Ներքին Հանդ
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ներքին Հանդ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1][3][4]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4][5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ներքին Հանդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 9.64 կմ² | ||
ԲԾՄ | 700 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 97[2] մարդ (2011) | ||
Խտություն | 8.1 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ներքինհանդեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Ներքին Հանդը գտնվում է Ծավ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 950 մետր բարձրության վրա[3]։ Արևելքում սահմանակից է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանին[Ն 1]։ Մարզկենտրոն Կապան քաղաքից ուղիղ գծով հեռու է 18 կմ դեպի հարավ-արևելք։
Ներքին Հանդի տեղում հին դարերում եղել է բնակավայր, ինչի մասին են վկայում նաև պահպանված պատմամշակութային հետքերը։ Այն հետագայում լքվել է։ 1827-1828 թվականներին Իրանի Վինա և Արցախի Քարագլուխ գյուղերի մի խումբ հայ ընտանիքներ բնակություն են հաստատել լքված բնակավայրի տարածքում՝ ներկայիս Ներքին Հանդ գյուղից 1․5-2 կմ դեպի հարավ արևելք[3][6]։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային Միության սկզբնական շրջանում ներառված է եղել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի կազմում։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ 2017 թվից ընդգրկված է Կապան համայնքի կազմում[1]։
1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում զգալի կերպով տուժել է, բնակիչները ստիպված են եղել հեռանալ բնակավայրից։ 1993 թվականին ադրբեջանցիները մտել են գյուղ և հրդեհել այն։ Մեկ տարի անց՝ 1994 թվականին, բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնակավայր[3]։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի բնակավայր[4]։
Գյուղի տարածքում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Շինատեղ կոչվող գյուղատեղին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և այլն[7]։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ներքին Հանդի մշտական բնակչությունը կազմել է 97, առկա բնակչությունը՝ 63 մարդ[2][8]։
Ստորև ներկայացված է Ներքին Հանդ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][8]՝
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.