![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/85/Mooncake_ingredients.png/640px-Mooncake_ingredients.png&w=640&q=50)
Յուեբին
From Wikipedia, the free encyclopedia
Յուեբին (չինարեն՝ 月餅, հեշտ՝ 月饼, Փինյին։ yuè bĭng), չինական թխվածքաբլիթ, որը ավանդաբար օգտագործում են Աշնան կեսի տոնին չինական թեյի հետ։ Փառատոնը նվիրված է Լուսնի դիտմանը և նրա երկրպագմանը, իսկ «լուսնային քաղցրաբլիթներ» յուեբինը համարվում է անփոխարինելի նրբախորտիկ։ Ավանդույթ է դարձել նվիրել յուեբիններ բարեկամներին և ծանոթներին[1]։
Արագ փաստեր Յուեբին月餅, Չինաստան ...
![]() Յուեբինի բաղադրիչները | |
Չինաստան | |
Ծագում | |
Տեսակ | Թխվածքաբլիթ |
Ենթատեսակ | թխվածք, Chinese bakery product?, bánh? և Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | Չինաստան |
Հեղինակ | ավանդական |
Բաղադրամասեր | |
Հիմնական | խմոր, լցոն |
Հնարավոր | լոտոս, շոկոլադ, պանիր, մրգեր |
Նույնական ուտեստներ | բանչունգտխու, գեպպեյ |
Սննդային արժեք | |
Կալորիականություն | 1000 կիլոկալորիա |
![]() |
Փակել
Հիմնականում յուեբինները կլոր են կամ քառակուսի, մոտավորապես 10 սմ տրամագծով և 4-5 սմ հաստությամբ, համեմված քաղցր բակլայի մածուկով կամ լոտոսով։ Խճողակը զբաղեցնում է քաղցրաբլիթի մեծ մասը։ Նրա մեջ, որպես լիալուսնի խորհրդանիշ ավելացնում են նաև բադի աղի ձվի դեղնուցը։ 10 սմ-անոց յուեբինը պարունակում է մոտավորապես 1000 կիլոկալորիա[2]։