![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fa/Operation_Weser%25C3%25BCbung.jpg/640px-Operation_Weser%25C3%25BCbung.jpg&w=640&q=50)
Նորվեգական ռազմագործողություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգական ռազմագործողություն (նորվ.՝ Norwegische Operation) կամ Վեզերյուբունգ Նորդ (գերմ.՝ Weserübung-Nord), Երրորդ Ռայխի ռազմական օպերացիան ընդդեմ Նորվեգական թագավորության։ Այն սկսվել է 1940 թվականի ապրիլին և շարունակվել մինչև հունիսի 8-ը։
![]() | |
Թվական | ապրիլի 9 – հունիսի 8, 1940 |
Մասն է | Դանիա-Նորվեգական ռազմագործողություն |
Վայր | Նորվեգիա և Հյուսիսային ծով |
Արդյունք | գերմանացիների հաղթանակ և Նորվեգիայի ռազմակալում |
Հակառակորդներ | |
![]()
| ![]() |
Հրամանատարներ | |
![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |
Կողմերի ուժեր | |
93,000 զինվոր 1 տանկ | 100,000 զինվոր 72 տանկ |
Ռազմական կորուստներ | |
6602 մահացած և վիրավոր | 5296 մահացած և վիրավոր |
Ընդհանուր կորուստներ |
Գերմանական Վերմախտի Հյուսիսային Եվրոպա ներխուժումից հետո, բրիտանական և ֆրանսիական էքսպեդիցիոն զորքերը ժամանում են Նորվեգիա՝ փորձելով օգնել նորվեգացիներին դիմագրավել ֆաշիստական ագրեսիան։ Չնայած երկրի հյուսիսային հատվածում ունեցած զգալի հաջողությունների, գերմանական ռազմագործողության սկիզբը ստիպում է դաշնակիցներին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Լեհաստան) դուրս բերել զորքերը Նորվեգիայի տարածքից։
Շուտով կոտրվում է նորվեգական բանակի դիմադրությունը, որի արդյունքում թագավորը և կառավարության անդամների մի մասը փախնում են Լոնդոն։ Որոշ նորվեգական խմբավորումներ շարունակում են պայքարը նաև երկրի սահմաններից դուրս։
արդյունքում՝ ռազմագործողությունը ավարտվում է գերմանական Ռայխի լիակատար հաղթանակով և Նորվեգիայի ռազմակալմամբ։