Նիզամի Գյանջևի, որի լրիվ անունն է Նիզամ ադ-Դին Աբու Մուհամմադ Իլյաս իբն-Յուսուֆ իբն-Զաքի իբն-Մու'այյադ (պարս.՝ نظامی گنجوی - Nezâmi Ganjevi), (մոտ 1141[1][2][3][…], Գանձակ, Ելտկուզյանների պետություն[4] - 1209[1][2][5][…], Գանձակ, Ելտկուզյանների պետություն), պարսկական գրականության դասական, միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներից մեկը, պարսկական էպիկ գրականության խոշորագույն պոետ-ռոմանտիկ, ով պարսկական էպիկ գրականություն է բերել խոսակցական և իրատեսական ոճերը։ Օգտագործելով թեմաներ ավանդական ժողովրդական բանահյուսության արվեստից և գրավոր պատմական քրոնիկներից, Նիզամին իր բանաստեղծություններով համախմբել է նախաիսլամական և իսլամական Իրանը[6]։

Արագ փաստեր Նիզամի Գյանջևի Աբու Մուհամմեդ իբն Յուսուֆ պարս.՝ نظامی گنجوی, Ծնվել է ...
Նիզամի Գյանջևի Աբու Մուհամմեդ իբն Յուսուֆ
պարս.՝ نظامی گنجوی
Thumb
Ծնվել էմոտ 1141[1][2][3][…]
ԾննդավայրԳանձակ, Ելտկուզյանների պետություն[4]
Մահացել է1209[1][2][5][…]
Մահվան վայրԳանձակ, Ելտկուզյանների պետություն
ԳերեզմանԳանձակ
ՔաղաքացիությունՊարսկաստան
Ազգությունպարսիկ
Մայրենի լեզուպարսկերեն
Կրոնիսլամ
Ազդվել է

Ֆիրդոուսի, Քատրան Թաբրիզի,

Գուրգանի, Թաբարի
Ազդել էՌումի, Սաադի, Հաֆիզ
ԵրկերԽամսե
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և փիլիսոփա
Աշխատանքբանաստեղծ
Ամուսինկիպչակուհի Աֆաք
Ծնողներպարսիկ Յուսուֆ իբն Զաքի և
քրդուհի Ռա'իսա
ԵրեխաներՄոհամմադ
 Nezami Վիքիպահեստում
Փակել

Նիզամիի հերոսառոմանտիկ գրականությունը առաջիկա դարերի ընթացքում շարունակել է ազդեցություն ունենալ ամբողջ պարսկալեզու աշխարհի վրա և դարերի ընթացքում ոգեշնչել է այն երիտասարդ պոետներին, գրողներին և թատերագիրներին, ովքեր փորձել են նմանակել իրեն ոչ միայն Պարսկաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում՝ ներառյալ այնպիսի ժամանակակից երկրների մշակույթները, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը, Աֆղանստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը։ Նրա արվեստը ազդեցություն է ունեցել այնպիսի մեծ պոետների վրա, ինչպիսիք են Հաֆեզ Շիրազին, Ջալալադդին Ռումին և Սաադին։ Նրա հինգ մեծ պոեմները (մասնավի)՝ («Խամսե») բացահայտում և ուսումնասիրում են զանազան թեմաներ տարբեր բնագավառներից և մեծ համբավ են ունեցել, ինչը ապացուցում են նրա ստեղծագործությունների պահպանված ցուցակների մեծ թիվը։ Նրա պոեմների հերոսները՝ Խոսրովը և Շիրինը, Լեյլին և Մեջնունը, Իսկանդերունը մինչ այժմ հայտնի են բոլորի կողմից ոչ միայն ամբողջ իսլամական աշխարհում, այլ նաև այլ երկրներում։

1991 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն պոետի 850-ամյակի կապակցությամբ հայտարարել է Նիզամիի տարի[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.