From Wikipedia, the free encyclopedia
Շչի (ռուս.՝ щи), ռուսական ազգային ջրալի ապուրի տեսակ։
Շչիի բաղադրիչները | |
Ենթատեսակ | ապուր, կերակուր և Q12105883? |
Առաջացման երկիր | Ռուսական կայսրություն |
Shchi Վիքիպահեստում |
Շչին հանդիսանում է ռուսական խոհանոցի հիմնական տաք կերակուրներից մեկը։ Ժամանակակից շչին ծագել է 19-րդ դարից ոչ շուտ, երբ գյուղացիների կողմից սկսեց մշակվել կաղամբը[1]։ Շչին օգտագործում էին հասարակության բոլոր շերտերը և հիմնականում տարբերությունն այն էր, որ հարուստների շչին առավել հագեցած էր բանջարեղենով և համեմունքներով, իսկ չքավորների մոտ այն աղքատիկ էր։
Ամբողջովին հագեցած շչին պատրաստվում էր թարմ կամ թթու դրած կաղամբով, իսկ հաճախ նաև կաղամբին փոխարինող ավելուկով, եղինջով և շաղգամով[2]։ Դրան ավելացվում է միս, հազվադեպ նաև ձուկ և սունկ, արմատապտուղներ` գազար, մաղադանոս, համեմունքներ` սոխ, նեխուր, սխտոր, սամիթ, պղպեղ, դափնետերև, համեմված աղաջուր, թթվասեր, խնձոր և այլն։ Թթվաշ համը շչիի գլխավոր առանձնահատկությունն է, որը այն կարող է ստանալ ոչ միայն կաղամբից, այլ նաև ավելուկից, խնձորից կամ աղ դրած սնկերից։ Ներկայումս շչիին ավելացվում է նաև կարտոֆիլ, որը թանձրացնում է ապուրը։ Մսով շչին հիմնականում եփում են տավարի մսի արգանակով։ Ռուսաստանի որոշ շրջաններում օգտագործում են խոզի միս կամ թռչնամիս, սակայն դա այնքան էլ չի համընկնում ռուսական դասական խոհանոցի բաղադրատոմսին։ Պահքի օրերին պատրաստում են միայն բանջարեղենային կամ սնկային շչի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.