գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Շահումյան (նախկին անվանումը՝ Յուվա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից` մոտ 1 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Շահումյան 1950 թ. ապրիլի 19-ին[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Շահումյան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Մակերես | 15,56 կմ² | ||
ԲԾՄ | 830 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼3752 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շահումյանի մշտական բնակչությունը կազմել է 3752, առկա բնակչությունը՝ 3613 մարդ[3]։ Մինչև 1918-1920 թթ. գյուղում ապրել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ, այնուհետ եղել է հայաբնակ[4]։ Ներկայումս բնակվում են հայեր, որոնց նախնիների մի մասը եկել է 1828-1829 թթ. Խոյի շրջանից[2]։
Շահումյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղի տարածքում առկա է բրուտագործական կավահողի հսկայական պաշարներ և գյուղում մեծ զարգացում է ապրել բրուտագործությունը, բացի մեծ թվով անհատներից գործել է կոլխոզի բրուտագործական արհեստանոցն՝ իր թրծման փռով և խանութով։ Խանութեր են ունեցել նաև Արտաշատում, Գյումրիում և Երևանում։ Մինչև այժմ մի քանի անհատներ գյուղում խեցեգործական իրեր և թոնիր են պատրաստում։ Դրա հիման վրա սովետական շրջանում գյուղում ստեղծվել է խեցե իրերի և կերամիկայի մեծ գործարան։
Գյուղի տարածքում 1962 թ. հիմնվել է Արտաշատի պահածոների գործարանը (Արտֆուդ), մանրահատակի ֆաբրիկան, բեռնաուղևորատար ավտոձեռնարկությունը, գյուղ-տեխնիկայի բազան, վերամբարձ կռունկների վարչությունը, հայկոոպ բազան, պանրի գործարանը, 5-րդ տրեստի ավտոշարասյունը, կերամիկայի գործարանը, մեխ. գործարանը, Արտաշատի ճան-շինը, որոնք այժմ միացվել են Արտաշատին։ Գյուղում գործել է գյուղ մթերման կետը (եկեղեցու տարածքում) և գինու գործարանը։ Կոլտնտեսությունը լավագույն տարիներին ունեցել է խոշոր խոզաբուծարան ու թռչնանոց, խոշոր ու մանր անասնահոտ և տարածաշրջանում եզակի գոմեշի ֆերմա։
Գյուղը ունի մոտ 1100 տնտեսություն։ Շահումյան համայնքի վարչական տարածքը կազմում է 1900 հա, որից՝ 1500 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, 150 հա՝ տնամերձ։
== Պատմություն ==Գյուղը հիմնադրվել է Արտաշատ հինավուրց քաղաքի հետ, անվանվել է Օվայ (դաշտատեղ, անապատ)։ Հետագայում ըստ հայագետ Անահիտ Խաչատրյանի անունը վերափոխվել է Եուվայ, Յուվա։ Ղեվոնդ Ալիշանը իր «Հայոց պատմություն» աշխատության 309-էջում գրում է «Ովայք կամ Ովայից գյուղը Ոստան գավառի Յուվա գյուղն է որտեղից է Հովհանես Օվայեցի կաթողիկոսը (832-853 թ.):
Սովետական կարգերի հաստատումից հետո գյուղում ստեղծվում է «Արյունոտ կիրակի» կոմունան։ Կոլեկտիվացման տարիներին կազմակերպվում է նաև կոլխոզ և համար երկու սովխոզ որը Կիրովի սպանությունից հետո կոչվում է Կիրովի անվան կոլխոզ և Կիրովի սովխոզ, որը հետագայում դառնում է առանձին գյուղ (Այժմ Տափերական)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.