Շվեյցարիայի դաշնային պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Դաշնային Պալատ, (գերմ.՝ Bundeshaus, ֆր.՝ Palais fédéral, իտալ.՝ Palazzo federale, ռոմանշ.՝ Chasa federala, լատին․՝ Curia Confœderationis Helveticæ) վերաբերում է Բեռնում գտնվող մի շենքի, որտեղ գտնվում է Շվեյցարիայի Դաշնային Ասամբլեան (օրենսդիր մարմին) և Դաշնային Խորհուրդը (գործադիր իշխանություն)։ Այն բաղկացած է կենտրոնական ասամբլեայի շենքից և երկու թևաշենքերից (արևելյան և արևմտյան), որտեղ գտնվում են կառավարության գերատեսչությունները և գրադարանը։
Տեսակ | խորհրդարանի շենք |
---|---|
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Բեռն |
Վայր | Bundesplatz? |
Հասցե | 3011 և 3005 |
Փողոց | Bundesplatz? (3) |
Ճարտարապետական ոճ | նեոռենեսանս և Բոզար |
Կազմված է | Q121483739? |
Մասն է | list of cultural properties in Bern / Inner City (West)? և Հին քաղաք (Բեռն) |
Սեփականատեր | Federal Office for Buildings and Logistics? |
Բնակիչ | Շվեյցարիայի դաշնային խորհուրդ և Շվեյցարիայի դաշնային ժողով |
Օգտագործվում է | պաշտոնական նստավայր |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1902 |
Բացված | ապրիլի 1, 1902 |
Ճարտարապետ | Հանս Վիլհելմ Աուեր |
Ժառանգության կարգավիճակ | Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[2][3] |
Պաշտոնական կայք |
Երկու պալատները, որտեղ Ազգային խորհուրդը և Նահանգային խորհուրդը հանդիպում են բաժանված են Գմբեթային սրահով։ Գմբեթն ունի 64 մետր արտաքին բարձրություն և 33 մետր ներքին բարձրություն։ Խճանկարը , որը գտնվում է կենտրոնում, ներկայացնում է Դաշնային գերբը լատիներեն կարգախոսի հետ Unus pro omnibus, omnes pro uno (Մեկը բոլորի համար, բոլորը մեկի), որը շրջապատված էր 22 գավառների գերբերով, որոնք գոյություն են ունեցել 1902 թվականին։ Յուրա գավառի գերբը, ստեղծված 1979 թվականին, տեղադրվել է խճանկարից դուրս։
Անունը և՛ գերմաներենով, և՛ ռումիներենով նշանակում է «դաշնային տուն», մինչդեռ ֆրանսերեն և իտալերեն անվանումներն երկուսն էլ թարգմանվում են, որպես «Դաշնային պալատ»։