From Wikipedia, the free encyclopedia
Յոախիմ Գեորգ Դարյես (գերմ.՝ Joachim Georg Darjes) (հունիսի 23, 1714, Գյուստրով - հուլիսի 17, 1791, Օդերի Ֆրանկֆուրտ), գերմանացի իրավաբան և փիլիսոփա, տնտեսագետ, լյութերական աստվածաբան, մանկավարժ, Լուսավորության դարաշրջանի փիլիսոփայական գործիչներից է Գերմանիայում։
Ծնվել է | հունիսի 23, 1714[1] Գյուստրով, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա |
---|---|
Մահացել է | հուլիսի 17, 1791[2] (77 տարեկան) Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, աստվածաբան, հեղինակ և իրավաբան |
Հաստատություն(ներ) | Ենայի համալսարան և Ալմա Մաթեր Վիադրինա |
Պաշտոն(ներ) | rector of the University of Jena? և rector of the University of Jena? |
Ալմա մատեր | Ենայի համալսարան[3] |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Lorenz Johann Daniel Suckow?[3], Samuel Gottfried Eschert?[3], Georg Krieger?[3] և Franz Karl Caspari?[3] |
Ամուսին(ներ) | Marta Friederica Reichart? |
Ուսուցիչ | Քրիստիան Վոլֆ և Dieter Hermann Kemmerich?[3] |
Joachim Georg Darjes Վիքիպահեստում |
Դարյեսը հոգևորականի որդի է եղել։ 14 տարեկանից սովորել է Ռոստոկի համալսարանում, ուսումնասիրել աստվածաբանություն և փիլիսոփայություն։ 1731 թվականին ընդունվել է Ենայի համալսարան, ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա և եկեղեցու պատմություն։ Սովորել է Քրիստիան Վոլֆի ղեկավարությամբ, հետագայում դարձել Վոլֆականության փիլիսոփայական դպրոցի ակտիվ պաշտպանը[5]։
1735 թվականին դարձել է փիլիսոփայության, իսկ 1739 թվականին՝ իրավագիտության դոկտոր։ 1744 թվականին ընտրվել է Ենայի համալսարանի իրավագիտության բարոյագիտության և քաղաքական գիտությունների պրոֆեսորի պաշտոնում։ Ենայի համալսարանում նրա իրավագիտության և փիլիսոփայության դասախոսությունները շատ հաջողված են եղել, հայտնի է, որ որոշ ունկնդիրներ նստել են աստիճաններին․ լսարանները շատ փոքր են եղել որ բոլորին տեղավորեին։ Նա դասախոսական կարիերայի ընթացքում ունեցել է 1000-ից ավելի ուսանողներ[6]։
1763 թվականին Ֆրիդրիխ Մեծը նրան հրավիրել է Օդերի Ֆրանկֆուրտ՝ որպես Վիադրինայի համալսարանի պրոֆեսոր։ 1772, 1779, 1788 թվականներին ընտրվել է նույն համալսարանի ռեկտոր։
Դարյեսը եղել է կամերալիզմի ներկայացուցիչ։ Հետագայում փոխել է իր փիլիսոփայական հայացքները և հարել Վոլֆի հակառակորդներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.