From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Փինեման (հոլ.՝ Nicolaas Pieneman, հունվարի 1, 1809[1][2][3], Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ - դեկտեմբերի 30, 1860[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), նիդերլանդացի նկարիչ, դիմանկարիչ։
Նիկոլաս Փինեման | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1809[1][2][3] |
Ծննդավայր | Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1860[1][2][3] (51 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[4] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստի կոլեկցիոներ, վիմագրող և քանդակագործ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Jan Willem Pieneman, Painter, Father of Nicolaas Pieneman?, Portrait of William III, King of the Netherlands? և The Arrest of Diepo Negoro by Lieutenant-General Baron De Kock? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Հայր | Jan Willem Pieneman? |
Nicolaas Pieneman Վիքիպահեստում |
Ծնվել է 1810 թվականի հունվարի 1-ին Ամերսֆորտում[5][6]։ Հայրը նկարիչ Յան Վիլեմ Փինեմանն է[5][6]։ Նա սովորել է իր հորից[5], նաև դասերի է հաճախել Ամստերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայում[6]։ Ամուսնացած չէ[7]։
1830 թվականին ոսկե մեդալ է ստացել Հոլանդական թագավորական ինստիտուտից՝ «Սիրակուզախում զինվորից սպանված Արքիմեդը» կտավի համար[8][6][9]։ Գլխավորապես նա հայտնի է իր դիմանկարներով, մասնավորապես թագավորական ընտանիքի անդամներին պատկերող[10][6]։ Մարդկային արտաքինը արվեստում պատկերելով գերազանցել է հորը և ավելի մեծ համբավ է ձեռք բերել[6]։ 1855 թվականին, Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված Վիլհելմ II-ի և Վիլհելմ III-ի դիմանկարների համար արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի[8][7]։ Եղել է նաև Նիդերլանդների առյուծի շքանշանի ասպետ (Նիդերլանդներ), Ադոլֆ Նասաուի և Կաղնե թագի (Լյուքսեմբուրգ) շքանշանների կոմանդոր, Բևեռային աստղ (Շվեդիա) շքանշանի ասպետ[11][7][9]։
Ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ․ 1855 թվականին դարձել է Ամստերդամի Arti et Amicitiae գեղարվեստական ընկերության համահիմնադիր և նախագահ[6][7]։ Եղել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մասնավորապես, ստացել է անընդմեջ Ակադեմիայի 8 պատվավոր մեդալ, այդ թվում՝ գիպսե արձանիկի համար[11]։ Հանդիսացել է նաև Նիդերլանդների Արքայական ինստիտուտի անդամ[7][12]։ Աշխատանքների մեծ հավակածուն պահվում է Ռեյկսմյուզեում[13], այդ թվում՝ «Արքայազն Դիֆոնեգորոյի գերեվարումը գեներալ-լեյտենանտ Բարոն դե Կոքի կողմից» կտավը [14]:
Մահացել է 1860 թվականի դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Ամստերդամում 51 տարեկան հասակում[11][6][7]։ Թաղված է Նոր արևելյան գերեզմանատանը[15][16][17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.