From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Քրիստոֆ Ադելունգ (գերմ.՝ Johann Christoph Adelung, օգոստոսի 8, 1732[1][2][3][…], Շպանտեկով, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4] - սեպտեմբերի 10, 1806[2][3][5][…], Դրեզդեն[3]), գերմանացի լեզվաբան, քերական և բառարանագիր։ Ադելունգի «Գերմաներենի հանգամանալից դասագիրք» (1782 թ.) և «Վերին գերմանական բարբառի քերականական-քննական լիակատար բառարանի փորձ» (հ. 1–5, 1774–1786 թթ.) աշխատությունները նպաստել են գրական գերմաներենի նորմավորմանը։ Ադելունգի և Ս. Ֆատերի «Սիհրդատ կամ Ընդհանուր լեզվաբանություն, որին որպես լեզվական նմուշ կցված է «Հայր մերը» համարյա 500 լեզվով ու բարբառով» (հ. 1–4, 1806–1817 թթ.) աշխատությունը տեղեկություններ է պարունակում այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր լեզուների վերաբերյալ։ Չնայած բերված հայ–լատինա–պարսկական զուգահեռներին (մայր - mater–, հայր – pater– և այլն), Ադելունգը գտնում էր, որ «հայերենը առանձին, ոչ մի ծանոթ լեզվի հետ առնչություն չունեցող լեզու է»։
Յոհան Քրիստոֆ Ադելունգ գերմ.՝ Johann Christoph Adelung | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1732[1][2][3][…] Շպանտեկով, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1806[2][3][5][…] (74 տարեկան) Դրեզդեն[3] |
Գերեզման | Դրեզդեն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | բառարանագիր, բանասեր, գրադարանավար, լեզվաբան, թարգմանիչ և գրող |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հալլե-Վիտենբերգի համալսարան և Kloster Berge school? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6][7] |
Հայր | Johann Paul Adelung? |
Johann Christoph Adelung Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.