From Wikipedia, the free encyclopedia
Շամպայն, խաղողի փրփրուն գինի։ Հերմետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։ Շամպայն է կոչվում Ֆրանսիայի Շամպայն նահանգի անունով, որտեղ առաջին անգամ XVII դարի վերջին այն մշակվել է։ Երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման պրոցեսը կոչվում է շամպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շամպայնացումը կատարվում է 0․8 լիտր տարողությամբ հերմետիկ փակված շշերում, հնացվում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։ Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0, 3%), ամենաանապակ (0, 8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։ Իսկական Ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ մոտավորապես 49 միլիոն պղպջակներ կան։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամպայն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամպայն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Շամպայն | |
---|---|
Ենթատեսակ | փրփրուն գինի և French wine? |
Ծագման երկիր | Ֆրանսիա |
Անվանված է | Շամպայն |
champagne.fr | |
Champagne (drink) Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.