Յոհան Շտրաուս (հայր)
ավստրիացի կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Շտրաուս (հայր) (գերմ.՝ Johann Baptist Strauss, գերմ.՝ Johann Strauss Vater. (մարտի 14, 1804(1804-03-14)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] - սեպտեմբերի 25, 1849(1849-09-25)[2][3][6][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5]), ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոհան Շտրաուս (այլ կիրառումներ)
Յոհան Շտրաուս | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Johann Strauss |
Ծնվել է | մարտի 14, 1804(1804-03-14)[1][2][3][…] Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
Երկիր | Ավստրիական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1849(1849-09-25)[2][3][6][…] (45 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Գործիքներ | ալտ |
Ամուսին | Maria Anna Streim? |
Ստորագրություն | |
Johann Strauss I Վիքիպահեստում |
Նվագել է Յո․ Լանների կվարտետում։ 1825 թվականին կազմակերպել է սեփական նվագախումբ, 1833 թվականին համերգային շրջագայություն կատարել Եվրոպայում։ Շտրաուսը պարային երաժշտության ճանաչված վարպետներից է։ Իր ստեղծագործություններում, նախ և առաջ վալսերում, զարգացրել է Լանների ավանդույթները, դասական հղկվածություն ու ձև է հաղորդել վիեննական վալսին և մեծապես նպաստել դրա հանրայնացմանը, տարածմանը[7]։
Ավելի քան 250 պիեսների, այդ թվում՝ 152 վալսերի (ճանաչվածներից են՝ «Դանուբյան երգեր», «Լոռելայ» ևն), 32 կադրիլների, 24 գալոպների, 18 քայլերգերի (հանրահայտ է «Ռադեցկու քայլերգը»), 13 պոլկաների հեղինակ է[8]։