրություն ցուցաբերել, այդ իսկ պատճառով դեռահասի համար շատ կարևոր է դառնում մեծահասակի՝ իրեն ուղղված վերաբերմունքը։ Սկզբում դեռահասների մոտ ստեղծվող հետաքրքրությունները դեպի հակառակ սեռի ներկայացուցիչներին դրսևորվում է ոչ ադեկվատ ձևով, օրինակ՝ տղաները ծաղրում են աղջիկներն։ Հետագայում դեռահասների շփումը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դառնում է ավելի բաց[47]։ Կապվածությանն այլ սեռի հասակակիցի հետ մեծ նշանակություն է տրվում, փոխադարձության բացակայությունը երբեմն դառնում է ուժեղ բացասական հույզերի պատճառ։
Այսպիսով շփումը բարդ և յուրօրինակ գործընթաց է, որի ընթացքում մարդիկ ձեռք են բերում գիտելիք, փորձ, հուզական կապ։ Շփումն ունի կարևոր նշանակություն անձի ձևավորման և զարգացման համար։ Դեռահասության տարիքում շփումն ունի իր առանձնահատկությունները։ Դեռահասը այս փուլում ավելի շատ նախընտրում է վստահել ընկերներին, հասակակիցներին, քան ծնողներին։ Այս ամենը կապաված է այն բանի հետ, որ դեռահասը իր հասակակիցների և ընկերների շրջանում իրեն համարաում է որոշակի խմբի անդամ, այդ խմբի ներսում համագործակցում նրանց հետ, տալիս և ստանում ավելի շատ ինֆորմացիա։
Հաղորդակցության առաջին հիմնական մոդելը ներկայացվել է Կլոդ Շենոնի և Ուորեն Ուեյվերի կողմից Բել Լաբորատորիաների համար 1949 թվականին[48]։ Սկզբնական մոդելը մշակվել է հեռախոսային և ռադիոյի հաղորդակցության կապը ցույց տալու համար։ Դրանց առաջնային մոդելը կազմված է եղել հիմնական երեք մասից՝ ուղարկող սարքից, ալիքից և ընդունող սարքից։ Տվյալ դեպքում ուղարկողը հեռախոսի այն մասն էր, որի մեջ խոսում էր մարդը, ալիքը հենց հեռախոսն էր, իսկ ստացողը հեռախոսի այն հատվածը, որով կարելի էր լսել։ Շենոնը և Ուեյվերը խոստովանում էին, որ հաճախ առաջանում է ստատիկա, որը խանգարում է մեկին լսել հեռախոսային խոսակցությունը, որն իրենք համարում էին աղմուկ։
Հասարակ մոդելի մեջ, հաճախ ճանաչված որպես տարածման մոդել կամ հաղորդակցության ստանդարտ տեսանկյուն, տեղեկատվություն կամ բովանդակություն (այսինքն, հաղորդագրությունը իր բնական լեզվով) ուղարկված որոշակի տեսքով (խոսակցական լեզվով) տարածողի/ուղարկողի/կոդավորողի կողմից նպատակային/ստացողին/ապակոդավորողին։
Հաղորդակցության այս սովորական կոնցեպտը միայն ցույց է տալիս հաղորդակցությունը որպես տեղեկատվություն ուղարկելու և ստանալու միջոց։ Այս մոդելի ուժեղ կողմերն են պարզությունը, ընդհանրությունը և հաշվելիությունը։ Կլոդ Շենոնը և Ուորեն Ուեյվերը կառուցել էին այս մոդելը հետևյալ էլեմենտների վրա՝
Ցանկացած հաղորդակցային մոդելի մեջ, աղմուկը կոդավորողի կողմից ալիքի միջոցով ուղարկված հաղորդագրության ապակոդավորումն է։ Աղմուկի շատ օրինակներ կան
Ճանաչողական հաղորդագրությունները հասցեատիրոջից ստացված տեղեկատվությունն է,որ հաղորդագրությունը հասել է և ընկալվել[55]։ Աղմուկի առկայության դեպքում հաղորդագրության կրկնողությունը և հետադարձ կապը հաղորդագրության ստացման մասին իջեցնում են հաղորդագրության իմաստի սխալ ընկալման հավանականությունը։ Երկիմաստության լուծման գործողությունը վերաբերում է աղմուկի կրճատման փորձին և սխալ մեկնաբանություններին, երբ սեմանտիկ արժեքը կամ իմաստը կարող է վնասվել աղմուկից և/կամ դառնալ բազմիմաստ։ Բազմիմաստության լուծումը նպատակ ունի նվազեցնել թյուըմբռնման հավանականությունը։
Սա նաև հիմնարար հմտություն է խորհրդատուների, հոգեթերապևտների, թարգմանիչների, ինչպես նաև կրթական համակարգում ուսուցողական պարապմունքների (Կոլոքվիում) հաղորդակցության գործընթացներում։ Տեղեկատվական տեխնոլոգիաներում նույնպես` սկսած համակարգչային լեզվի մեկնաբանության առաջին իսկ օրերից անհանգստացրել են և հետաքրքրքության առարկա են եղել իմաստի թյուրըմբռնումը և ավտոմատ բազմիմաստությունը նախադասություններում[56]։
Ակադեմիական կարգը, որը գործ ունի հաղորդակցության ուսումնասիրության մեջ մարդկային հաղորդակցության գործընթացների ուսումնասիրության հետ։ Առարկան ներառում է լայն սպեկտր, ինչպիսիք են օրինակ դեմ առ դեմ զրույցը, զանգվածային լրատվության միջոցները, հեռուստատեսային հեռարձակումը։ Հաղորդակցության ուսումնասիրությունները վերլուծում են նաև, թե ինչպես են մեկնաբանվում հաղորդագրությունները կոնտեքստում կախված իրենց քաղաքական,տնտեսական, մշակութային, սեմիոտիկ, սոցիալական չափորոշիչներից։ Վիճակագրությունը, որպես հաղորդակցության գիտական հետազոտությունների մեջ քանակական մոտեցում, ներառված է հաղորդակցության գիտական հետազոտություններում պահանջները հիմնավորելու համար[57]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.