From Wikipedia, the free encyclopedia
Յուզեֆ Պոնյատովսկի (մայիսի 7, 1763[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] - հոկտեմբերի 19, 1813[5][1][2][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[6]), իշխան, Լեհաստանի գեներալ, Ֆրանսիայի մարշալ (1813)։
Յուզեֆ Պոնյատովսկի լեհ.՝ Józef Antoni Poniatowski | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1763[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1813[5][1][2][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[6] |
Գերեզման | St. Leonard's Crypt |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռեչ Պոսպոլիտա |
Մայրենի լեզու | լեհերեն |
Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Andrzej Poniatowski?, մայր՝ Maria Teresa Kinsky von Weichnitz und Tettau? |
Զբաղեցրած պաշտոններ | Q66201009? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Józef Poniatowski? |
Ստորագրություն | |
Józef Antoni Poniatowski Վիքիպահեստում |
1780 թվականից ծառայել է ավստրիական բանակում, 1788 թվականից եղել է Իոսիֆ II կայսեր համհարզը։ 1789 թվականին Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Ավգուստի (որի զարմիկն էր Պոնյատովսկին) հրավերով եկել է Լեհաստան, մասնակցել Լեհաստանի բանակի վերակազմությանը։ 1794 թվականի լեհական ապստամբության ժամանակ հաջողությամբ գործել է պրուսիական, զորքերի դեմ։ 1806-1807 թվականների ռուս-պրուսիական-ֆրանսիական պատերազմում անցել է Նապոլեոնի կողմը։ 1807 թվականին Վարշավայի դքսության ռազմական, մինիստրն էր։ 1812 թվականին կազմել է 100 հազարանոց լեհական բանակ և մասնակցել Ռուսաստանի դեմ Նապոլեոնի արշավանքին, (նապոլեոնյան «Մեծ բանակի» 5-րդ լեհական կորպուսի հրամանատարն էր)։ Մասնակցել է 1813 թվականի Լայպցիգի ճակատամարտին։ Ծանր վիրավոր Յուզեֆ Պոնյատովսկին Էլստեր գետը լողալով անցնելու ժամանակ խեղդվել է։ Վարշավայում Յուզեֆ Պոնյատովսկու պատվին հուշարձան է կանգնեցված (1913)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.