Նպատակային սպանություններ
From Wikipedia, the free encyclopedia
Նպատակային սպանություններ (անգլ.՝ targeted killing), պետության կողմից կանխամտածված կերպով մեկ կամ մի քանի նախապես հայտնի անձանց մարտի դաշտից դուրս կյանքից զրկելն է։
Նպատակային սպանությունների պրակտիկան կիրառվել է Սալվադորում, Նիկարագուայում, Կոլումբիայում և Հայիթիում 1980-1990 թվականների քաղաքացիական անկարգությունների ժամանակ։ Նպատակային սպանությունները օգտագործվել են նաև Սոմալիում, Ռուանդայում և Բալկանյան թերակղզում Հարավսլավական պատերազմների ժամանակ։ ԱՄՆ-ն նույնպես դիմել է նպատակային սպանությունների մարտավարությանը, մասնավորապես՝ վերացնելու համար այնպիսի անձանց, ինչպիսիք են Ուսամա բեն Լադենը և Անվար ալ-Ավլակին։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը նշված մարտավարությունն է կիրառել չեչեն ահաբեկիչների առաջնորդների, մասնավորապես՝ Խատաբի, Դուդաևի, Բասաևի, Յանդարբիևի դեմ[1]։
Նպատակային սպանությունները, որպես հակառակորդի կարևոր դեմքերի ոչնչացման ռազմական մարտավարություն, Իսրայելի կողմից օգտագործվում են 1956 թվականից[2]։ Նպատակային սպանությունները ԱՄՆ-ի կառավարության կողմից վերահսկվել են են Ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում[3]։ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում նպատակային սպանությունների մարտավարության օգտագործումը տարածում է ստացել, հատկապես հաճախ են մարտական անօդաչու սարքեր օգտագործվել Աֆղանստանում, Պակիստանում կամ Եմենում գործողությունների ընթացքում։