ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ, Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները սկզբնավորվել են 1991 թվականին Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդի շրջանակներում[1][2]։ 1994 թվականին Ռուսաստանը միացավ Համագործակցություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace) ծրագրին և այդ պահից սկսած ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ մի շարք կարևոր փաստաթղթեր[3] : Ռուսաստան—ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին անվտանգության և համատեղ ծրագրերի հարցերով զբաղվելու համար։ Համագործակցությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այժ զարգանում է մի քանի գլխավոր ուղղություններով. պայքար ահաբեկչության դեմ, ռազմական համագործակցություն, համատեղ գործողություններ և համագործակցություն Աֆղանստանում, արդյունաբերական համագործակցություն և զենքերի չտարածման դեմ ծարագրեր[4]։ 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն միակողմանիորեն որոշեց դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ի պատասխան Ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերակատարության[5]։ 2017 թվականի փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասաց, որ ՌԴ-ն կողմանկից է ՆԱՏՕ-ի հետ ռազmական համագործացկության վերսկսմանը[6]։ 2017 թվականի մարտի վերջերին Խորհուրդը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների կոնֆերանս հրավիրեց Բրյուսելում[7]։