Շոշի դղյակ
From Wikipedia, the free encyclopedia
Շոշի դղյակ ((պարսկերեն՝ قلعه شوش), ֆր.՝ Château de Suse), դղյակ Իրանի Խուժիստան (Խուզեստան) նահանգում[2]՝ Էլամի հնագույն մայրաքաղաք Շոշի ավերակներում։ 1890-ական թվականների վերջերին կառուցել է ֆրանսիացի հնագետ Ժան-Մարի Ժակ դը Մորգանը՝ որպես ապահով բազա հնագիտական պեղումների ու հետազոտությունների համար։ Դղյակը նմանվում է Ֆրանսիայի միջնադարյան համանման շինություններին։ Կառուցել են տեղացի վարպետները, երկու այլ հնավայրերից՝ Դարեհի պալատից և Էլամի արքա Չողազանբիլի զիկկուրատից բերված աղյուսներով։ Վեր է խոյացել մի բլրի (թեփեի) գագաթին, որն ինքն էլ, թերևս, պարունակում է անցյալի արժեքավոր մասունքներ։ Դա մի նմուշօրինակ է՝ պահպանված հնագիտության նախագիտական շրջափուլից, երբ հետազոտողները աղավաղում կամ ավերում էին հնավայրերը դրանց ուսումնասիրման ընթացքում։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Շուշ[1] |
Վարչական միավոր | Շուշ |
Երկիր | Իրան[1] |
Shush Castle Վիքիպահեստում |
Նախկինում Ֆրանսիայի կառավարության սեփականությունը համարված դղյակը 1979 թվականի իրանական հեղափոխությունից հետո փոխանցվել է իսլամական հանրապետությանը և ներկայումս ծառայում է որպես թանգարան։ Նրա հանրահայտ ցուցանմուշներից է Համմուրաբիի օրենքների սեպագիր արձանագրությունները պարունակող կավե տախտակը, որը ցուցադրվել է նաև Փարիզի Լուվր թանգարանում։
Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ դղյակը զգալիորեն վնասվել էր, բայց հետագայում ամբողջությամբ նորոգվել, վերակառուցվել է Իրանի կառավարության ջանքերով։