From Wikipedia, the free encyclopedia
Շիվինի, Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներից՝ դիցակարգի գերագույն եռյակում՝ երրորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո։ Շիվինիի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինի բերդաքաղաքները։ Ուրարտական հաշտից ցանկի համաձայն՝ Շիվինիին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար։ Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում։ Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով։
Շիվինի | |
---|---|
Տեսակ | աստված |
Դիցաբանություն | Վանի թագավորության դիցարան |
Սեռ | արական |
Ասպարեզ | Արեգակ |
Կապված կերպարներ | նույնացվում է թևավոր շրջանի հետ |
Հատկանիշներ | Վանի թագավորության Արևի աստված |
Urartian deities Վիքիպահեստում |
Անուն | Պատկեր | Նույնացում | Ծագում | Զոհաբերության ծավալ |
---|---|---|---|---|
Խալդի | Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։ | պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։ | 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ | |
Թեյշեբա | Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։ | Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ | 6 եզ, 12 ոչխար | |
Շիվինի | Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։ | Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։ | 4 եզ, 8 ոչխար |
Հայկական սովետական հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 511)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.