Նոր կրոնական շարժում
կրոնական համայնք կամ հոգևոր խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Նոր կրոնական շարժում (կրճատ.՝ ՆԿՇ, անգլ.՝ New Religious Movement (NRM) կրոնական կամ նմանատիպ կրոնական խումբ/կազմակերպություն, որն առաջացել է համեմատաբար վերջերս (ամենահինը 19-րդ դարի կեսերից ոչ շուտ) և ունի զգալի տարբերություններ վարդապետության մեջ «ավանդական» («հիմնական») կրոնական շարժումների հետ (շատ հաճախ կրոնական սինկրետիզմի տեսքով)[2][3][4][5][6]։ Ներկայումս ՆԿՇ-ները այլ կրոնական շարժումներից տարբերելու ընդհանուր ընդունված չափանիշներ չկան։ «Նոր կրոնական շարժում» տերմինը տարածել է բրիտանացի սոցիոլոգ Էյլին Բարքերը[7]։
Որոշ նոր կրոնական շարժումների առաջացման պատմությունը կապ ունի նախկինում գոյություն ունեցող այլ կրոնական կազմակերպությունների կամ դավանանքների հետ, իսկ մյուսներն առաջացել են նախկինում գոյություն ունեցողներից անկախ։ Նոր կրոնական շարժումները շատ բազմազան են իրենց գաղափարախոսությամբ և գործունեությամբ։
Նոր կրոնական շարժումների վերաբերյալ ակադեմիական հետազոտությունները սկսել են զարգանալ 1970-ականներին։ Այժմ գոյություն ունեն մի քանի հետազոտական կազմակերպություններ և մի քանի գրախոսվող գիտական ամսագրեր, որոնք մասնագիտացած են այս թեմայի շուրջ։ Ժամանակակից դարաշրջանում ՆԿՇ-ների առաջացման և աճի պատճառները հետազոտողները փնտրել են աշխարհիկացման, գլոբալացման, ավանդականացման, սոցիալական մասնատման, անհատականացման և ռեֆլեքսիզմի սոցիալական գործընթացներում։
Ըստ հետազոտողների, այժմ ամբողջ աշխարհում կան մոտ տասնյակ կամ հարյուր հազարավոր նոր կրոնական շարժումներ, ճշգրիտ թիվը անհայտ է[3]։ Այս խմբերի մեծ մասը փոքր է[3]՝ բաղկացած են մի քանի տասնյակից։ Ավելի մեծ ՆԿՇ-ներում մասնակիցների թիվը հասնում է մի քանի հազարի, իսկ շատ քչերի դեպքում այն գերազանցում է նույնիսկ միլիոնը և կարող է հասնել տասնյակ միլիոնների[3]։ Աշխարհի բոլոր ՆԿՇ-ների հետևորդների ընդհանուր թիվը 2012 թվականի դրությամբ կազմել է առնվազն 100 միլիոն մարդ, նրանց մեծ մասն ապրում է Ասիայում[3] և Աֆրիկայում[8], բայց նրանք ոչ մի երկրի բնակչության մեծամասնություն չեն կազմում[8]։
Նոր կրոնները սովորաբար ստանում են թշնամական արձագանք հին կրոնական կազմակերպությունների և որոշ աշխարհիկ հաստատությունների կողմից։
Արևմտյան շատ երկրներում գոյություն ունի աշխարհիկ հակակուլտային և քրիստոնեական հակակուլտային շարժումը, որն առաջացել է 1970-ական և 1980-ական թվականներին՝ որպես հակազդեցություն նոր կրոնական խմբերին, որոնք այն ժամանակ ի հայտ են եկել մեծ քանակի խմպերով[9]։ Ռուսաստանում հակակուլտային շարժումը և նրա աջակիցները (մարդկանց հարազատներ, որոնք տուժել են որոշ ՆՇԿ-ների ասոցիալական գործունեությունից, ինչպես նաև այն մարդիկ, որոնց նրանք դիմել են օգնության համար՝ պատմական կրոնների հոգևորականները, հոգեբույժները և իրավաբանները), ապահովելով Ռուսաստանում ավանդական կրոնների մեծամասնության և մի շարք պետական գերատեսչությունների աջակցությունը հանդես են եկել որպես ընդդիմություն ՆՇԿ-ներին, դիտելով դրանք որպես «տոտալիտար աղանդներ և կործանարար պաշտամունքներ»։ Այս գործողությունները հանգեցրել է 1997 թվականին «Խղճի ազատության և կրոնական միավորումների մասին» օրենքի ստեղծմանը, որը հնարավորություն է տվել որոշ չափով սահմանափակել ՆՇԿ-ի գործունեությունները երկրում[10]։