Շառլ Օգյուստեն Կուլոն
From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Օգյուստեն Կուլոն (ֆր.՝ Charles-Augustin de Coulomb, հունիսի 14, 1736(1736-06-14)[4][5][6][…], Անգուլեմ - օգոստոսի 23, 1806(1806-08-23)[5][4][6][…], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի ֆիզիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1781)։ Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները։ Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք)։ 1781 թվականին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները։ Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները։ Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար։ Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն)։
Ծնվել է | հունիսի 14, 1736(1736-06-14)[4][5][6][…] Անգուլեմ |
---|---|
Մահացել է | օգոստոսի 23, 1806(1806-08-23)[5][4][6][…] (70 տարեկան) Փարիզ, Փարիզի շրջան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, սպա, ռազմական ինժեներ, ռազմական գործիչ և զինվոր |
Գործունեության ոլորտ | էլեկտրամագնիսականություն և Գրունտների մեխանիկա |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Լեհական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Չորս ազգությունների քոլեջ և École royale du génie de Mézières?[7] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Պարգևներ | |
Charles Augustin de Coulomb Վիքիպահեստում |