From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի եկեղեցի (նորվ.՝ Den norske kirke, նորվ.՝ Den norske kyrkja), լյութերական եկեղեցիներից մեկը, որը համարվում է Նորվեգիայի պաշտոնական եկեղեցին։ Մինչև 1969 թվականն այն կոչվում էր «պետական եկեղեցի» (նորվ.՝ statskirken): Պաշտոնական եկեղեցու գլխավորն այսօր համարվում է Նորվեգիայի թագավորը, իսկ դրա կառավարումը իրականացնում է Նորվեգիայի եկեղեցու և մշակութային հարցերի նախարարությունը։
Մասն է | Lutheranism in Norway | |
---|---|---|
Ստեղծում | 1537 | |
Կրոն | լյութերականություն | |
Հիմնադիր | Christian III of Denmark | |
Երկիր | Նորվեգիա | |
Անդամակցություն | Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ, Communion of Protestant Churches in Europe | |
Կազմակերպչաիրավական ձև | den norske kirke | |
Պաշտոնական կայք | kirken.no |
2012 թվականի մայիսի 21-ին եկեղեցին առանձնացել է պետությունից[1]։
Նորվեգիայի եկեղեցին պատկանում է լյութերական եղեղեցիների շարքին։ Լյութերականներն իրենց հավատի հիմքը համարում են բացառապես Աստվածաշունչը։ Բացի այդ, Նորվեգիայի եկեղեցին ճանաչում է հետևյալ հիմնարար հանգանակները.
Նորվեգիայի եկեղեցին պատկանում է լյութերական ուսմունքին։ Համաձայն այդ ուսմունքի՝ Աստվածաշունչը պատմում է Աստծո պահանջների և պարգևների կամ էլ օրենքի և մարգարեությունների մասին։ Դա նշանակում է, որ Հին կտակարանն Աստծո օրենքների պատմությունն է, որոնց խախտման համար մարդիկ զոհաբերություն են մատուցում բարձրյալին ու այդ կերպ մեղքերին թողություն է շնորհվում։ Իսկ Նոր կտակարանում ներկայացված է, որ վասն մեղաց մարդոց Հիսուս Քրիստոսը մահացավ՝ խաչ բարձրանալով։
Ինչպես և քրիստոնեության մյուս ճյուղերում, լյութերականության մեջ նույնպես եկեղեցին ընդունում է, որ Հիսուս Քրիստոսի գալուստը հինկտակարանյան մարգարեություն էր Մեսիայի մասին։
Լյութերական աստվածաբանության, այդ թվում և Նորվեգիայի եկեղեցու հիմքն այն է, որ մարդու միակ փրկությունը բացառապես հավատքն է։ Այս հարցի շուրջ մի հայտարարի չգալու պատճառով էր, որ միմյանցից առանձնացան լյութերականությունը ու Հռոմի կաթոլիկ եկեղեցին։ Համաձայն Նորվեգիայի եկեղեցու ուսմունքի՝ մարդը չի կարող փրկվել իր արարքների ու բարեպաշտության շնորհիվ, այլ միայն Հիսուս Քրիստոսի՝ միակ Փրկիչը լինելու հավատով։
Նորվեգական եկեղեցու խորհուրդներից են՝
Բայց նաև օգտագործում է այլ խորհուրդներ քույր եկեղեցիներից, որոնցից է, մասնավորապես, քահանայությունը։ Նորվեգիայի եկեղեցին ընդունում է նաև համագոյության վարդապետությունը։
Մկրտությունն մեղքերից մաքագործող արարողություն է։ Մկտված անձինք եկեղեցի են մտնում արդեն որպես Աստծո զավակներ։ Մկրտության արարողության ժամանակ մկրտվողին ջրով լվանում են։ Ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու՝ Նորվեգիայում մյուռոն չեն օգտագործում։
Համաձայն լյութերական ուսմունքի՝ հացը և գինին վերածվում են Մարմնի և Արյան և իսկապես տեղի է ունենում Քրիստոսի զոհաբերումը։ Բողոքականությունը խորհուրդը համարում է հիշատակ և նշում, որ Քրիստոսն այդտեղ ներկա է «հացի մեջ, հացի հետ և հացի տակ» (Մ. Լյութեր)։ Սա նշանակում է, որ հացը զուտ տեսանելի նշան է, սիմվոլ, որի միջոցով Քրիստոսը հաղորդակցվում է մեզ հետ։ Լյութերից ավելի առաջ գնալով՝ Ժ. Կալվինը ստեղծեց աստվածաբանություն, ըստ որի՝ հացը և գինին օգտագործում ենք լոկ որպես հիշատակ և ձև՝ հիշելու համար Քրիստոսի զոհաբերումը, իսկ Քրիստոսն, անկախ այդ «խորհրդանիշերից», միևնույն է, ներկա է արարողությանը[2]։ Իսկ կաթոլիկ եկեղեցում, ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, որպես «Քրիստոսի մարմին» օգտագործվում է բաղարջ՝ անթթխմոր հաց, սակայն որպես «Քրիստոսի արյուն» օգտագործվում է գինի, որին գոլ ջուր է խառնվում։ Այս հանգամանքը Կաթոլիկ եկեղեցին հիմնավորվում է խաչելությունից հետո հռոմեական զինվորի գեղարդի հարվածից Հիսուս Քրիստոսի կողից հոսած ջրով և արյամբ (Հովհ. 19։36), որը, սակայն, տեղի է ունեցել խորհրդի հաստատումից հետո։ Իրականում հանգամանքը առավելապես կապված է Քրիստոսի բնությունների մասին Քաղկեդոնի ժողովի որոշումների հետ[3]։ Այլ է կողմնորոշումը նաև աստվածաբանական հարցում։ Ի տարբերություն Հայոց Եկեղեցու, որտեղ հացը և գինին «փոխակերպվում» են Քրիստոսի Մարմնի և Արյան (մնալով հաց և գինի՝ Սուրբ Հոգով հոգևոր հատկությամբ են օժտվում), Կաթոլիկ եկեղեցում կիրառվում է «գոյացափոխություն» տերմինը, ինչը նշանակում է, որ հացը և գինին այդ պահին դադարում են հաց և գինի լինելուց և իրավամբ փոխում են իրենց գոյությունը՝ վերածվելով Մսի և Արյան[3]։ Լատին եկեղեցում հաղորդություն տրվում է միայն չափահաս և գիտակից մարդկանց։ Սակայն աշխարհականներին տրվում է միայն հացը՝ Մարմինը, իսկ գինին՝ Արյունը, ըմպում են միայն հոգևորականները[4]։ Ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսը ներկա է գտնվում հացի և գինու մեջ։
Ժամերգությունը (նորվ.՝ gudstjeneste կամ høymesse) Նորվեգիայի եկեղեցում կարևոր իրադարձություն է ծխի համար։ Նորվեգիայի ամբողջ տարածքում ժամերգությունները հիմնականում սկսվում են կիրակի առավոտյան՝ 11.00-ին։ Սակայն երբեմն կարող է այդ ժամը փոփոխության ենթարկվել։ Եթե մի քահանա հովվություն է անում մի քանի ծխական համայնքներում, ապա հնարավոր է, որ կիրակի օրերին սրբազան արարողություններ չկատարվեն։ Մկրտությունը, հաղորդությունն ու կոնֆիրմացիան (օծումը) իրականացվում են որպես հանդիսավոր հրապարակային ակտ, բայց ոչ որպես խորհուրդ։ Իսկ հուղարկավորման ծեսն ու պսակադրությունը հատուկ խորհրդով են իրականացվում։ Եկեղեցիների մեծամասնությունում կիրառվում է «Նորվեգիայի եկեղեցու պատարագամատույցը» (նորվ.՝ Gudstjenestebok for den norske kirke): Որոշ ծխերում պատարագներն անցնում են այլ կերպ՝ առավել վառ և լուսավոր։
Պատարագի արարողությունը Նորվեգիայի եկեղեցում հիմնված է կաթոլիկ պատարագի վրա։ Գործնականորեն շատ քիչ են տարբերվում այս երկու եկեղեցիների պատարագի արարողությունները։
Ժամանակակից Նորվեգիայի եկեղեցում ժամերգությունը հետևյալ կերպ է ընթանում[5].
Եթե պատարագի ընթացքում մկրտություն է տեղի ունենալու, ապա այն հիմնականու իրականցվում է Gloria-ից կամ փառաբանական աղոթքներից հետո։
Օծումը Սուրբ Հոգով օծվելը, կնքվելը կամ Սուրբ Հոգու կնիքն իր վրա ընդունելը, որ կատարվում է Հիսուս Քրիստոսի՝ Օծյալ Փրկչի անունով մկրտվելուց հետո։ Այդ օծումից ի վերուստ սահմանված է Հիսուսին հավատացողների համար, ովքեր մաքրված են նրա քավչարար արյան և հրաշափառ Հարության զորության շնորհիվ։ Սուրբ Հոգու Օծումը Աստծո Ուխտի հաստատումն է, որով քրիստոնյան կնքվում է որպես Աստծո ընտրյալ, և որով հաստատագրվում է նրա սրբացումը։
Նորվեգիայի եկեղեցու ծիսակատարություններից է համարվում օծման խորհուրդը։ Մինչ օծում սկսելը, եկեղեցին աղոթում է նրա համար։ Դրա իմաստը կայանում է վավերացումը (լատին․՝ confirmatio). Աստված հաստատում է խոստումը, որը տրվել էր համայն մարդկությանը՝ սուրբ մկրտության մասին։ Բողոքականները հերքում են կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հասկացությունը, ըստ որի օծումը խորհուրդ է։ Նրանք այն անցկացնում են որպես պարտադիր նախապայման՝ հաղորդությունից առաջ։ 1736 թվականին օծման խորհուրդը պարտադիր դարձավ Նորվեգիայի բոլոր քաղաքացիների համար։
Ի տարբերություն կաթոլիկության և ուղղափառության, լյութերական եկեղեցին մեղքերի թողությունը ոչ միայն քահանաներին է վստահում, այլև սովորական հավատավոր մարդկանց։ Անձամբ Մարտին Լյութերը կարծում էր, որ խոստովանությունը կարևոր հանգամանք է մեղքերի գիտակցության համար և դա համարում պաստորների պարտականությունը։ Նորվեգիայի եկեղեցում գոյություն ունի խոստովանության արարողություն, որը վերջին տարիներին մեծ ճանաչում է գտնում։ Սովորաբար խոստովանությունը կատարվում է քահանայի սենյակում կամ ապաշխարողի տանը։ Որոշ եկեղեցիներում կան խոստովանատուն կամ խոստովանարան։ Խոստովանությունը կարևոր դեր է կատարում լեստադիանների համար, որոնք հիմնականում տարածված են Հյուսիսային Նորվեգիայում (Թրոմսում և Ֆինմարքում)։ Այս հավատքի ներկայացուցիչները հիմնականում իրենց մեղքերը խոստովանում են այն հավատացյալներին, ու ամենաշատն են վստահում ու պարտադիր պայման չեն համարում, որ անպայման քահանայի մոտ մեղքերի թողության գնան։
Համաձայն լյութերական եկեղեցու՝ պսակադրությունն առաջին հերթին քաղաքացիական հարց է։ Սակայն այն պաշտոնական վավերացման է ենթարկվում եկեղեցու ներսում՝ հատուկ ծիսակարգի ժամանակ։ Գոյություն ունեն հատուկ աղոթքներ, որոնք հղվում են առ Աստված ամուսնացողների համար։
Նախկինում Նորվեգիայի եկեղեցին պսակադրությունը համարում էր անքակտելի երևույթ և չէր ներում ապահարզանները։ Սակայն հատկապես 20-րդ դարից հետո այս դիրքորոշումը փոխվում է։ Քահանաները օրինական են համարում բաժանման իրավունքը։ Համաձայն ամուսնության մասին նորվեգական օրենքի՝ եթե քահանան չի ընդունում բաժանվածների՝ ամուսնանալու իրավունքը, նա կարող է հրաժարվել այդ ծեսն անցկացնելուց։
1992 թվականից թեժ բանակցություններ են գնում համասեռականների մասին. քննարկումների գլխավոր թեման միասեռ ամուսնությունների հարցն է։ 2007 թվականին Եկեղեցական խորհուրդն այդ հարցը թողեց եպիսկոպոսների հայեցողությանը[6]։ 2016 թվականի ապրիլի 11-ին Նորվեգիայի եկեղեցու սինոդը որոշում կայացրեց եկեղեցիներում կատարել միասեռ ամուսնություններ (այն կատարվեց քվեարկությամբ. 115 մարդկանցից կողմ քվեարկեցին 88 քահանաներ)։ «The Local» հաղորդում է, որ «արդեն 4200 մարդ լքել է եկեղեցին 2016 թվականի սկզբից… Հավատացյալների մեծ մասը եկեղեցու գրկից հեռացավ ապրիլին»[7]։
Քահանաների ձեռնադրությունը կատարվում է օրհնության շրջանակներում։ Նորվեգիայի եկեղեցում կարող են ձեռնադրվել այն քահանաները (լինեն կին, թե տղամարդ), որոնք արժանի են այդ աստիճանին և ունեն բավարար չափով գիտելիքներ հոգևոր ասպարեզում։ Եպիսկոպոսի աստիճանի շնորհումը կատարվում է հատուկ ծիսակարգի ժամանակ։ Սարկավագները, կատեղեթներն ու կանտորները Նորվեգական եկեղեցում կոչվում են վիգսել (նորվ.՝ vigsel): Այս աստիճանները շնորհվում են միայն օրհնության կարգով։ Առանց դրանց հնարավոր չէ նորվեգական լյութերական եկեղեցում կատարել որևէ քրիստոնեական արարողություն։
Նորվեգիայի եկեղեցում, սկսած 1961 թվականից, թույլատրված է կանանց ձեռնադրությունը, այդ թվում՝ հնարավոր է նաև կնոջը եպիսկոպոսի բարձրագույն աստիճանի շնորհումը[8]։
Նորվեգիայի եկեղեցին եպիսկոպոսասինոդական եկեղեցի է։ Այն բաժանված է տասնմեկ եպիսկոպոսությունների.
Թեմեր | Աթոռներ | Կոմսություններ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
Օսլո | Օսլո | Օսլո, Ասքեր և Բերում կոմունաներ (Աքերսհուս կոմսություն) | Օսլոյի եպիսկոպոսը պատասխանատու է նաև խուլերի և բանակային ծխերի համար (տնային եկեղեցիների վաժին) |
Բորգ | Ֆրեդրիկստադ | Աքերսհուս (բացառությամբ Ասքերի և Բերումի), Էսթֆոլ | |
Համար | Համար | Օպլանդ, Հեդմարք | |
Թունսբերգ | Թյոնսբերգ | Բուսկերուդ, Վեսթֆոլ | |
Ագդեր և Թելեմարք | Քրիսթիանսան | Վեսթ Ագդեր, Թելեմարք, Էսթ Ագդեր | |
Ստավանգեր | Ստավանգեր | Ռուգլան | |
Բյորգվին | Բերգեն | Սոգն օգ Ֆյուրանե, Հորդալան | Բյորգվինի եպիսկոպոսը պատասխանատու է Նորվեգիայի եկեղեցու աշխատանքի համար արտասահմանում («Ծովագնացների եկեղեցի») |
Մյորե | Մոլդե | Մյորե օգ Ռոմսդալ | |
Նիդարոս | Թրոնհեյմ | Նուր Թրյոնդելագ, Սյոր Թրյոնդելակ | |
Սյոր Հոլուգալան | Բուդյո | Նուրլան | |
Նուր Հոլուգալան | Թրոմսյո | Թրոմս, Ֆինմարք, Շպիցբերգեն |
Նորվեգիայի եկեղեցին համարվում է ինքնավար լյութերական եկեղեցի, սակայն մասնակցում է շատ միջազգային կառույցների աշխատանքներին։ Դրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև.
Նորվեգիայի եկեղեցին պետությունից առանձնացել է 2012 թվականի մայիսի 21-ին։ Դա կայացավ սահմանադրական բարեփոխումների ֆոնին, որն ընդունեց Նորվեգիայի պառլամենտը։ Վերջին տարիներին քննարկումներ են ընթանում եկեղեցու և պետության առանձնացման շուրջ։ Մի շարք դասախոսություններ են կարդացվել այդ հարցի վերաբերյալ[10][11]։
Եկեղեցական կառույցների և քահանաների վարձատրությունն այսօր ընկած են պետության և տեղական իշխանությունների ուսերին[12]։ Եկեղեցու ֆինանսավորման 2/3 մասը տալիս են կոմունաները[13]։ Սակայն ծխական համայնքներ կան, որ քահանաներին վճարելու և եկեղեցական ծախսերի համար իրենք են գումար հայթայթում, երբեմն նաև հավատացյալների հանգանակության միջոցով։
Ռեֆորմացիան կրոնական և հասարակա-քաղաքական շարժում էր Արևմտան և Կենտրոնական Եվրոպայում XVI-րդ և XVII դարի սկզբին, որը նպատակավորված էր ռեֆորմացնել քրիստոնեությունը համապատասխան Աստվածաշնչին։ Այն Դանիայում և Նորվեգիայոմ սկսվել է 1536-ից 1537 թվականներին։ Այդ ժամանակ թագավոր Քրիսթիան III պետական կրոն դարձրեց իր թագավորության ամբողջ տարածքում։
Լյութերի դրույթները ուղղված էին փրկության թղթեր վաճառող եկեղեցու դեմ։ Նա կարծում էր, որ մարդը կարող է փրկության հասնել միայն հավատով, այլ ոչ թե անհեթեթ թղթեր գնելով։ Ըստ Լյութերի՝ հավատի միակ աղբյուրը Աստվածաշունչն է։ Այս ամենի նպատակով Լյութերը առաջադրեց հետևյալ դրույթները.
Բարեփոխումների արդյունքում լյութերականությունը բարելավեց իր դիրքերը։ Կաթոլիկ եկեղեցուն զուգահեռ առաջանում էր բողոքական եկեղեցին։ Աստիճանաբար Ռեֆորմացիան ընդլայնեց իր սահմանները Եվրոպայում։ Հավատացյալների համար կարևոր նշանակություն ուներ այն խնդիրը, թե ինչպես է մարդը փրկվելու գործած մեղքերից։ Հոգևորականները քարոզում էին, թե առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկվել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր անհապաղ այցելել եկեղեցի, օգնել չքավորներին և բարեգործություններով զբաղվել։ Պետք էր նաև եկեղեցու կարիքների համար հատկացնել դրամ։ Կրոնական կառույցը հոգևոր առաջնորդի անունից փրկության թղթեր էր վաճառում, որը կոչվում էր ինդուլգենցիա։ Փրկության թուղթ գնողները ազատվում էին մեղքերից։ 1517 թվականի հոկտեմբերի 31-ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը և մոտակայքում մի հոդված փակցվեց։ Հոդվածի հեղինակը նույն համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մարտին Լյութերն էր։ Լյութերը իր այս գաղափարով շատերին իր կողմնակից դարձրեց և երբ Գերմանիայի կայսր Կարլոս Ե-ն հրաման արձակեց Լյութերի գաղափարախոսությունը արգելափակելու նպատակով Լյութերի կողմնակիցները բողոքով ներկայացան կայսերը։ Դրա արդյունքում Եվրոպայում առաջացավ բողոքական եկեղեցին։ Հաստատվեց "Ում իշխանությունը, նրա հավատը" սկզբունքը, որով առաջնորդվում էին Գերմանաիայի 1/8 մասը։ Այսինքն՝ տվյալ տարածքի կյուրֆուսն էր որոշում իր արեալի կրոնական դավանանքի ուղղությունը։
Նախքան ռեֆորմացիան, նորվեգական հողերը պատկանում էին եկեղեցուն։ Սակայն հետագայում այն լրիվությամբ անցնում է թագավորին։ Նորվեգիայի և Դանիայի եկեղեցիները, որոնք մինչև ռեֆորմացիան կաթոլիկ էին, դուրս եկոն Հռոմի կաթոլիկ եկեղեցուց և ստեղծեցին ազգային առաքելական-լյութերական եկեղեցին։
Ռեֆորմացիայից հետո կամաց-կամաց եկեղեցին անցնում է թագավորների ձեռքը։ 1660 թվականին Դանիա-նորվեգական պետությունը դառնում է բացարձակ միապետություն։ Գրեթե երկու հարյուրամյակի ընթացքում եկեղեցու կառավարումն իրականացնում էին պետական մարմիններ։ Համաձայն 1814 թվականի ընդունված սահմանադրությանը՝ առաքելական-լյութերական եկեղեցին դարձավ Նորվեգիայի պետական կրոնը։
Այսօր էլ Նորվեգիայում գլխավոր եկեղեցին համարվում է Նորվեգական եկեղեցին՝ լյութերականը։
Շվեդա-նորվեգական ունիայի ժամանակահատվածում եկեղեցին շոշափելի փոփոխություններ չարձանագրեց։ 19-րդ դարում ստեղծվեց Եկեղեցու հարցերի նախարարությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիան օկուպացիայի ենթարկեց Նորվեգիայի տարածքը։ Դիմադրության գաղափարախոսը Նորվեգիայի տարածքում դարձավ եկեղեցին։ Եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ հաճախակի էր պաստորների կողմից քարոզվում դիմադրության մասին։ Նրանք քննադատում էին նորվեգական ժամանակավոր կառավարությանը անարդար որոշումների ու կարգադրությունների համար, ինչպես նաև խստիվ դատափետում էին նացիզմը։ 1942 թվականին, Նիդարոսի մայր տաճարում մեծ հանդիսություն էր կազմակերպվել։ Այն նվիրված էր Վիդքուն Քվիսլինգի՝ Նորվեգիայի նախագահ նշանակվելուն, որը երկիրը նացիոնալականացման էր տանում։ Եկեղեցում բոլոր եպիսկոպոսները քննադատեցին ֆաշիստական Գերմանիայի նկրտումները և հրաժարվեցին եկեղեցու սպասավորությունից։ Արդյունքում բոլոր եպիսկոպոսներն ու քահանաների զգալի մասը ներկալվեցին մինչև պատերազմի ավարտը։ Քահաների 90 % հետևեցին եպիսկոպոսների օրինակին և կախերը խզեցին պետության հետ, սակայն քրիստոնեական ծիսակարգեր եկեղեցիներում շարունակեցին իրականացնել։ Դրա պատճառով այցելությունների թիվը Նորվեգիայի եկեղեցիներում կտրուկ աճեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.