Նեյրոտրանսմիտեր
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Նեյրոտրանսմիտերները քիմիական նյութեր են որոնք սինապսային խոռոչով մի նյարդաբջջից մյուսը ազդանշաններ են տեղափոխում[1]։
Առաջարկվում է այս և Մեդիատորներ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Վերջիններս կուտակված են սինապսային բշտիկներում, որոնք իրենց հերթին դասավորվասծ են աքսոնի վերջավորություններում։ Նեյրոտրանսմիտերները արտազատվում և տարածվում են սինապսային խոռոչ, ապա ամրանում հետսինապսային թաղանթի յուրահատուկ ռեցեպտորներին[2]։ Սովորաբար նեյրոտրանսմիտերները արտազատվում են գործողության պոտենցիալի սինապս հասնելու հետևանքով։ Փոքր ծավալներով, բազային արտազատում տեղի է ունենում նաև էլեկտրական խթանման բացակայության դեպքում։